00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական թղթադրամի վատ դիզայնը փորձում է «փրկել» Քիմ Քարդաշյանը

© Sputnik / Asatur YesayantsАрмянские деньги: 50 000 драммов
Армянские деньги: 50 000 драммов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր թղթադրամները Facebook–ի օգտատերերի շրջանում դժգոհությունն են առաջացրել։ Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը բացատրել է` ինչու ժողովուրդն այդքան չի հավանել հայկական նոր թղթադրամների պատկերները։

ԵՐԵՎԱՆ. 23 նոյեմբերի — Sputnik. Հայկական թղթադրամների նոր էսքիզները սոցիալական կայքերում բուռն քննարկումների թեմա են դարձել։ Դրանք, նախագծի համաձայն, շրջանառության մեջ կմտնեն 2018 թվականի աշնանը։

Հայաստանյան օգտատերերը քննարկում են, թե ինչքանով էր արդար դրամի դիզայնի մշակման մրցույթը, ինչ չափանիշներով էին որոշվում հաղթողները, ինչքանով է արդարացված թղթադրամների վրա պատկերված մարդկանց ընտրությունը։ Ոմանք բացահայտորեն «թրոլինգով» են զբաղված ու նոր թղթադրամների վրա Քիմ Քարդաշյանին ու այլոց են պատկերում։

© Facebook/Ալեքս Խ-Յան«Ծիծիլիոն» դրամ
цицильон драм - Sputnik Արմենիա
«Ծիծիլիոն» դրամ

Նոր դիզայնի քննադատները էսքիզներում մի շարք թերություններ են մատնանշում ու, ընդհանուր առմամբ, կասկածի տակ են առնում հեղինակների պրոֆեսիոնալիզմը։

«Մարդկանց բնորոշ է այս կամ այն թեմայի շուրջ կատակել։ Սակայն սոցիալական կայքերում տեղի ունեցող իրարանցումը պայմանավորված է թղթադրամների դիզայնի վատ որակով», – Sputnik Արմենայի ռադիոյի եթերում ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

Презентация 500-драмовой купюры - Sputnik Արմենիա
ԿԲ–ն բացեց հայկական նոր փողերի գաղտնիքը. 500 դրամ, որ վաճառվում է 1700 դրամով

Նրա խոսքով` ներկայացված էսքիզները ոչ ժամանակակից են ու ոչ էսթետիկ, պրոֆեսիոնալիզմի պակաս է զգացվում։ Բացի այդ, հարցեր է առաջացնում հաղթողների ընտրության սկզբունքը։

«Մրցույթին մասնակցել են հեղինակներ, որոնց աշխատանքները ոչ մի բանով չէին զիջում հաղթողներին։ Օգտատերերը նաև հարցնում էին` ինչքանով է տրամաբանական հայկական թղթադրամների վրա պատկերել մարդկանց, որոնք Հայաստանում չեն ապրել ու արդե՞ք պետք է դրամի վրա կրոնական թեմատիկա լինի», – ասաց Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկը երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները ներկայացրել նոյեմբերի 22–ին։ Կնորացվեն 1000, 5000, 10 000, 20 000 և 50 000 արժողությամբ թղթադրամները։ Բացի այդ, շրջանառության մեջ է դրվում 2000 դրամ արժողությամբ թղթադրամը։ Իսկ 100 000 դրամ արժողությամբ հազվադեպ թղթադրամն աստիճանաբար կհանվի շրջանառությունից, ինչպես և թղթադրամների հին տարբերակները։

3 դիզայներ ճանաչվել են մրցույթի հաղթող` Էդվարդ Կուրղինյան, Վարդան Վարդանյան ու Սուրեն Սիմոնյան։ Հեղինակների մտահղացման համաձայն` 1 000 դրամանոց թղթադրամի վրա 2018թ–ին Եղիշե Չարենցին կփոխարինի Պարույր Սևակը։ Թղթադրամի վրա ներկայացված կլինեն բանաստեղծի ձեռագիր աշխատություններից հատվածներ, Զանգակատուն գյուղի համայնապատկերն ու Սևակի տունը։

2 000 դրամանոց թղթադրամը, որ մինչ այժմ հայկական դրամների մեջ չի եղել, կստեղծվի Տիգրան Պետրոսյանի պատկերով։ Դրա վրա պատկերված կլինի նաև Երևանի շախմատի տունն ու Օպերայի և բալետի թատրոնի շենքը, որի բակում հայաստանցի շախմատասերները 1963 թ–ին հետևում էին Պետրոսյանի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուն։

5 000 դրամանոցի վրա Հովհաննես Թումանյանին կփոխարինի Վիլյամ Սարոյանը։ Թղթադրամի վրա պատկերված կլինեն նռնենի և հայոց լեռնաշխարհ` որպես հեղինակի հայտնի պատմվածքների խորհրդանիշներ, ինչպես նաև Սարոյանի պատմական ծննդավայրի` Բիթլիսի, համայնապատկերը։

© Central Bank of ArmeniaՆոր 50 000 դրամանոցի էսքիզը
Новая версия банкноты достоинством в 50000 драмов. - Sputnik Արմենիա
Նոր 50 000 դրամանոցի էսքիզը

10 000 դրամանոցի վրա Ավետիք Իսահակյանը տեղը կզիջի Կոմիտասին։ Թղթադրամի վրա պատկերված են լինելու նաև Կոմիտասի հայտնի ռոյալն ու Էջմիածնի Գևորգյան ճեմարանի շենքը։

20 000–անոց թղթադրամի վրա Մարտիրոս Սարյանի փոխարեն կպատկերվի Հովհաննես Այվազովսկին։ Թղթադրամը կհարստացվի նաև Այվազովսկու աշխատությունների նկարներով, Թեոդոսիայում նրա տուն–թանգարանի շենքի ու նավահանգստի համայնապատկերով։

50 000-անոցի վրա պատկերված կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Էջմիածնի մայր տաճարն ու Խոր Վիրապի վանական համալիրը։

Լրահոս
0