Լևոն Արոնյանի կինը կաշխատի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ

© Sputnik / Asatur YesayantsАриана Каоли и Левон Аронян
Ариана Каоли и Левон Аронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Գրոսմայստեր Լևոն Արոնյանի ֆիլիպինուհի կինը ՀՀ վարչապետի խորհրդական է նշանակվել։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Հայտնի շախմատիստ Լևոն Արոնյանի կինը`Արիաննե Բո Կնուպպե Կաոիլին, նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Այս մասին նշված է ՀՀ կառավարության կայքում։

Свадьба Левона Ароняна и Арианы Каоли - Sputnik Արմենիա
Հարսանիքից հետո Արոնյանի կինը դժգոհություններ ունի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը համապատասխան որոշումը ստորագրել է այսօր` նոյեմբերի 21-ին:

Կաոիլին նույնպես շախմատիստ է, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ: 2016 թվականից նա Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է: Կաոլին և Արոնյանն ամուսնացել են այս տարվա սեպտեմբերի 30-ին։ Նա բազմաթիվ անգամ է խոստովանել, որ սիրում է հայկական մշակույթն ու պատմությունը։ Այժմ նա նաև հայերեն է սովորում։

Իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ դեռ 9-11 տարեկանում է հրապուրվել հայոց պատմությամբ։ Շախմատի առաջին ուսուցիչը հայ է եղել, իսկ ամուսնուն` Լևոն Արոնյանին, հանդիպել է շախմատային մրցաշարերից մեկի ժամանակ։

Այդ ժամանակից ի վեր Հայաստանի հետ կապն ավելի է ջերմացել։ Նա նույնիսկ բարձրացել է Արարատ լեռն ու հայկական դրոշ ծածանել բիբլիական լեռան գագաթին։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала