00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Fitch-ն առաջին անգամ է Հայաստանին դրական գնահատական տալիս

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցРейтинговое агентство Fitch Ratings
Рейтинговое агентство Fitch Ratings - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Fitch-ի հաջորդ տարվա գնահատականը Հայաստանի տնտեսությանը կարող է ավելի դրական լինել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով միջազգային վարկանիշային գործակալության գնահատականը, նշել է փորձագետը։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Fitch-ի Հայաստանին տրված վարկանիշը վերաբերում է պետական և ոչ պետական պարտատոմսերի հուսալիությանը, այլ կերպ ասած` որքանով են հուսալի երկրի թողարկած արժեթղթերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով Fitch միջազգային գործակալության վերջին կանխատեսումը, ասել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«Մենք գիտենք, որ ՀՀ կառավարությունը բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար թողարկել է ինչպես արտարժույթով, այնպես էլ ներքին շրջանառության համար պետական պարտատոմսեր։ Խոսքը վերաբերում է դրանց հուսալիությանն ու գրավչությանը»,– ասել է Մարգարյանը` հավելելով, որ վարկանիշային գնահատականների համար թե՛ Fitch-ը, թե՛ միջազգային այլ վարկանիշային կազմակերպություններ գնահատում են մի շարք գործոններ` երկրի մակրոտնտեսական իրավիճակը, քաղաքականությունը։ Երկրի վարկանիշը բարձրանում է այն դեպքում, երբ կայունություն է նկատվում այդ բնագավառներում։

Биржевые графики и диаграммы - Sputnik Արմենիա
Հայկական տնտեսությունը դուրս է եկել շոկից. Fitch–ը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի կանխատեսումը

Հայաստանին շնորհված B+ մակարդակը, տնտեսագետի խոսքով, պարտատոմսերի բարձր սպեկուլյատիվ մակարդակն է, ինչը նշանակում է, որ առաջիկա ամիսների ընթացքում Fitch-ը կարող է վերանայել ու բարձրացնել Հայաստանի արժեթղթերի գրավչության աստիճանը արդեն BB- մակարդակի, որը ոչ սպեկուլյատիվ մակարդակն է։

«Fitch-ը վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը` հուլիսին տրված 3.4%-ից 4.3%-ի, ինչը համընկնում է կառավարության գնահատականին և միանգամայն կատարելի է։ Մյուս ցուցանիշը վերաբերում է պետական պարտքին։ Պետպարտքի և, հատկապես, բյուջեի դեֆիցիտի կառավարելիության իմաստով այն ճեղքվածքը, որ կար անցյալ տարեվերջին (դեֆիցիտ– ՀՆԱ հարաբերակցությունը` 5.5%) այս տարվա ընթացքում արդեն իջել է և մոտ է կայունության շեմին։ Ըստ Fitch-ի` դա 3.3%–ի սահմաններում է, և կանխատեսումների համաձայն, հաջորդ տարի 3 % ցուցանիշ կլինի, 2019-ին` ավելի ցածր` 2.7%: Իսկ դա արդեն համապատասխանում է BB մակարդակին»,– մեկնաբանում է Ատոմ Մարգարյանը։

Տնտեսագետն ընդգծում է, որ Հայաստանն առաջին անգամ է, որ Fitch-ի դրական գնահատականին է արժանացել։ Նախկինում դրանք եղել են կա՛մ բացասական, կա՛մ կայուն։

Այդուհանդերձ, Ատոմ Մարգարյանը չի բացառում, որ միջազգային վարկանիշային կազմակերպությունների գնահատականները միշտ չէ, որ «Հալած յուղի տեղ են ընդունվում», հատկապես, որ դրանք հիմնականում ամերիկյան կազմակերպություններ են։ Տնտեսագետը չի հերքում, որ դրանք պարբերաբար քննադատվում են, ՌԴ–ը հրաժարվել է այդ ցուցիչներն ի գիտություն ընդունելուց։ Բայց դրանք շարունակում են ներդրողների համար ազդանշան ծառայել, որ տվյալ երկրի պարտատոմսերում կարելի է ներդրում անել։

Հիշեցնենք` դեկտեմբերի 15-ին Fitch միջազգային գործակալությունը Հայաստանի վարկային վարկանիշը թողել է B+ մակարդակում, սակայն կայունից դրականի է բարձրացրել իր կանխատեսումը։

Fitch մասնագետների կարծիքով տնտեսությունը վերականգնվում է 2014-15 թվականների ռուբլու անկման արտաքին շոկից։ Ռուսական տնտեսության վերականգնմանը զուգընթաց, (Fitch–ի սպասումների համաձայն` 1,8%–ով 2017 թվականին և 2%-ով 2018-19 թվականներին), այնտեղ կրկին աճում է և՛ Հայաստանից արտահանվող ապրանքների պահանջարկը, և՛ աշխատանքային միգրանտների զբաղվածությունը։ Դրա շնորհիվ Fitch–ը 2017 թվականի արդյունքներով բարձրացրել է ՀՆԱ–ի կանխատեսումը 3,4%–ից մինչև 4,3% (հաշվի առնելով, որ առաջին երեք եռամսյակում ՀՆԱ–ն միջինում աճել է 5,3%–ով)։ Իսկ հաջորդ երկու տարին տնտեսության միջին աճը 3,6% է ակնկալվում։

Լրահոս
0