00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինչև վերջին պտուտակը. Արմավիրի մարզպետարանը` Ջրարբիի դպրոցին տված խոստման մասին

© Sputnik / Aram Nersesyan Средняя школа Дебета
Средняя школа Дебета - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջրարբի գյուղի դպրոցը դեռ չի ջեռուցվում, բայց մարզպետի խոստացած ջեռուցման համակարգը տեղադրվում է, վստահեցնում է Արմավիրի մարզպետարանի աշխատակիցը։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի դպրոցում օրեր առաջ տեղի ունեցած դասադուլից ու մարզպետի այցից հետո, չնայած ֆինանսական միջոցների բացակայության մասին հայտարարություններին, հենց հաջորդ օրը գյուղի դպրոցում մեկնարկել են ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքները։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը։

«Արդեն ավարտվում են ջեռուցման երկու կաթսայի տեղադրման աշխատանքները։ Հենց հաջորդ օրն ամեն ինչ բերվել էր` մինչև վերջին պտուտակը` սկսած ջեռուցման կաթսաներից, մարտկոցներից։ Աշխատանքներն ընթանում են, երևի հաջորդ շաբաթվանից ջեռուցման մեկնարկը կտրվի»,- ասաց Սայադյանը։

Իսկ մինչ այդ դպրոցը, ինչպես նախկինում, ջերմացվում է հեղուկ վառելիքի վառարաններով։ Դասերը շինարարության պատճառով չեն ընդհատվել։

Մեր հարցին, թե մարզպետին որտեղից հաջողվեց գումար հայթայթել դպրոցը ջեռուցման համակարգով ապահովելու համար, քանի որ մինչ այդ հայտարարվում էր, որ գումար չկա, Սայադյանը դժվարացավ պատասխանել։

Начальная школа Джаджуравана - Sputnik Արմենիա
Ճշմարտությունը` Ջրարբիի դպրոցի մասին. մարզպետարանը բացահայտում է ոչ դպրոցական իրողություններ

«Դա մարզպետն է արել, ես դրանից տեղյակ չեմ»,- ասաց նա։

Այն, որ դպրոցը համառ պայքարի արդյունքում ջեռուցում կունենա, գյուղացիներին ոգևորում է։ Բայց մտահոգում է այլ բան` որքանո՞վ այն արդյունավետ կլինի դպրոցի կիսավեր շենքում։

«Դպրոցի պատուհանները բացակայում են, պոլիէթիլենով են ծածկված։ Այս մասով խոստացել են մեկ շաբաթվա ընթացքում մեզ պատասխանել` վերանորոգում է արվելու, թե դպրոցի նոր մասնաշենք պիտի կառուցվի»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղի բնակիչ Սարիբեկ Մկրտչյանը։

Ի դեպ, Ջրարբիի դպրոցի շենքն ընդհանրապես դպրոց չէ։ Այն ժամանակին պատկանել է թռչնաբուծարանին, իսկ երբ գյուղին դպրոց է հարկավոր եղել, հարմարեցվել է դպրոցական պայմաններին, ուստի և ապահովված չէ ոչ միայն ջեռուցմամբ, այլև սանհանգույցով ու կոյուղով։

Հիշեցնենք` նոյեմբերի 20-ին Ջրարբիի դպրոցում դասադուլ էր հայտարարվել։ Գյուղի բնակիչները սպառնում էին փակել գյուղով անցնող հանրապետական նշանակության ավտոմայրուղին`մարզպետից պահանջելով բարելավել գյուղի դպրոցի շենքային պայմաններն ու ապահովել ջեռուցմամբ։

Գյուղ այցելած մարզպետ Աշոտ Ղահրամանյանը խոստացել էր 10 օրում լուծել դպրոցի ջեռուցման հարցը։

Լրահոս
0