00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվան կհանդարտեցնի Երուսաղեմի շուրջ բորբոքված կրքերը. ինչու է դա կարևոր Հայաստանի համար

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցСитуация в Иерусалиме
Ситуация в Иерусалиме - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանը, Իրանն ու Հայաստանը կարող են տարբեր դերակատարում ունենալ արաբա-իսրայելական հակամարտության հարցում, կարծում է իրանագետը:

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթեմին Մոսկվա է մեկնում` Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար, կարծում է իրանագետ Կարեն Մկրտչյանը:

Волнения в Палестине - Sputnik Արմենիա
Պաղեստինցիների «ցասման օրը». բախումների ժամանակ ավելի քան հազար մարդ է տուժել

Ավելի վաղ հայտնել էին, որ Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթեմին ծրագրում է հանդիպել ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուին:

«Շատ հավանական է, որ կողմերը քննարկեն Երուսաղեմի շուրջ ստեղծված վերջին զարգացումները: Իրանի արտաքին քաղաքականության մեջ Իսրայելը բացառիկ դեր է կատարում` հաշվի առնելով, որ 1979 թվականից սկսած (Իսլամական հեղափոխություն)` հերքում է հրեական պետության գոյությունը», — ասաց Մկրտչյանը:

Իրանը, նրա խոսքով, ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու արդյունքում կարող է կտրուկ քայլերի գնալ: Այդ մասին են խոսում նաև ուրբաթօրյա աղոթքից հետո Իրանի քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաների կազմակերպումը:

Իրանագետը չի բացառում, որ Պաղեստինին ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական աջակցություն կցուցաբերվի:

«Իրանն իսլամական դրոշի ներքո կարող է հանդես գալ որպես Պաղեստինի ժողովրդի հիմնական պաշտպան: Նա կարող է ցանկացած աջակցություն ցուցաբերել, այդ թվում` ռազմական, հատկապես, եթե իրավիճակը սկսի սրվել», — ասաց Մկրտչյանը:

Մյուս կողմից`պարտադիր չէ, որ իրավիճակը սրվի: Իրանագետը կարծում է, որ Ռուսաստանի հավանական միջամտությունը կարող է թուլացնել կրքերը, ինչը հավանական տարբերակներից մեկն է:

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Թուրքիան Թրամփից առաջ է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչել, բայց մոռացել է այդ մասին

Հայերի համար, ըստ նրա, հաշվի առնելով Երուսաղեմում նրանց զգալի ներկայությունը, ամենակարևորն այն է, որ իրավիճակը հանգուցալուծում ստանա բանակցությունների ճանապարհով:

«Իսրայելում մենք պատմամշակութային մեծ ժառանգություն ունենք, հայկական կողմի համար կարևոր է որոշակի քայլեր ձեռնարկելը, մասնավորապես, հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու համար», — ասաց Մկրտչյանը:

Տեսականորեն Հայաստանը կարող է առաջարկել իր միջնորդական ծառայությունները: Դրա համար, նրա կարծիքով, լուրջ հիմքեր կան, սակայն գործնականում հնարավորություններն այդքան էլ մեծ չեն:

«Կրոնական, խաղաղարար տեսանկյունից մենք կարող ենք միջնորդություն առաջարկել: Սակայն քաղաքական լուրջ մասնակցության համար Հայաստանն, իհարկե, հնարավորություններ չունի», — ասաց Մկրտչյանը:

Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումը զանգվածային բողոքի ցույցերի հանգեցրեց Պաղեստինում:

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Հորդանան գետի արևմտյան ափին, Գազայի հատվածի և Երուսաղեմի տարբեր մասերում նախօրեին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ 1,1 հազար մարդ է տուժել:

Լրահոս
0