00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿԲ–ն բացեց հայկական նոր փողերի գաղտնիքը. 500 դրամ, որ վաճառվում է 1700 դրամով

© Sputnik / Asatur YesayantsПрезентация 500-драмовой купюры
Презентация 500-драмовой купюры - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ Կենտրոնական բանկն այսօր, հայկական դրամի 24-ամյակի կապակցությամբ, ներկայացրել է ապագայի դրամների էսքիզային նմուշները: ԿԲ մասնագետները ներկայացրել են, թե ինչ դիզայնով թղթադրամներ կդրվեն շրջանառության մեջ հաջորդ տարի և ովքեր կլինեն պատկերված դրանց վրա։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. 100 000–անոց թղթադրամի վրա պատկերված Աբգար արքան փոխարինող չի ունենա։ Նման մեծ անվանական արժեքով թղթադրամի կարիքը հայաստանյան շուկայում այլևս չկա, մեծ գործարքներն արդեն կատարվում են անկանխիկ տարբերակով։ Սա է պատճառը, որ ԿԲ–ը որոշել է հաջորդ տարվանից սկսած աստիճանաբար հանել այս թղթադրամը շրջանառությունից։

2018թ–ից շրջանառությունից կհանվեն նաև հայկական մնացած բոլոր թղթադրամները` փոխարինվելով նորացված տարբերակներով։ Թե ինչպիսի տեսք ու որակ կունենան նոր փողերը և ինչ ու ովքեր կլինեն պատկերված դրանց վրա, այսօր` հայկական դրամի ներդրման 24-ամյակի կապակցությամբ հանրությանը ներկայացրել է ՀՀ ԿԲ–ը։

Армянские монеты Артавазда II - Sputnik Արմենիա
«Դրահմից» մինչև «դրամ». ականջօղով արքան ու հայ թագուհին` հնագույն մետաղադրամների վրա

Նոր 1000, 2000, 5000, 10 000, 20 000 և 50 000-անոց թղթադրամների դիզայնի համար հայտարարված մրցույթում, ինչպես հայտնեց ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը հաղթող են ճանաչվել 3 հեղինակների` Էդվարդ Կուրղինյանի, Վարդան Վարդանյանի և  Սուրեն Սիմոնյանի աշխատանքները։ «ԿԲ մասնագետները հաղթող ճանաչված աշխատանքներից ստեղծել են էսքիզային համադրված նախագծեր, որոնք նույնպես վերջնական չեն։ Մինչ տպագրությունը դրանք դեռ որոշակի փոփոխությունների կենթարկվեն»,– հայտնեց Դավիթ Նահապետյանը` միաժամանակ ներկայացնելով նաև դրանցից յուրաքանչյուրի էսքիզային տարբերակները։

1 000 դրամանոց թղթադրամի վրա 2018թ–ին Եղիշե Չարենցին կփոխարինի Պարույր Սևակը։ Թղթադրամի վրա ներկայացված կլինեն բանաստեղծի ձեռագիր աշխատություններից հատվածներ, Զանգակատուն գյուղի համայնապատկերն ու Սևակի տունը։

2 000 դրամանոց թղթադրամը, որ մինչ այժմ հայկական դրամների մեջ չի եղել, կստեղծվի Տիգրան Պետրոսյանի պատկերով։ Դրա վրա պատկերված կլինի նաև Երևանի շախմատի տունն ու Օպերայի և բալետի թատրոնի շենքը, որի բակում հայաստանցի շախմատասերները 1963 թ–ին հետևում էին Պետրոսյանի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուն։

5 000 դրամանոցի վրա Հովհաննես Թումանյանին կփոխարինի Վիլյամ Սարոյանը։ Թղթադրամի վրա պատկերված կլինեն նռնենի և հայոց լեռնաշխարհ` որպես հեղինակի հայտնի պատմվածքների խորհրդանիշներ, ինչպես նաև Սարոյանի պատմական ծննդավայրի` Բիթլիսի, համայնապատկերը։

10 000 դրամանոցի վրա Ավետիք Իսահակյանը տեղը կզիջի Կոմիտասին։ Թղթադրամի վրա պատկերված են լինելու նաև Կոմիտասի հայտնի ռոյալն ու Էջմիածնի Գևորգյան ճեմարանի շենքը։

20 000–անոց թղթադրամի վրա Մարտիրոս Սարյանի փոխարեն կպատկերվի Հովհաննես Այվազովսկին։ Թղթադրամը կհարստացվի նաև Այվազովսկու աշխատությունների նկարներով, Թեոդոսիայում նրա տուն–թանգարանի շենքի ու նավահանգստի համայնապատկերով։

50 000-անոցի վրա պատկերված կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Էջմիածնի մայր տաճարն ու Խոր Վիրապի վանական համալիրը։

© Sputnik / Asatur YesayantsՆոր 500 դրամանոցի շնորհանդես
Նոր 500 դրամանոցի շնորհանդես - Sputnik Արմենիա
1/8
Նոր 500 դրամանոցի շնորհանդես
© Sputnik / Asatur YesayantsՆոր թղթադրամների շնորհանդես
Նոր թղթադրամների շնորհանդես - Sputnik Արմենիա
2/8
Նոր թղթադրամների շնորհանդես
© Sputnik / Asatur YesayantsՆոր թղթադրամների շնորհանդես
Նոր թղթադրամների շնորհանդես - Sputnik Արմենիա
3/8
Նոր թղթադրամների շնորհանդես
© Sputnik / Asatur YesayantsՆոր թղթադրամների շնորհանդես
Նոր թղթադրամների շնորհանդես - Sputnik Արմենիա
4/8
Նոր թղթադրամների շնորհանդես
© Central Bank of ArmeniaՆոր թղթադրամների շնորհանդես
Նոր թղթադրամների շնորհանդես - Sputnik Արմենիա
5/8
Նոր թղթադրամների շնորհանդես
© Central Bank of ArmeniaՆոր թղթադրամների շնորհանդես
Նոր թղթադրամների շնորհանդես - Sputnik Արմենիա
6/8
Նոր թղթադրամների շնորհանդես
© Central Bank of ArmeniaՆոր թղթադրամների շնորհանդես
Նոր թղթադրամների շնորհանդես - Sputnik Արմենիա
7/8
Նոր թղթադրամների շնորհանդես
© Central Bank of ArmeniaՆոր թղթադրամների շնորհանդես
Նոր թղթադրամների շնորհանդես - Sputnik Արմենիա
8/8
Նոր թղթադրամների շնորհանդես
1/8
Նոր 500 դրամանոցի շնորհանդես
2/8
Նոր թղթադրամների շնորհանդես
3/8
Նոր թղթադրամների շնորհանդես
4/8
Նոր թղթադրամների շնորհանդես
5/8
Նոր թղթադրամների շնորհանդես
6/8
Նոր թղթադրամների շնորհանդես
7/8
Նոր թղթադրամների շնորհանդես
8/8
Նոր թղթադրամների շնորհանդես

Այս բոլոր թղթադրամները ԿԲ–ը որոշել է շրջանառության մեջ դնել հաջորդ տարի նոյեմբերի 22-ից` ՀՀ ազգային արժույթի 25-ամյակի առիթով։

Բացառություն կկազմի թերևս միայն 2000 դրամանոցը, որը շրջանառության մեջ կդրվի ավելի վաղ, քանի որ ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանի խոսքով, 2000 դրամ անվանական արժեքով դրամի կարիքը ՀՀ շուկայում խիստ զգալի է։

Դե, իսկ մինչ նոր թղթադրամները կհասնեն շուկա, ԿԲ–ը որոշել է հայ հանրությանը նվեր անել նաև այս տարի` դրամի 24–ամյակի առիթով շրջանառության մեջ դնելով 500 դրամ անվանական արժեքով հավաքորդական թղթադրամը։ Այն պատկերում է Արարատ լեռը, Նոյան տապանն ու տապանի սուրբ մասունքը։

Թղթադրամը վաճառվելու է որպես հուշանվեր` հատուկ բրոշյուրի մեջ և արժենալու է 1700 դրամ։ Բայց, ինչպես հայտնեցին այն ներկայացնող ԿԲ աշխատակիցները, 500 դրամանոցը համարվելու է վճարամիջոց, թեև, ինչպես նշեց ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը, հազիվ թե որևէ մեկի մտքով անցնի 1700 դրամով գնված 500 դրամանոցով խանութում առևտուր անել։

Նշենք նաև, որ ինչպես 500 դրամանոց հավաքորդական, այնպես էլ վճարային նոր թղթադրամները պատրաստված են լինելու նոր բարձրորակ կոմպոզիտային նյութից, որն իրենից ներկայացնում է թղթի և պոլիմերի խառնուրդ և ապահովված են լինելու պաշտպանական նորագույն միջոցներով։

Լրահոս
0