ՀՀ նախագահ «Հայաստանի համագործակցությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ առողջ տրամաբանության հաղթանակ է»

© Sputnik / Alexey Vitvitskiy / Անցնել ֆոտոբանկ5-й Саммит Восточного партнерства в Брюсселе
5-й Саммит Восточного партнерства в Брюсселе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծիծաղելի է համարում այն պնդումը, թե ինքը մեկ գիշերվա մեջ է որոշում կայացրել։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Երբ մարդիկ խոսում են ու ասում՝ իբրև 1 գիշերվա մեջ միայնակ որոշում եմ կայացրել, ինձ համար սա շատ ծիծաղելի է, այսօր «Արմենիա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահն անդրադարձել է 2010 թվականից ընթացող ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցություններին։

«Մենք անկեղծորեն մեր եվրոպացի գործընկերներին ասացինք, որ` տեսե՛ք, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, մեր ժողովրդի անկեղծ բարեկամը, և մեր տնտեսությունը հազարավոր թելերով կապված է ՌԴ-ի հետ, իհարկե, նաև ԱՊՀ մնացած երկրների տնտեսությունների հետ: Մենք ասացինք, որ չենք կարող բանակցել մի թեմայի, մի համաձայնագրի շուրջ, որը կարող է խոչընդոտել մեր տնտեսական կապերը»,– ասել է նա։

Սակայն, ըստ նախագահի՝ որոշ ժամանակ անց ԵՄ-ն սկսել է նախապայմաններ առաջադրել՝ ասելով, որ Եվրասիական տնտեսական միության որոշ սկզբունքներ հակասում են ասոցացման պայմանագրի դրույթներին:

Армения подписала соглашение о всеобъемлющем и расширенном партнерстве с ЕС - Sputnik Արմենիա
Երևանն օրինակ ծառայեց. Հայաստան–ԵՄ համաձայնագիրը քննարկել են Թբիլիսիում

Ինչ վերաբերում է նոյեմբերին ԵՄ-ի հետ ստորագրված նոր պայմանագրին, ՀՀ նախագահն այն անվանել է առողջ տրամաբանության հաղթանակ՝ ցուցաբերված և՛ Եվրամիության, և՛ ՀՀ-ի կողմից:

«Եվրամիությունը հսկայական շուկա ունի, մաքսային միությունը հսկայական շուկա ունի, և մեր նպատակը պետք է լիներ, և այդպիսին էլ կա, որ արտահանումը խթանվի: Այսինքն՝ մենք շատ-շատ ավելի ապրանք պետք է արտադրենք և արտահանենք, և հիմա էլ դա մեզանից է կախված»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ նրանք, ովքեր փորձում են հակասությունների վրա խաղալ, մեծ գլխացավանք են ունենում:

Հայաստանը ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիր ստորագրեց նոյեմբերի 24-ին Բրյուսելում անցկացված «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала