00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ի բացեիբաց սպառնալիքը, կամ արդյո՞ք մեզ պետք են կասկածելի փողեր

CC BY-SA 2.0 / Gage Skidmore / Donald TrumpДональд Трамп во время выступления на Конференции Консервативного Политического Действия (CPAC) /2013год/. Нэшнл-Харборе, штат Мэриленд, США
Дональд Трамп во время выступления на Конференции Консервативного Политического Действия (CPAC) /2013год/. Нэшнл-Харборе, штат Мэриленд, США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանը վերլուծում է Հայաստանի ԱԳՆ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանի հայտարարությունը` ՄԱԿ–ում Երուսաղեմի հարցի շուրջ քվեարկությանը Հայաստանի դիրքորոշման մասին։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանի կարծիքը` քաղաքական ասպարեզում հայկական դիվանագիտության մի շարք քայլերի շուրջ, անկասկած, ուշադրության է արժանի։ Մարդը, որ միշտ գտնվում է երկրի քաղաքական վերնախավում, երբեք «անկապ» հայտարարություններ չի արել, ինչպես դա անում են այլ հայ դիվանագետները, որոնց նպատակը տեղական լրատվամիջոցներում հայտնվելն է։

Անպայման արժե լսել փորձառու քաղաքական գործչի ու դիվանագետի կարծիքը…

Президент США Дональд Трамп - Sputnik Արմենիա
ՄԱԿ–ի քվեարկությունը. ԱՄՆ–ն սպառնացել է նաև ՀՀ–ին` Երուսաղեմի հարցի վերաբերյալ դիրքորոշման համար

Պարոն Նավասարդյանի` վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ ՄԱԿ–ում Երուսաղեմի թեմայի քննարկման ընթացքում Հայաստանը սխալ է վարվել` Պաղեստինի կողմնակիցը դառնալով և քվեարկելով ընդդեմ ԱՄՆ–ի ու Իսրայելի, կարող ենք վիճարկել, բայց արժե  ուշադրություն դարձնել։

Դիվանագետը պնդում է, որ ՄԱԿ–ի հայկական ներկայացուցիչը պետք է քվեարկության ժամանակ զերծ մնար կամ ընդհանրապես չքվեարկեր։ Նա իր դիրքորոշումը հիմնավորում է մի շարք հանգամանքներով, որոնց դեմ, ի դեպ, բազում հակաճառություններ կան, ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական բնույթի։

Այնպես որ տեսնում ենք, որ իմաստ ունի հերթով անդրադառնալ դիվանագետի հայտարարություններին` բացահայտելով պատճառահետևանքային կապը։

Նավասարդյանի կարծիքով` գլխավոր պատճառը, որի համաձայն Հայաստանը պետք է զերծ մնար քվեարկությունից, այն է, որ Հայաստանի ներկայացուցիչն իր որոշմամբ փչացրեց Իսրայելի հետ հարաբերություններում նշմարվող ջերմացման գործընթացը։ …Սակայն պարտադիր չէ համաձայնել նրա հետ

«Մենք մեր դեմ ենք տրամադրել Իսրայելին, որի հետ հարաբերությունները վերջերս լավանում էին», – ասել է դիվանագետը։ Կարելի է (կարծում եմ նաև` հարկավոր է) այստեղ հակաճառել` հիշելով Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի` վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ նրա երկրի համար Ադրբեջանի հետ հարաբերություններն ավելի կարևոր են, քան Հայաստանի, ու այդ պատճառով էլ Իսրայելը 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխի։

Ситуация в Иерусалиме - Sputnik Արմենիա
Թրամփը «նեղում» է Երուսաղեմի հայերին. համայնքը տուժում է բախումներից

Հիշենք`երբ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Էրդողանն ու Ալիևը Ստամբուլում կտրուկ արտահայտվեցին «երուսաղեմյան ճնգաժամի» շուրջ` բոլոր մահացու մեղքերում մեղադրելով ԱՄՆ–ին ու Իսրայելին, Քնեսեթում խոսակցություններ եղան, որ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար հարկավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Չճանաչեցին, ինչպես և կարելի էր սպասել, քանի որ… (տես վերևում մեջբերված Իսրայելի պաշպանության նախարարի արտահայտությունը)։

ՄԱԿ–ի քվեարկությանը չմասնակցելու անհրաժեշտությունը հիմնավորող իր խոսքում դիվանագետը նշել է նաև, որ Ամերիկան այսուհետև մեծ ճնշում է գործադրելու Հայաստանի վրա, քանի որ Երևանը ոչ միայն չի աջակցել է Միացյալ Նահանգներին ու Իսրայելին, այլ նույնիսկ չի փորձել զերծ մնալ քվեարկությունից։

Նավասարդյանի խոսքին ի պատասխան կարելի է հիշել ԱՄՆ–ի դիրքորոշումը, որի մասին խոսել են Թրամփն ու ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին։

Հիշենք` ինչպես նրանք միանշանակ սպառնացին իրենց չաջակցած երկրներին, որ կկրճատեն (կամ նույնիսկ կվերացնեն) ֆինանսական աջակցությունը, որն ամերիկացիները հատկացնում են` ելնելով իրենց անձնական գաղափարական հավակնություններից ու տարածքային և քաղաքական շահերից։

Հարցի նման ձևակերպումը կարող էր ամերիկացիներից ու իսրայելցիներից հետ պահել նույնիսկ այն պետություններին, որոնք այլ դեպքում չէին հրաժարվի աջակցել Վաշինգտոնին ու Թել Ավիվիվն։

Дональд Трамп во время выступления на Конференции Консервативного Политического Действия (CPAC) /2015 год/. Нэшнл-Харборе, штат Мэриленд, США - Sputnik Արմենիա
Թրամփն «անցավ սահմանը», կամ ինչպես ԱՄՆ–ի որոշումը կհարվածի Հայաստանին

Ինչ վերաբերում է բուն Հայաստանին, ապա մեր երկրում Ամերիկայի ֆինանսական օգնության մասին նույնիսկ չարժե խոսել. խոսքն այնպիսի գումարների մասին չէ, որոնց համար արժեր հրաժարվել որևէ սկզբունքներից։ Վերջերս տեղական լրատվամիջոցները գրում էին, որ ԱՄՆ կառավարության` 2018 թվականի համար նախատեսված ծրագրում Հայաստանին ֆինանսական աջակցության համար նախատեսված է միայն 6 միլիոն 800 հազար դոլար. քաղաքական չափանիշներով դրա համար չարժի «ձեռքերը կեղտոտել»։

Ղարաբաղյան կարգավորման շուրջ Ամերիկայի դիրքորոշումը կարևոր է, սակայն պետք չէ նաև մոռանալ Ռուսաստանի ու Ֆրանսիայի մասին

Իսկ ինչ վերաբերում է, ասենք, ղարաբաղյան հարցի շուրջ Ամերիկայի դիրքորոշմանը (չէ որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը հենց այդ երկրի ներկայացուցիչն է), ապա այստեղ, ասես, խոսելու բան էլ չկա, քանի որ համանախագահները երեքն են։ Կան նաև Ռուսաստանի ու Ֆրանսիայի ներկայացուցիչները։ Այս երկրների հայկական սփյուռքն Ամերիկայինից ոչ պակաս հզոր է, և այդ երկրների ղեկավարությունը ստիպված է նրանց հետ հաշվի նստել։

Ու վերջում ասեմ, որ այդքան էլ լավ չստացվեց, որ Հայաստանի դիրքորոշումը համընկավ այն ակտիվորեն առաջ տանող ու ագրեսիվորեն գովազդվող Թուրքիայի դիրքորոշման հետ, որը «եսրուսաղեմյան խնդրի» միջոցով փորձում է մուսուլմանական աշխարհի առաջնորդ դառնալ։

Սակայն, ի պատասխան դրան, կարելի է հիշել մեր մոտակա հարևան ու դաշնակից Իրանին։ Այդ երկիրը նույնպես մուսուլմանական է, ու Երուսաղեմի շուրջ նրա դիրքորոշումը երևի ավելի խիստ է, քան թուրքերինը։

Այլ բան է, որ Թեհրանն, ի տարբերություն Անկարայի, ստեղծված իրավիճակից չէր փորձում գովազդային արշավ սարքել։ Նա պարզապես իր խիստ «ոչ»–ն ասաց։ Այնպես որ Հայաստանը չէր աջակցում Թուրքիայի դիրքորոշմանը ու նույնիսկ ոչ էլ իր դաշնակից Ռուսաստանի Դաշնության կամ Իրանի։

Հայաստանը Երուսաղեմում սեփական ու բավականին լուրջ շահերն ունի` և՛ այնտեղի սփյուռքի, և՛ կրոնի ու եկեղեցու հետ կապված։ Ու այդ առումով հաստատ Անկարան չէ, որ խնդրել է Երևանին քվեարկվել բանաձևի օգտին։ Ու Թուրքիայի նախագահ Էրդողանը հաստատ  Հայաստանին չէր շնորհակալություն հայտնում` քվեարկության ժամանակ իրեն աջակցելու համար։

Հավանաբար ՀՀ ԱԳՆ–ն այս ամենի մասին պետք է հայտարարություններ աներ (կետերով), որտեղ երկիրը կպարզաբաներ իր դիրքորոշումը։ Ազնիվ ու սկզբունքային։ Ու նույնիսկ, եթե համաշխարհային գերտերություններից որոշեին վիրավորվել, դա նրանց խնդիրը կլիներ։ Փոքր, բայց ազնիվ ու սկզբունքային երկրի իմիջը հիմա ավելի թանկ արժե, քան իշխանների սեղանից ստացած փշրանքները։

Լրահոս
0