00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Մովսես Հակոբյան
Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնարավորությունները․Հակոբյան
09:06
6 ր
Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանի հասցեին քննադատությունները չափազանց միակողմանի են․Կոպիրկին
09:13
7 ր
Միքայել Խաչատրյան
Ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող օրենսդրությունը դեռ շատ խնդիրներ ունի․Խաչատրյան
09:21
8 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Սուրեն Պապիկյան
Անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից Հայաստանը շարունակելու է պաշտպանական սպառազինություն գնել․Պապիկյան
13:05
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ռազմական գործողությունների գինը. Ամերիկան ու Եվրոպան վիճում են՝ ո՞վ է ավելի շատ փող տվել Ուկրաինային
22:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գարդասիլը» չեն փորձաքննի, պատվաստումները չեն դադարեցնի. նախարարության պատասխանը

© Sputnik / Asatur YesayantsМедицинский центр "Сурб Аствацамайр"
Медицинский центр Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրավապաշտպանը պահանջում է փորձաքննության ենթարկել «Գարդասիլն» ու համոզվել` անվտանգ է այն, թե ոչ։ Նախարարությունն առանց փորձաքննության էլ համոզված է, որ անվտանգ է, և շարունակում է պատվաստումները։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Իրավապաշտպան Էմիլ Մարկոսյանն Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հղած բաց նամակում պահանջում է  փորձաքննության ենթարկել Հայաստան ներկրված և դեկտեմբերի 11-ից պաշտոնապես կիրառվող «Գարդասիլ» պատվաստանյութը։

«Մենք առաջարկում ենք պահեստից պատահականության սկզբունքով ընտրել որևէ սրվակ և փորձաքննել, որպեսզի քաղաքացիների մոտ կասկածներ չառաջանա, որ այդ սրվակի մեջ եղել է ոչ թե «Գարդասիլ», այլ, ասենք, վիտամինների կոմպլեքս կամ գրիպի դեմ պատվաստանյութ»,- Sputnik Արմենիային ասաց իրավապաշտպանը` նշելով, որ ճիշտ կլիներ այդ քայլը, ոչ թե այն շոուն, որ կազմակերպեց առողջապահության նախարարությունը Ծաղկաձորում։

Նշենք, որ Ծաղկաձորում կայացած սեմինարի ժամանակ ցուցադրաբար պատվաստել էին նախարարության աշխատակիցների երեխաներից մի քանիսին։

Մարկոսյանի կարծիքով, պետք էր ընդամենը լրագրողների, ակտիվ հասարակական կառույցների ներկայացուցիչների ներկայությամբ գնալ պահեստ` այդ սրվակներն ընտրելու և փորձաքննության հանձնելու։

Իրավապաշտպանը նշեց, որ այդ դեպքում հանրությանը կստանար հուզող հարցերի պատասխանը և կվստահեր ոչ միայն պատվաստանյութին, այլև նախարարությանը։

Առողջապահության նախարարությունում, հակառակը` վստահ են, որ կրկնակի փորձաքննության կարիք չկա։

Вакцинация против гриппа в Калининграде - Sputnik Արմենիա
Սկանդալ «Գարդասիլ» պատվաստանյութի շուրջ․ պատվաստվածներին անպտղությո՞ւն է սպառնում

«Մենք բոլոր պատվաստանյութերը ներկրում ենք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով։ Իսկ այդ հիմնադրամն ունի ընթացակարգ, որի համաձայն` յուրաքանչյուր չափաբաժին երկրներ ներկրելուց առաջ երրորդ երկրում (ոչ արտադրող երկրում) անպայման փորձաքննություն արվում է»,- իրավապաշտպանի առաջարկին հակադարձեց ՀՀ ԱՆ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նա հիշեցրեց, որ Հայաստան ներկրված և արդեն կիրառվող «Գարդասիլն» արտադրվել է ԱՄՆ-ում, փորձաքննություն անցել` Նիդեռլանդներում։ Իսկ այդ փորձաքննության համաձայն` դեղամիջոցն ամբողջովին համապատասխանում է պահանջվող չափանիշներին։

Ինչ վերաբերում է սրվակներում այլ դեղամիջոցների առկայության մասին կասկածներին ԱՆ ներկայացուցիչը դրանք ևս հերքեց` նշելով, որ նման դեպք Հայաստանում երբևէ չի գրանցվել նախկինում կիրառված որևէ այլ պատվաստանյութի պարագայում։

Ի դեպ, Էմիլ Մարկոսյանը նախարարությանն առաջարկել է սեփական միջոցներով փորձաքննություն իրականացնել արտերկրի որևէ լաբորատորիայում` նշելով, որ պատրաստ է հայթայթել անհրաժեշտ գումարը։ Բայց նախարարությունից մերժել են այդ նպատակով պատվաստանյութ տրամադրել։

Մարկոսյանը նաև նշեց, որ Նիդեռլանդներում կատարված փորձաքննության արդյունքները Առողջապահության նախարարությունը հրապարակել է անգլերենով` խախտելով ոչ միայն լեզվի մասին օրենքը, այլև հանրության` տեղեկացված լինելու իրավունքը։ Սա, ըստ իրավապաշտպանի, ավելորդ անգամ խորացնում է նախարարության նախաձեռնած պատվաստումների ծրագրի նկատմամբ առկա կասկածները։

Նախարարության ներկայացուցիչը հայտնեց, որ դեկտեմբերի 11-ից մեկնարկած ծրագրով երեկվա դրությամբ ՀՀ տարածքում «Գարդասիլով» պատվաստվել է 1-2 տասնյակ դեռահաս աղջիկ, հիմնականում` մարզերում։

Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ դեկտեմբերի 11-ից հանրապետության բոլոր պոլիկլինիկաներում մեկնարկել են «Գարդասիլ» պատվաստանյութով 13 տարեկան աղջիկների պատվաստումները։ Դրանք, ծրագրի հեղինակների հավաստմամբ, միտված են կանխարգելելու հետագայում նրանց մոտ արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը։

Տարիքային այդ խումբն ընտրվել է, քանի որ պատվաստումը պետք է կատարվի մինչև առաջին սեռական հարաբերությունը։

Լրահոս
0