00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ թե Գյումրուն, այլ Գյումրուց. ՏՏ ոլորտի զարգացման լավագույն օրինակը

© Sputnik / Armenuhi MkhoyanФорум в Гюмри
Форум в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոյեմբերի 17-ին Հայաստանում առաջին անգամ Գյումրիում, մեկնարկեց «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» հանրապետական ամենամեծ հայ-թեք համաժողովը:

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. ՏՏ ոլորտով հետաքրքրվող ավելի քան 200  երիտասարդ հանրապետության բոլոր մարզերից հավաքվել էին Գյումրիում՝  ծանոթանալու ոլորտի խնդիրներին ու  ձեռքբերումներին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի օրինակով: Նրանք մասնակցում են «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովին:

Президент РА Серж Саргсян вручает приз 2017г. за достижения в сфере ИТ основателю Нест Лабс Тони Фаделлу - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյան. «Ձախողումները նպատակին հասնելու ևս մեկ փուլ են». մրցանակ ՏՏ ոլորտին

Համաժողովի  նպատակն է՝ բացահայտել կրթությունից բիզնես հնարավորությունները և մարտահրավերները, ցույց տալ Շիրակի մարզի հաջողված փորձը բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության և հարակից ոլորտների՝ կրթության, բիզնեսի զարգացման ու ենթակառուցվածքային խթանիչ միջավայրի ձևավորման գործընթացներում:

Երբեմնի արդյունաբերական հարուստ ավանդույթներ ունեցող Գյումրին, 1988  թվականին կորցնելով իր արդյունաբերական պոտենցիալը, տարիներ անց փոխում է իր դիմագիծը:

2014 թվականի սեպտեմբերի 13-ին պաշտոնապես բացվեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը՝  նպատակ ունենալով նպաստել քաղաքի զարգացմանը։

Կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում: Թեև կենտրոնը չի լուծում գյումրեցու սպասած շատ սոցիալ-տնտեսական խնդիրներ, սակայն  այն արդեն  էական նշանակություն ունի քաղաքի գործարար ու ներդրումային միջավայրի բարելավման, փոքր և միջին բիզնեսի խթանման, նոր աշխատատեղերի ստեղծման ու Գյումրի քաղաքում տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության ճյուղերի զարգացման գործում:

Ընդհանուր առմամբ, Գյումրիում վերջին տարիներին մեծացել է հետաքրքրությունը ՏՏ ոլորտի նկատմամբ:

Վահրամ Փիրջանյան - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Փիրջանյան. «Կանադան ներդրումներ կանի հայկական ՏՏ ոլորտում»

«Ոչ միայն հետաքրքրությունն է մեծացել, այլ նաև հավատը: Մի քանի  տարի առաջ վստահություն չկար, ու բոլորն ասում էին, որ սա հերթական անարդյունավետ ծրագիրն է»,- նշում է ԳՏԿ-ի բիզնես մենեջեր Ամալյա  Յեղոյանը:

Երկօրյա համաժողովի ընթացքում  նախատեսել  են քննարկումներ երեք թեմաներով. «Բիզնես միջավայրի աջակցություն», «Բիզնես մտածելակերպի խթանումը մարզերում», «Առաջընթացը կրթության ոլորտում` ՀՀ զարգացման գրավական»:

«Վստահ ենք, որ համաժողովին մարզային երիտասարդության մասնակցությունը մեծ խթան կհանդիսանա երիտասարդների համար՝ մուտք գործել տեխնոլոգիական ոլորտ, դառնալ հաջողակ ձեռներեցներ, նպաստել աշխատատեղերի ստեղծմանն ու ընդհանուր կենսամակարդակի բարձրացմանը››,-  նշեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Ողջունելով համաժողովի  մասնակիցներին՝  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ համաժողովի անվանումը ճիշտ նպատակ է արտահայտում. Հայաստանում նպատակ է դրվել զարգացնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ որպես մեր տնտեսության առաջ մղող ուղղություններից մեկը, որը ներդրումների ներգրավման և արտահանման մեծ ներուժ ունի:

Александр Цинкер - Sputnik Արմենիա
Ցինկեր. Իսրայելը կարող է հետաքրքրված լինել հայկական ՏՏ ոլորտով

«Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը լավ օրինակ է, թե ինչպես կարելի է մարզում հիմնել և զարգացնել մի կառույց, որը խթանում է տեխնիկական և գործարար հմտությունների զարգացումը, նպաստում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ինովացիոն հետազոտմանն ու զարգացմանը, իրականացնում է մտքի և տաղանդի կոմերցիալիզացիա և այն վերածում գործող հաջողակ բիզնեսների», —նշեց կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ մոտ երեք տարվա գործունեության արդյունքում Տեխնոլոգիական կենտրոնն արդեն ստեղծել է մոտ 200 աշխատատեղ, ունի մոտ 100 շահառու կազմակերպություն, տարեկան պատրաստում է ավելի քան 500 մասնագետ:

Կենտրոնում գործում է 25 տեղական և արտասահմանյան կազմակերպություն:

Համաժողովի ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի և  «Թվային Նուռ » ընկերության հիմնադիր Թոդ Ֆաբաքերի միջև  կնքվեց հուշագիր՝  ՀՀ ճանապարհների թվայնացման պիլոտային ծրագրի մեկնարկի մասին:  Այս ծրագրի մեկնարկը ևս Շիրակից է:

Լրահոս
0