00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի հետ հարաբերություններում Հայաստանն առաջնորդվում է «մի վնասիր» սկզբունքով. Սարգսյան

© Пресс-служба президента АрменииВизит президента Армении Сержа Саргсяна в Грузию
Визит президента Армении Сержа Саргсяна в Грузию - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ հարաբերություններով և բոլոր բանակցություններում առաջնորդվում է Թբիլիսիին չվնասելու սկզբունքով։

ԵՐԵՎԱՆ, 25 Դեկտեմբեր — Sputnik. Թբիլիսիում կայացել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ողջունել է բարեկամ Հայաստանի Նախագահի գլխավորած պատվիրակությանը Թբիլիսիում՝ ընդգծելով, թե ուրախ է, որ Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարին ավարտվում է Նախագահ Սերժ Սարգսյանի նշանակալի այցով, որը նոր ազդակ կհաղորդի միջպետական հարաբերությունների զարգացմանը և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:

Визит президента Армении Сержа Саргсяна в Грузию - Sputnik Արմենիա
Մեկնարկել է հայ-վրացական բարձր մակարդակի հանդիպումը

Իր խոսքում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային անվտանգության պահպանման և ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիներին։

«Հակամարտության լուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով և կողմերի միջև համաձայնեցված ձևաչափերի շրջանակում։ Մենք փորձում ենք բոլոր բանակցություններում այնպիսի ձևակերպումներ, փաստաթղթեր, հայտարարություններ ընդունել, որոնք չեն վնասի Վրաստանի շահերին», – ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով` ինչպես վրացական, այնպես էլ հայկական կողմի նման դիրքորոշումը միայն օգուտ կբերի երկկողմ հարաբերություններին և ժողովուրդներին։ Նախագահը նաև նշել է, որ երկկողմ հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, շոշափել առևտրատնտեսական հարաբերությունները, տրանսպորտային, էներգետիկ ոլորտները, ինչպես նաև տարանցման հնարավորությունները։

«Հայաստանը և Վրաստանը կշարունակեն զարգացնել երկկողմանի հարաբերությունները։ Սա մեզ համար կարևոր տարի է, քանի որ մենք նշում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակը։ Իմ այցի նպատակը շփման եզրերը քննարկելու հնարավորությունն է», – ասել է Սարգսյանը։

Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ պատվիրակությունների անդամները ներկայացրել են յուրաքանչյուրն իր ոլորտում համագործակցությունը, իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքը, ձեռքբերումներն ու խնդիրները և դրանց լուծման ու փոխգործակցության խորացման ուղղությամբ հանձնարարություններ ստացել նախագահներից:

Լրահոս
0