00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմությունը չի մարսել Վրաստանի իշխանության «նվերը» Հայաստանին. սկանդալ Թբիլիսիում

© фото - Александр СватиковВид на город Тбилиси с подъема по Пушкинской улице к Площади Свободы
Вид на город Тбилиси с подъема по Пушкинской улице к Площади Свободы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանում լուրջ վեճեր է առաջացրել վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կարող էր տեսականորեն օգտվել (բացառությամբ արտակարգ իրավիճակների) Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքներից` ապրանքները Ռուսաստան տեղափոխելու համար։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հայտարարությունն այն մասին, որ հայկական ապրանքները ֆորսմաժորային իրավիճակներում կարող եn տեղափոխվել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տրանսպորտային միջանցքներով բուռն զգացմունքներ է առաջացրել վրացական ընդդիմության մոտ` հասնելով սկանդալի։

Այդ միջանցքները նշված են «Մաքսային վարչարարության մեխանիզմների և ապրանքների մոնիտորինգի հիմնական սկզբունքների մասին» 2011թ–ի վրաց–ռուսական համաձայնության մեջ։ 2017թ–ի դեկտեմբերի 19–ին Բեռնում ընթացած բանակցությունների արդյունքներով Վրաստանի Եկամուտների ծառայությունը (գործում է երկրի ֆինանսների նախարարությանն առընթեր) դեկտեմբերի 19–ին պայմանագիր է կնքել շվեյցարական SGS ընկերության հետ։ Այդ միջանցքները Ռուսաստան բեռներ առաքելու համար Հայաստանի կողմից որպես տարանցիկ ուղիներ օգտագործելու մասին նախօրեին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։

Ситуация на Военно-Грузинской дороге - Sputnik Արմենիա
Լարսի այլընտրանքը. ի՞նչ սպասի Հայաստանը ռուս–վրացական «խաղերից»

«Մեր կողմից ստորագրած պայմանագրի կետերից ոչ մեկն ուղղված չէ մեր պետության շահերի դեմ։ Ընդգծում եմ` ֆորսմաժորային իրավիճակում Ցխինվալով անցնող տրանսպորտային միջանցքից (Ռոքյան թունելից) կարող են օգտվել Թուրքիան, Հայաստանը և այլ երկրներ, որոնք տարանցիկ երկրի կարգավիճակ ունեն», – ասաց Կվիրիկաշվիլին։

Վրաստանի վարչապետի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել ընդդիմադիր շրջանակներում, ինչն առնվազն տարօրինակ է, քանի որ հենց նրանք են 2011թ–ին եղել Ռուսաստանի հետ համաձայնության նախաձեռնողները։ Համաձայնագիրը ստորագրվել է այն բանից հետո, երբ Թբիլիսին հանել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության վետոն։ Համաձայնագրի պայմանների համաձայն` Ռուսաստանից առևտրային միջանցքները պետք է անցնեն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքով, որոնք չեն վերահսկում Վրաստանի իշխանությունները։ Միաժամանակ, կողմերը պարտավորվել են միջազգային միջնորդներ հրավիրել` բեռների հոսքը վերահսկելու և մակնշելու համար։ Արդյունքում` ընտրությունն ընկել է շվեյցարական SGS ընկերության վրա։

Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար, Միասնական ազգային շարժում ընդդիմադիր կուսակցության անդամ Գրոգոլ Վաշաձեն վստահ է` երրորդ երկրների կողմից միջանցքի օգտագործումը խախտում է 2011թ–ի համաձայնությունը։

«Նման որոշումը թույլ կտա Հայաստանին տեղափոխել իր ապրանքներն այդ միջանցքներով, որոնք ոչ մի կերպ կապված չեն այդ համաձայնագրի հետ», – ասել է Վաշաձեն «Ռուսթավի–2» հեռուստաալիքի եթերում։

Նա նաև ընդդիմության անունից կոչ է արել Վրաստանի իշխանություններին բացահայտել շվեյցարական ընկերության հետ պայմանագրի մանրամասները, որը կնքվել է դեկտեմբերի 19–ին։

Автомобильный пункт пропуска Верхний Ларс открылся на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Լույս` միջանցքի վերջում. Հայաստանը կազատվի՞ Վերին Լարսի խնդրից

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը նման խոսակցությունները համարում է իշխող վերնախավին քննադատելու հերթական առիթ։

«Ընդդիմությունը` նախկինում իշխող կուսակցությունը, որը տվել է իր համաձայնությունը ռուս–վրացական համաձայնագրի վերաբերյալ, այսօր մեղադրում է իշխանություններին։ Նրանք ասում են, որ ժամանակին իրենց ԱՄՆ–ն է ստիպել, իսկ այսօր ոչ ոք ստիպում ներկա իշխանություններին նման պայմանագիր կնքել», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Փորձագետը չի բացառում, որ Վրաստանի ներքին խժդժությունների հետևում կարող են կանգնած լինել երրորդ երկրներ։ Հայաստանի համար արգելափակումը վերացնելու ցանկացած հնարավորությունը, տրանսպորտային և հաղորդակցական հնարավորությունների ավելացումն անհանգստացնում է հարևան Ադրբեջանին և Թուրքիային։

«Վրաստանը պետք է կողմնորոշվեր և որոշեր, թե ինչ է ուզում լինել` միջանցք, թե խաչմերուկ», – ասաց Մելիքյանը։

«Խաչմերուկի» դերը թույլ կտա Վրաստանին դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն և առևտրատնտեսական հարաբերություններ անցկացնել։ Դրանով Թբիլիսին կապահովի ապրանքների հոսք «Արևմուտք–Արևելք», «Հյուսիս–Հարավ» ուղղություններով, ինչը կդառնա հակակշիռ Բաքվի և Անկարայի համատեղ նախագծերի համար։

Վերին Լարսի այլընտրանք որոնելու հարցը ռազմավարական կարևորություն ունի Երևանի համար, քանի որ Հայաստանում բեռնափոխադրումների առյուծի բաժինը` ավելի քան 80 տոկոս, իրականացվում է Մոսկվայից։ Այսօրվա դրությամբ փորձագետները դիտարկում են վեց այլընտրանքային տարբերակ` օդային, ծովային (Փոթիով), երեք ցամաքային և երկաթուղային ճանապարհներ։

Սակայն տնտեսական տեսանկյունից Հայաստանի համար առավել նախընտելի է Նառ (Հյուսիսային Օսեթիա)–Գորի երթուղին, որն անցնում է Հարավային Օսեթիայում։ Այն երկար է Լարսից 80 կմ–ով, բայց նախընտրելի է ավելի բարենպաստ կլիմայական պայմանների և ռելիեֆի պատճառով։

Լրահոս
0