00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զանգվածային «լրտեսություն» Ադրբեջանում. հովիվը ձերբակալված է, զինվորականները` կալանավորված

© Sputnik / Табылды Кадырбеков / Անցնել մեդիապահոցПастухи
Пастухи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոտ 400 ադրբեջանցի զինվորական ու սովորական քաղաքացի հարցաքննվել ու բանտարկվել են իբր հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի– Sputnik. Ադրբեջանի իրավապահ մարմինները զինվորականների ու քաղաքացիների զանգվածային կալանավորումներ են իրականացրել` Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով։

Իրադարձությունները տեղի են ունեցել 2017 թվականի մայիսին, սակայն, պատահածի մանրամասները միայն հիմա են հայտնի դարձել։ Այդ մասին նյութ է հրապարակել ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv–ն։

Մոտ 400 զինվորական ու քաղաքացի մեղադրվել են գումարով ռազմական գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ, որը սպառնում է պետության անվտանգությանը։

Столица Азербайджана - Баку - Sputnik Արմենիա
Ադրբեջանում հաշվել են մեզ` հայերիս, ու շատ է ստացվել

Ամեն ինչ սկսվեց հովիվից։ Ադրբեջանական ու հայկական զորքերի շփման գծում գտնվող Աղդամի շրջանում մի հովվի են բռնել, որը ոչխար էր արածացնում։  Հովիվին մեղադրել են, որ նրա ու նրա ոչխարների շնորհիվ հայերը կարող են իմանալ` որտեղ են տեղադրված ադրբեջանական ականները։

Հակառակորդի հետ համագործակցելու մասին «տեղեկությունները» հասցրել էին հարևան զորամասի հրամանատարներից մեկին, ու շուտով հետաքննություն էր սկսվել։ Այն զգալիորեն տարածվել ու դուրս է եկել միջադեպի նախնական սահմաններից, ձերբակալվել ու հարցաքննվել են հարյուրավոր զինծառայողներ ու սովորական քաղաքացիներ։ Նրանցից ոմանց ազատ են արձակել, մնացածը դեռ դատի են սպասում` դավաճանության մեղադրանքով։

Տեղական իշխանության ներկայացուցչի խոսքով (նա ցանկացել է անհայտ մնալ)` դավաճանության մասին լուրեր շուտ են տարածվում։

«Պատկերացրեք, որ դուք արթնանում եք առավոտյան ու լսում եք, որ ձեր հարևանները հայերի համար են աշխատում։ Դուք սկսում եք բոլորին կասկածել։ Տեղացիներն այդպիսի պատմություններից սարսափած էին։ Մարդիկ, որոնց երկար ժամանակ է ճանաչում եք, մարդիկ, որոնց ամեն օր տեսնում եք, մեղադրվում են Հայաստանի հետ համագործակցելու մեջ», – պատմել է պաշտոնյան։

Армянская церковь сурб Григор Лусаворич на территории Азербайджана - Sputnik Արմենիա
Ինչի՞ են վերածվել հայկական եկեղեցիներն Ադրբեջանում. հայացք վերևից

Պաշտոնյայի խոսքով` Աղդամի շրջանի Չյամյանլի գյուղի հովվին ձերբակալել էին, քանի որ նա օգնում էր հայերին Ադրբեջանի ռազմական հաղորդակցման ցանցեր մուտք ստանալու գործում:

Քննիչները պնդում են, որ նրա տանը 10 000 դոլար է հայտնաբերվել։ Ինչպես հայտնում են` նույն գյուղի բժիշկը կալանավորվել է նրա եղբոր ու եղբոր դստեր հետ։ Հայտնում են, որ մի զինծառայողի ընկերուհուն կալանավորել են հայկական հետախուզության հետ համագործակցելու մեղադրանքով։

Անանուն պաշտոնյան պատմել է, որ քննիչները հայտնել են, որ գտել են գումար, առաջնագծի քարտեզներ, վարչական ու ռազմավարական օբյեկտների գծագրեր։

Տերտերի շրջանի Գործադիր իշխանության մի այլ աշխատակից, որը անվտանգության նկատառումներից ելնելով ցանկացել էր անհայտ մնալ, պատմել է կալանավորումների հետ կապված իրարանցման մասին։

«Մարդիկ շփոթված են։ Մենք կարծում էինք, թե գիտենք` որտեղ է թշնամին։ Բայց պարզվեց նա մեր մեջ է», – ասել է նա։

Փոքր բիզնեսի բոլոր սեփականատերերին հարցաքննել են։ Շրջաններ աշխատանքի համար եկած մարդկանց հրամայել են իրենց քաղաքներ վերադառնալ։

Նույնիսկ մարմնավաճառներին են դուրս հանել։ Զորամասերի մոտակայքում տեղակայված սրճարաններն ու խանութները փարկել ու քանդել են։

Լրահոս
0