00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
8 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Զախարովան` «Զվարթնոցից» ՌԴ սահմանապահներին հանելու մասին
19:31
1 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
15:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
16:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի կաթիլ արցախյան մեղր Էրդողանի համար կամ Արցախի բանալին Երուսաղեմում

© REUTERS / Joshua RobertsВстреча президентов Турции и США Тайипа Эрдогана и Дональда Трампа в Белом доме
Встреча президентов Турции и США Тайипа Эрдогана и Дональда Трампа в Белом доме - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին հայտարարությունից հետո Մերձավոր Արևելքում քաղաքական իրավիճակի սրացման ֆոնին Թուրքիայի աշխուժացումը տարածաշրջանում ամենևին էլ անսպասելի չէ։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Ավելի շուտ հակառակը` եթե Երուսաղեմի «Պանդորայի արկղը» (այսպես են անվանել Թրամփի որոշումը) չլիներ, Էրդողանը կհորիներ մի բան, քանի որ այժմ նա անում է հնարավոր ամեն ինչ համաշխարհային հանրությանն ուշադրությունն իր վրա հրավիրելու համար։

Ստամբուլում կայացած ԻՀԿ գագաթնաժողովը ներկայացում էր

Պարզվում է` Էրդողանը պանթուրքիզմի գաղափարներից չի հրաժարվել, թեև ժամանակին ստիպված էր հաշտվել սիրիական հակամարտությունում կրած պարտության հետ։ Նա հանդարտվեց այն ժամանակ, երբ ճգնաժամին միջամտեց ռուսական ՕՏՈՒ-ն, և այժմ ստիպված է գործել Ռուսաստանի և Իրանի քաղաքական ուղղությամբ։

Էրդողանի «ռուսական» շնորհակալությունը Պուտինին - Sputnik Արմենիա
Էրդողանի «ռուսական» շնորհակալությունը Պուտինին. տեսանյութ

Սակայն նա ժամանակավոր էր հանդարտվել, մինչև կգային լավ ժամանակներ, որոնք, ինչպես նրան թվաց, եկան այն պահին, երբ Թրամփն արեց իր հայտնի հայտարարությունը։ Այդ ժամանակ Էրդողանը որոշեց, որ եկել է Թուրքիայի աստեղային ժամը` հնարավորություն իսլամական աշխարհի առաջնորդը դառնալու, աշխարհի, որը, ըստ էության, իսկապես պետք է միահամուռ դուրս գար ամերիկացիների դեմ` ի աջակցություն Պաղեստինի։

Ի սկզբանե թվում էր, թե ամեն ինչ համապատասխանելու է Էրդողանի տրամաբանությանը` մարդու, որ պետություն է ղեկավարում, որը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ամենամեծաթիվ և սպառազինված բանակն ունի` սպառազինված ՆԱՏՕ-ի զենքով և տեխնոլոգիաներով։

Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ` 57 իսլամական երկիր) Էրդողանի նախաձեռնությամբ հավաքվել էր Ստամբուլում գագաթնաժողովի և միասնական ճակատով հանդես եկել ի աջակցություն Պաղեստինի, իսկ երկրի նախագահը, որպես հյուրերին ընդունող տանտեր, առաջատար տեղերից մեկն էր զբաղեցրել։

Գագաթնաժողովի ընդունած կոմյունիկեն, իսկապես, կարող է տպավորել. մի շարք կտրուկ խոսքեր էին հնչել, ընդհանուր առմամբ ամերիկացիների և, մասնավորապես, Թրամփի հասցեին, իսկ վերջում սենսացիոն հայտարարություն էր արվել, որն ընդունվել էր միաձայն. այսուհետև Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաքն է։

Էրդողանը Միացյալ Նահանգների հասցեին զայրացած ու մեղադրական խոսքով հանդես էր եկել` Թրամփի որոշումը սադրանք և կամայականություն անվանելով։ Նրան աջակցեցին և վստահեցին գագաթնաժողովի մասնակիցները։ Թվում էր, թե Թուրքիայի նախագահի ծրագրերը գրեթե իրականացան, և նա, եթե ոչ այսօր, ապա վաղը մուսուլմանական աշխարհի առաջնորդը կդառնա։

Սակայն, ինչպես լինում է նման դեպքերում, առանց Էրդողանի համար նախատեսված մի քանի կաթիլ մեղրի գործը գլուխ չեկավ։

Встреча президентов Турции и США Тайипа Эрдогана и Дональда Трампа в Белом доме - Sputnik Արմենիա
Գերտերության մասին երազանքներ. ԱՄՆ–ն փորձում է զսպել Էրդողանի բռնատիրական ախորժակը

Նախ` գագաթնաժողովի մասնակիցների կազմը ներկայացուցչական չես անվանի. Ստամբուլ 57 մուսուլմանական երկրից միայն 16 պետության ղեկավար էր ժամանել։ Մյուսները ներկայացել էին միայն արտգործնախարարների մակարդակով։

Երկրորդ` Էրդողանը, որ գագաթնաժողովից առաջ գոռում ու գոչում էր` սպառնալով Իսրայելի հետ խզել քաղաքական և տնտեսական բոլոր կապերը, որոշակի փուլում իր այդ խոստման մասին կտրուկ մոռացավ և շեշտը դնում էր ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգների և մասնավորապես Թրամփի սադրիչ գործողությունների վրա։

Դե ու ամենակարևորը։ Որոշակի պահի Թուրքիայի նախագահն իր ելույթում այնքան ոգևորվեց, որ սկսեց խոսել այն մասին, թե այսուհետև ԱՄՆ-ն չի կարող հանդես գալ որպես միջնորդ պաղեստինա-իսրայելական խաղաղ գործընթացում։ «Նոր միջնորդը բացարձակ անաչառ պետք է լինի», — պաթոսով ասաց թուրք առաջնորդը։ Մի խոսքով, ինչպես ասում են, Օստապին տարավ…

Ընդ որում` այնպես տարավ, որ նույնիսկ Կրեմլը, որ մինչ այդ որոշակի թերահավատությամբ և միևնույն ժամանակ հետաքրքրությամբ էր հետևում դեպքերի զարգացմանը, ստիպված էր պաշտոնական հայտարարություն անել։

Թերահավատորեն էին հետևում, քանի որ հասկանում էին` Ստամբուլի գագաթնաժողովին հավաքվածների շարքում ԱՄՆ մի շարք կողմնակիցներ կան։ Իսկ հետաքրքրությամբ, քանի որ հազվադեպ կարելի է տեսնել, թե ինչպես է ՆԱՏՕ-ական երկրներից մեկի նախագահը ջախջախում ամերիկացիների արտաքին քաղաքականությունը։

Իսկ պաշտոնական հայտարարությունն անհրաժեշտ էր։ Քանի որ ինչ-որ պահի, հավանաբար, Էրդողանը տաքացած վիճակում կարող էր հղում անել (կամ գուցե արել է) Մոսկվային, որպես մի երկիր, որն աջակցում է Թուրքիային Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք հայտարարելու հարցում։

«Մեր դիրքորոշումը` ինչպես Երուսաղեմի, այնպես էլ Մերձավոր Արևելքի կարգավորման հարցում, գիտեք, և այն թուրքականի հետ չի համընկնում», — ասել էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը։

Թուրքիայի խաղաքարտերը կրկին չհամընկան Մերձավոր Արևելքում

Սակայն մի անհարմար միջադեպ էլ եղավ Էրդողանի բուռն ելույթի ժամանակ, որը համաշխարհային հանրությունը դեռ պետք է քննարկի և մեկնաբանի։ Ընդ որում, որքան էլ տարօրինակ չէ, խոսքը մի բանի մասին է, որը ոչ մի կապ չունի Երուսաղեմի խնդրի հետ։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողանի օֆշորները ջրի երես են դուրս գալիս. ընդդիմությունն ապացույցներ է ներկայացրել

Խոսքն արցախյան կարգավորման մասին է, որին արդեն տևական ժամանակ է` փորձում է «միջամտել», բառացիորեն այդ հարցի մեջ խցկվել Էրդողանը։

Մենք հիշում ենք, թե ինչպես էր Ադրբեջանն ակտիվորեն առաջ տանում Արցախյան գործընթացին Էրդողանի միջամտության գաղափարը։ Թե ինչպես էր Թուրքիայի նախագահը բազմաթիվ անգամ հայտարարել ղարաբաղյան հակամարտությունում իր` որպես «կրտսեր եղբոր» միանշանակ աջակցության մասին։

Թե ինչպես էր նա ամեն անգամ, Պուտինի հետ յուրաքանչյուր հանդիպումից առաջ լսարանին հասցնում այն գաղափարը, թե այս անգամ նա անպայման կկարողանա համոզել ռուս առաջնորդին, որ նա լրջորեն զբաղվի արցախյան խնդրով։ «Ցանկության դեպքում Պուտինը կարող է դա բավական հեշտ անել», — վերջին անգամ ասել էր Էրդողանը։

Իսկ հետո վերադառնում էր Սոչիից կամ Մոսկվայից ու բերանը ջուր առնում։ Եվ միայն խոսում էր այն մասին, որ Ռուսաստանի նախագահը Լեռնային Ղարաբաղի հարցն ամենևին էլ հեշտ չի համարում։

Եվ անկախ նրանից, որ ամեն անգամ մերժում էր ստանում, Էրդողանը համառորեն շարունակում էր պնդել, որ պետք է որևէ կերպ մասնակցի բանակցային գործընթացին։ Թեև նրան բացատրում էին, որ նրան ոչ ոք թույլ չի տա միջնորդի դերում հանդես գալ գոնե այն պատճառով, որ Թուրքիան կողմնակալ է և միակողմանի դիրքորոշում ունի, պաշտպանում է հակամարտող կողմերից միայն մեկի շահերը։

Եվ այդ ամենից հետո Թուրքիայի նախագահը նման արտահայտություն է թույլ տալիս ԱՄՆ-ի վերաբերյալ։ Կրկնեմ` «ԱՄՆ-ն արդեն չի կարող հանդես գալ որպես միջնորդ Իսրայելի և Պաղեստինի միջև։ Այս հարցն արդեն փակված է։ Մենք նաև պետք է քննարկենք, թե ով է միջնորդ լինելու այդ հարցում։ Ստեղծված իրավիճակը պետք է գնահատի ՄԱԿ-ը, իսկ նոր միջնորդը պետք է անաչառ լինի»։ Էրդողանի ուղիղ խոսքն է։

Սրանով ամեն ինչ ասված է։ Առավել ևս, որ և՛ Ստամբուլում գագաթնաժողովի պատուհանների տակ անցկացվող բողոքի ցույցերը, որոնք ուղղված էին Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելուն, նույնպես բավական արագ մարեցին։

Այնպես որ կարելի է վստահ ասել` Էրդողանն ամբողջ մուսուլմանական աշխարհի առաջնորդը դառնալու հերթական հնարավորությունը չկարողացավ օգտագործել. Մերձավոր Արևելքում կրկին խաղաքարտերը չհամընկան։

Լրահոս
0