«Պարտք տուր մինչև թոշակդ». 2017–ին կենսաթոշակային ֆոնդերի միջոցներն ավելացել են

© Sputnik / Aram NersesyanАрмянский драм
Армянский драм - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի մասնավոր կենսաթոշակային ֆոնդերի կուտակային միջոցներն արդեն հասել են ՀՆԱ-ի մոտ 2.0%-ին:

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. 2017 թվականին Հայաստանի մասնավոր կենսաթոշակային ֆոնդերում շարունակեցին աճել քաղաքացիների կուտակային միջոցները: Այս մասին հայտնել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը` ԿԲ–ում կազմակերպած հանդիսավոր ընդունելության ժամանակ։

2017 թվականի վերջին ֆոնդերի ընդհանուր միջոցներն արդեն հատել են 105 մլրդ դրամի շեմը կամ ՀՆԱ-ի մոտ 2.0%-ը:

Вардан Арамян - Sputnik Արմենիա
Կենսաթոշակային համակարգը կգնահատեն ապագա սերունդները

Արդեն 3.5 տարի է` 2014 թվականի հուլիսի 1-ից, պետական հատվածի աշխատակիցները պարտադիր կերպով վճարումներ են կատարում կուտակային կենսաթոշակային մասնավոր հիմնադրամներ։ Մասնավոր հատվածի վրա այդ վճարները «կփաթաթեն» 2018 թվականի հուլիսի 1-ից։

Նոր վճարումները քաղաքացիների սրտով չեն` պետք է վճարել «հալալ աշխատած» գումարի 5%–ը։ Սակայն ֆինանսիստներն ուրախանում են.  համակարգում ավելի շատ «երկար փողեր են» հայտնվում, կարելի է կլինի երկարաժամկետ վարկեր տրամադրել։

Տարվա այլ իրադարձությունների թվում Ջավադյանը նշեց Հայաստանի և Ռուսաստանի վճարահաշվարկային համակարգի համագործակցության մեկնարկը` հայկական ԱրՔա համակարգի և ռուսական «ՄԻՐ»–ի։ Դրա շնորհիվ ԱրՔա քարտերը կարող են սպասարկվել «ՄԻՐ» վճարային համակարգի ենթակառուցվածքում, և «ՄԻՐ» վճարային համակարգի չիպային հավելվածի կիրառմամբ թողարկվել են առաջին ԱրՔա չիպային քարտերը:

Լրահոս
0