00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը նուրբ խաղ է ցուցադրում ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի արանքում

© AFP 2024 / JOHN THYSДевушка с флагом Армении Европа
Девушка с флагом Армении Европа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրականում այն կեղծ վիճաբանությունը, որ հայ հասարակության վզին է փաթաթվել ԵՄ–ի հետ համաձայնագրի ստորագրման առնչությամբ, ձեռնտու է միայն նրանց, ում ձեռնտու չէ տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդումը։ Եվ նրանց, ովքեր Բրյուսելում համաձայնագրի ստորագրումը ցանկանում են ներկայացնել որպես ռուսամետ ուղղության փոխարինում եվրոպամետով։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Հայկական քաղաքականության բազմավեկտոր ուղղվածությունը գաղտնիք չէ

Այն ամենն, ինչ խոսվում է հայկական և ռուսական լրատվամիջոցներում, թե Հայաստանը ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր ստորագրելով «քաշում» է Ռուսաստանին, դավաճանում ԵԱՏՄ-ին, կեղծ է։ Նույնքան, որքան և այն պնդումները, որ ԵՄ-ի հետ այդ համաձայնագիրը ստորագրելով Հայաստանը եվրոպական «քաղաքակիրթ» ուղի է ընտրում։

Президент Армении Серж Саргсян и президент ЕС Дональд Туск - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը մեկնում է Բրյուսել. Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի՞

Իրականում Հայաստանի արտաքին քաղաքականության բազմավեկտոր ուղղվածությունը ամենևին էլ գաղտնիք չէ, և այն բավական տրամաբանական բացատրություն ունի։ Բանն այն է, որ մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքն անմիջականորեն թելադրում է միջազգային ասպարեզում ուղղվածության բազմավեկտորությունը, գոնե նրա համար, որ լինելով ԵԱՏՄ լիիրավ և հավասար անդամ, Հայաստանը ոչ մի ընդհանուր սահման չունի միության և ոչ մի երկրի հետ։

Չէ՞ որ Հայաստանը երկու կողմից շրջապատված է, մեղմ ասած, ոչ բարյացակամ տրամադրված Թուրքիայով և Ադրբեջանով, որոնք արդեն ավելի քան 25 տարի է, ինչ երկիրը տրանսպորտային խուլ շրջափակման մեջ են պահում։ Դե իսկ եթե սրան գումարենք նաև արցախյան հիմնախնդիրը, ապա պարզ է դառնում, որ Հայաստանն արտաքին քաղաքականության բազմավեկտոր ուղղվածության այլընտրանք չունի։ Համենայն դեպս, առայժմ։

Եվ անկախ դրանից, միջազգային քաղաքական ասպարեզում որոշակի ուժեր ամեն կերպ ուռճացնում են դատարկ վիճաբանությունը, որին մեծ հաճույքով միջամտում են ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների քաղաքական ամենատարբեր խմբավորումները։ Խմբավորումներ, որոնք փորձում են ինչ-որ քաղաքական դիվիդենտներ ստանալ ստեղծվող իրավիճակից։

Հայաստանը բացառիկ հնարավորություններ ունի, ինչը կարող է շատերին դուր չգալ

Չէ՞ որ իրականում Հայաստանը բացառիկ մի իրավիճակում է հայտնվել. նա միակն է, ում հաջողվեց նրբորեն խաղալ տարածաշրջանային պարտիան։ Այն էլ այնպես, որ իրականություն դարձավ գրեթե անհնարը` ԵԱՏՄ անդամ երկիրը շուտով համաձայնագիր կստորագրի նաև ԵՄ-ի հետ։

Եվ դա այն դեպքում, երբ Ռուսաստանի և Արևմուտքի (և՛ ԱՄՆ-ի, և՛ Եվրոպայի) դիմակայությունն այնպիսի մակարդակի է հասել, ինչպիսին եղել է, հավանաբար, միայն սառը պատերազմի տարիներին։

Ինչ են ստորագրելու Հայաստանն ու ԵՄ-ն - Sputnik Արմենիա
Ի՞նչ են ստորագրելու Հայաստանն ու Եվրամիությունը

Եվ այդ պայմաններում Հայաստանը հնարավորություն է ստանում մոտ ապագայում միակ կամուրջը դառնալու քաղաքական ասպարեզում հակամարտող գաղափարական հակառակորդների միջև։ Հետաքրքիր է, ի դեպ, որ Եվրոպայում արդեն նշմարվում են այն ուժերը, որոնք հոգնել են Ամերիկայի թելադրանքից ու հակազդումից։ Եվ նման այլընտրանքային կամրջի հայտնվելը նրանք միայն ողջունում են։

Հասկանալի է, որ նման իրավիճակը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև գաղափարական հակազդման որոշակի զարգացման պարագայում կարող է Հայաստանի համար լավ քաղաքական դիվիդենտներ բերել ինչպես Եվրոպայում, այնպես էլ բուն Եվրասիական համագործակցության մեջ։ Եվ տարածաշրջանում ոմանց, իհարկե, չի կարող դուր գալ դեպքերի նման հանգուցալուծումը։

Խոսքն, օրինակ, հայկական ընդդիմության «եվրաինտեգրացիոն» թևի մասին է։ Սկզբունքորեն ամեն ինչ պարզ է, նրանք կոնկրետ առաջադրանք են կատարում, որը ստանում են արտասահմանից եկող դրամաշնորհների հետ մեկտեղ։ Նրանք պետք է ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը ներկայացնեն որպես որոշակի աքսիոմա, որը կհաստատի մի բան` Հայաստանը, որպես Ռուսաստանի հետ դարավոր բարեկամության հակակշիռ, ընտրում է արևմտյան արժեհամակարգը։ Դե եվրասերների աշխատանքն է այդպիսին` քարոզել ռուսատյացությունը։

Այլ հարց է արտաքին ուժերի դեպքում, որոնք խրված են արցախյան խնդրի մեջ։ Ադրբեջանը, օրինակ, վերջին ժամանակաշրջանում անում է հնարավոր ամեն բան, որպեսզի փչացնի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները։ Ընդ որում` այդ միտումն ուժեղացավ անմիջապես այն բանից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ Մոսկվան ոչ ոքի մոտ չի թողնում (և չի թողնի) արցախյան կարգավորմանը։ Վերջերս նույնիսկ Անկարային համոզիչ կերպով խնդրեց չմիջամտել գործընթացին… Բայց չէ՞ որ Բաքուն լուրջ հույսեր էր կապում ավագ եղբոր հետ։

Բայց չէ՞ որ իրականում ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման պատճառն այնքան պարզ է, որ նույնիսկ քննարկելու կարիք չկա։ Հայաստանն այդ համաձայնագիրը ստորագրում է ամենևին էլ ոչ ի հեճուկս ԵԱՏՄ-ի անդամակցության, այլ բացառապես որպես միջազգային քաղաքական ասպարեզում Հայաստանի դիրքորոշման լրացում։ Եվ հետին մտքեր այս համատեքստում փնտրելն իսկապես անիմաստ է։

Կմախքներ Եվրաինտեգրման գործընկերության պահարանում

Արհեստականորեն ստեղծված այս վիճաբանության մեջ, իհարկե, քաղաքական և տնտեսական մի քանի կմախքներ կան պահարանում, որոնք Հայաստանը մտադիր է դուրս բերել գործընկեր դառնալու ցանկություն ունեցող եվրոպացիների օգնությամբ։

Նշենք Հայաստանի տրանսպորտային շրջափակման խնդիրը. չէ՞ որ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը ոչ միայն պարտավորություններ է ենթադրում, այլև որոշակի կարգավիճակ, որը թույլ կտա Երևանին լուրջ կռիվ տալ միջազգային քաղաքական դաշտում նույն Թուրքիայի և Ադրբեջանի հետ տրանսպորտային շրջափակման հարցում։ Չէ՞ որ համաձայնագրի տեքստում պարզ գրված է, որ տրանսպորտային ոլորտում համագործակցություն է ենթադրվում, ինչը նշանակում է նոր ուղղությունների բացում, անվտանգություն և բեռնափոխադրումների որակ։

Гагик Минасян пресс-конференция - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մինասյան. ԵՄ համաձայնագիրը ԼՂ խնդրի կարգավորման հարցով համահունչ է ՄԽ համանախագահող երկրների հետ

Իսկ սա իր հերթին ենթադրում է, որ Թուրքիան, որը ժամանակին գրեթե նման պայմանագիր է ստորագրել, և Ադրբեջանը, որը նման մի բան կստորագրի մոտ ապագայում, ստիպված կլինեն Հայաստանի հետ խոսել շրջափակման թեմայով։ Ընդ որում` վկաների ներկայությամբ, որոնց դերում կլինեն ԵՄ-ի անդամ եվրոպական պետությունները։

Մեկ այլ կմախք. իբր թե հայկական ատոմային կայանը փակելու մասին պահանջն է։ Իրականում դա նույնիսկ ծիծաղելի չէ։ Չէ՞ որ և՛ «եվրոպաներում», և՛ «ասիաներում» հիանալի հասկանում են, թե ինչի կարող է հանգեցնել կայանի անջատումը, որն էլեկտրաէներգիայով է ապահովում երկրի բնակչության շուրջ կեսի (դե լավ` «ընդամենը» 40 տոկոս), որը դեռ հիշում է 90-ականների սկզբի հովհարային անջատումները և ամիսներ տևած հոսանքազրկումն ու ջեռուցման բացակայությունը։

Այստեղ ոչ մի տեղացի «եվրաինտեգրատոր» չի օգնի. ժողովուրդն անպայման փողոց դուրս կգա, և, ըստ ամենայնի, հենց նրանք, ովքեր եվրաինտեգրման կոչ էին անում, առաջինը կհայտնվեն ձախ ձեռքի տակ։ Եվրոպան ակնհայտորեն դրան չի ձգտում։

Այնպես որ Մեծամորի ԱԷԿ-ի ճակատագրով մտահոգվելու կարիք չկա. եվրոպացիների առաջին իսկ պահանջով Հայաստանն անհապաղ չի կանգնեցնի ատոմակայանը։ Ուրիշ բան, որ պետք է մտածել այն մասին, որ Մեծամորի ԱԷԿ-ը շահագործման կոնկրետ ժամկետ ունի, և այդ հարցով արդեն այսօր է պետք զբաղվել։ Եթե եվրոպացիները մեծ ցանկություն ունեն Հայաստանին այդ հարցում օգնելու` շատ շնորհակալ կլինենք։ Եթե ոչ, ինքներս գործից գլուխ կհանենք ԵԱՏՄ գործընկերների աջակցությամբ։

Հայաստանը հասել է նրան, ինչին չեն կարողացել հասնել մյուսները

Այնպես էր որ սկանդալային վիճաբանությունը, որը ուժով փորձում են փաթաթել հայ հասարակության վզին, ավելի շուտ փոթորիկ է ոչ թե թեյի, այլ սուրճի բաժակում։ Սակայն այս հարցին, հավանաբար, պետք է փիլիսոփայորեն մոտենալ։ Քաղաքականությունն ինքնին անազնիվ բան է։ Եվ ամենաարդար մոտեցումը հենց այն բազմավեկտոր ուղղությունն է, որին ստիպված է հետևել Հայաստանը։

Այդ հարցում Հայաստանի ղեկավարությունը ոչ մեկին չի խաբում ոչ երկրի ներսում, ոչ էլ արտաքին քաղաքական դաշտում։ Գործում է` ելնելով հայ հասարակության շահերից և նախասիրություններից, որի մի մասն իսկապես դեմ չէ եվրոպական արժեքներին հաղորդակից լինելուն։

Այլ հարց է, որ մեծամասնությունը, մի շարք նկատառումներից ելնելով, հենց ռուսամետ ուղղվածությունն է գերադասում և՛ քաղաքականության, և՛ գաղափարախոսության, և՛ տնտեսության մեջ։ Այնպես որ հաշվի է պետք առնել թե՛մեկը, թե՛ մյուսը… Իսկ գուցե նաև երրորդ հանգամանքը։ Եվ եթե Հայաստանին հաջողվել է հասնել նրան, ինչին չեն կարողացել հասնել ո՛չ Ուկրաինան, ո՛չ Վրաստանը (այսինքն, եթե Եվրոպան հայերի առջև նրանց նման «կամ-կամ»-ի պայմաններ չի դնում), ապա այդ առավելությունից օգտվել է պետք։

Լրահոս
0