00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
13:07
14 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ եկեղեցուն քաղաքական դաշտ ներքաշեն, կամ՝ ոչ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
14:21
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դուք Ջիգարխանյանի մահն եք ուզում». ուղիղ եթերում հարձակվել են դերասանի նախկին կնոջ վրա

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցАрмен Джигарханян с супругой Виталиной Цымбалюк-Романовской
Армен Джигарханян с супругой Виталиной Цымбалюк-Романовской - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երգիչ Վադիմ Կազնաչենկոյի կինը` Իրինա Ամանտին, չի հավատում Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի անմեղությանը։ Դերասանի նախկին կնոջ նկատմամբ գործ է հարուցվել Արմեն Ջիգարխանյանի անձնական կյանքի իրավունքը խախտելու համար։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Երգիչ Վադիմ Կազնաչենկոյի կինը` Իրինա Ամանտին, Արմեն Ջիգարխանյանի ընտանիքի շուրջ ծավալված ինտրիգները հեռուսաշոու է կոչել`ընդգծելով, որ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան դերասանի մահն է ուզում։

Ամանտին այդ մասին ասել է Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» հաղորդման ժամանակ։ Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինայի վեճի առարկան Մոլոդոգվարդեյսկայա փողոցում գտնվող բնակարանն է, որ գրանցված է թատրոնի և կինոյի աստղ Ջիգարխանյանի նախկին կնոջ անունով։

«Ե՞րբ եք ավարտելու ամբողջ երկրի համար ցուցադրվող ձեր հեռուստաշոուն։ Անցյալ անգամ անձնական արխիվից տեսանյութ էիք ցուցադրում, որն ինձ պարզապես զայրացրեց։ Այդ տեսանյութում ձեր նախկին ամուսինը նստած է խոհանոցում և իրեն զգում է ինչպես տանը։ Իսկ դուք նրանք նկարահանում եք։ Վիրավորում է նա ձեզ, թե ոչ, անձնական հարց է։ Ինչու՞ եք նման բան արել։ Կոմպրոմա՞տ էիք հավաքում։ Ինչի՞ եք ուզում հասնել. նա 82 տարեկան է, նրա մա՞հն եք ուզում», — նշել է Իրինան։

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հերքել է Ամանտիի ենթադրությունները` հայտնելով, որ իրեն մեղադրում են մտացածին հանցագործությունների մեջ, որոնք նա չի կատարել։ Իրինային այդ պատասխանը չի համոզել. նա կարծում է, որ Վիտալինան փաթաթվել է մեծահասակ մարդու վզին։ Կազնաչենկոյի կինը դատապարտել է Վիտալինայի պահելաձևը։

Армен Джигарханян - Sputnik Արմենիա
«Էքստրասենսների պայքար է»՝ Ջիգարխանյանի շուրջ. նրան կարող էին «կախարդել»

Անցյալ շաբաթ Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը հայտնել էր, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային պաշտոնական մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 137-րդ հոդվածով (անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում)։ Նա հայտնել էր, որ դաշնակահարուհին ամուսնու անձնական և ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ է հավաքել և ԶԼՄ-ներում տարածել առանց Ջիգարխանյանի համաձայնության։ Սակայն Վիտալինան և նրա ներկայացուցիչները հերքում են այդ տեղեկությունները և հերթական կեղծիք անվանում։

«Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Քննչական մարմինները փորձ էին արել մեղադրանք առաջադրել, բայց այդ մտադրությունը մինչև վերջ չի իրականացվել։ Խախտվել էին դրանց առաջադրման հանգամանքները։ Մեղադրյալին համապատասխան որոշում չէին հանձնել։ Այդ փաստը պաշտպանին զրկել էր փաստաթուղթը բողոքարկելու հնարավորությունից, քանի որ այն չկա։ Կա միայն տպած տեքստ, որում բացակայում է քննիչի ստորագրությունը», — իր հերիթն հայտնել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փաստաբան Լարիսա Շիրոկովան։

Նա նշել է, որ հաղորդումից անմիջապես հետո քննիչի մոտ է գնալու։

Հոկտեմբերի վերջին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում քննչական գործողություններ են իրականացրել դերասանի անձնագիրը գողանալու քրեական գործով։ Հայտնի է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում խուզարկություն է անցկացվել, առգրավել են Ջիգարխանյանի կտակը, արտասահմանյան անձնագիրը և բժշկական փաստաթղթերը։

Լրահոս
0