Նալբանդյան. «Սարգսյանի և Ալիևի դեկտեմբերյան հանդիպման վերաբերյալ տվյալներ չկան»

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция МИД РФ С.Лаврова и МИД РА Э.Налбандяна
Пресс-конференция МИД РФ С.Лаврова и МИД РА Э.Налбандяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքները վաղուց հայտնի են, բայց Ադրբեջանը չի ուզում դրանց մասին խոսել։ Այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

ԵՐԵՎԱՆ, 31 նոյեմբերի — Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի դեկտեմբերյան հանդիպման վերաբերյալ տվյալներ չունի, այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Այդուհանդերձ, նա ընդգծեց, որ բանակցային գործընթացն այլընտրանք չունի։ Նա ավելացրեց` բանակցությունները պետք է շարունակել, չնայած Ադրբեջանի, մեղմ ասած, ոչ այնքան կառուցողական դիրքորոշմանը։

«Կարգավորման հիմնական սկզբունքները վաղուց հայտնի են։ Ադրբեջանն ասում է` պետք է բանակցություններ անցկացնենք հիմնական սկզբունքների շուրջ։ Իսկ մենք երբեք չենք հրաժարվել արտգործնախարարների մակարդակով հանդիպումներից։ Իսկ երբ կհասունանա անհրաժեշտությունը, համապատասխան պատրաստությունից հետո կլինի նաև նախագահների մակարդակով հանդիպումը»,- հայտարարեց Նալբանդյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջին անգամ հանդիպել էին հոկտեմբերի կեսին Ժնևում։

Լրահոս
0