00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Դավիթ Մարգարյան
Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների.Մարգարյան
11:06
4 ր
Ռաֆայել Գևորգյան
ՓՄՁ-ին ուղղված նոր ծրագրով առաջնայինը մտադիր ենք զարգացնել նրանց կարողությունները.Գևորգյան
11:11
6 ր
Ջոնի Մելիքյան
Արևմուտից ճնշումը սպասելի էր.Մելիքյան
11:19
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակին կարագի փոխարեն մատակարարվել է մարգարին. ԱԱԾ քրեական գործ է հարուցել

© Sputnik / David GalstyanАрмейская столовая
Армейская столовая - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բանակին կարագի փոխարեն մարգարին ու սփրեդ մատակարարվելու պատճառով պետությանը պատճառվել է 162 մլն 914 հազար 567 ՀՀ դրամ գումարի վնաս:

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Aysor.am կայքը իր ունեցած տեղեկության հիման վրա, որի համաձայն, բանակ կարագի անվան տակ մարգարին է մատակարարվել, հարցում է ուղարկել ՀՀ ԱԱԾ ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին:

Հարցին ի պատասխան ստացվել է հետևյալ պատասխանը. «ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ 2016-2017թթ. ընթացքում ՀՀ  պաշտպանության նախարարության կարիքների համար սերուցքային կարագի փոխարեն, երկու ընկերությունների կողմից մատակարարվել են ՀՀ-ում արտադրված 172.300 կգ  «Մարգարին» և 14.250 կգ «Սպրեդ» տեսակի ապրանքներ, որոնք  նույնականացման են ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական  անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որի չորս մասնագետների կողմից տրվել են փորձարկման ակնհայտ կեղծ արձանագրություններ՝ սերուցքային կարագ հանդիսանալու վերաբերյալ, ինչը հնարավոր է դարձրել խաբեությամբ կարագի փոխարեն նշված ապրանքատեսակների մատակարարումը ՀՀ պաշտպանության նախարարությանը»:

Флаги Армении и Грузии - Sputnik Արմենիա
Հայկական ԱԱԾ–ն ու վրացական ԱԳՆ–ն խորացնում են համագործակցությունը

Այս ամենի հետևանքով, ըստ ԱԱԾ-ից ստացված պատասխանի, պետությանը պատճառվել է 162 մլն 914 հազար 567 ՀՀ դրամ գումարի վնաս:

ԱԱԾ-ից տեղեկացրել են նաև, որ քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել՝ արտադրությունը և մատակարարումները կազմակերպած անձին, ընկերությունների երկու տնօրեններին, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի չորս մասնագետներին:

Նշված 7 մեղադրյալներից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 4-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին: Ստացված պաշտոնական պատասխանում անուններ նշված չեն:

Օրեր առաջ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել էր այս դեպքին, ասել, որ այն իր ղեկավարած հիմնարկի որևէ պաշտոնյայի հետ կապ չունի և իր պաշտոնավարման տարիներին նման դեպք տեղի չի ունեցել:

Նշենք, որ ԱԱԾ պաշտոնական տեղեկության համաձայն, բանակին մատակարարումներն իրականացվել են 2016-2017 թվականներին: Իսկ Իշխան Կարապետյանը այդ պաշտոնին նշանակվել է 2016 թվականի նոյեմբերին:

Լրահոս
0