Կարգին Հայկոն Իգոր Նիկոլաևի ու «Դոմ 2»–ի աստղի հետ նույն ֆիլմում է նկարահանվել

© Sputnik / Aram Nersesyan / Айк Марутян
Айк Марутян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հիմքում իրական ավանդույթներն են» կարգախոսով ֆիլմը կպատմի ազգային հարսանիքի պատրաստվող երեք զույգի մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի դերասաններ Հրանտ Թոխատյանն ու Հայկ Մարությանը («Կարգին Հայկո») նկարահանվել են «Երջանկություն, առողջություն» ռուսական նոր կատակերգության մեջ, որը պատմում է հայկական, ռուսական և թաթարական հարսանիքների մասին։

Премьера фильма Защитники - Sputnik Արմենիա
Սարիկ Անդրեասյանը ֆիլմ կնկարի Զամյատինի «Մենք» հակաուտոպիայի մոտիվներով

Ֆիլմի հերոսները պատրաստվում են հարսանիք կազմակերպել, բայց ժանրի կանոնների համաձայն` ամեն ինչ այնքան էլ հարթ չէ. զույգերից մեկը փորձում է հարսանիքի միջոցով բարելավել ֆինանսական վիճակը, երկրորդը որոշ հարցեր պետք է պարզի ամուսնու հոր հետ, որը տղային ստիպում է ամուսնանալ Հայաստանում, իսկ երրորդ զույգի հարսնացուն բախվում է տհաճ անցյալին. հենց հարսանիքի օրը բանտից դուրս է գալիս նախկին սիրեցյալը։

Միայն հաջորդ տարի պարզ կլինի, թե հերոսներից որն ինչպես է կարողանում դուրս գալ խճճված իրավիճակից, քանի որ ֆիլմի պրեմիերան նախատեսված է փետրվարի 1-ին։

Ֆիլմում նկարահանվել են նաև երգիչ և կոմպոզիտոր Իգոր Նիկոլաևը, Comedy Women-ի մասնակից Օլեգ Վերեշչագինը, «Դոմ 2»-ի նախկին մասնակից Դարիա Պինզարն ու այլ դերասաններ։

Ֆիլմ պրոդյուսերների ցանկում նշված են Անդրեասյան եղբայրներն ու Արմեն Անանիկյանը։

Լրահոս
0