00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆուտբոլային սպասվող հրավառություն, կամ պերուացիների թիմը, որին մարզել է Մարգարյանը

© AFP 2024 / ATTILA KISBENEDEK Тренер Серхио Маркарян
Тренер Серхио Маркарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վեցից ավելի տարիներ առաջ հուլիսյան մի օր Պերուի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ ուրուգվայցի Սերխիո Մարգարյանը շատ գոհ էր Ամերիկայի գավաթում արժանացած «բրոնզից»։ Երրորդ տեղին այն ժամանակ պերուացիներն արժանացան Վենեսուելային 4:1 հաշվով ջախջախելուց հետո։

«Երրորդ տե՞ղ։ Դե ինչ, սկզբի համար վատ չէ, բայց, անկեղծ ասած, ուրախանալու համար առանձնահատուկ առիթ չեմ տեսնում։ Մենք դեռ չենք հաղթել։ Դեռ, միևնույնն է, վերջինն ենք Հարավային Ամերիկայում։ Իսկական ստուգում մեր թիմը կանցնի աշխարհի առաջնության ընտրական փուլի ժամանակ։ Սա լրիվ այլ մրցում է, որը ցույց կտա, թե ինչի ենք մենք արժանի։ Այսօրվա դրությամբ Պերուն անցել է միայն ճանապարհի սկիզբը, և մենք պետք է շատ աշխատենք», – այն ժամանակ ասաց Մարգարյանը, որին այս հաջողությունը` թիմի կազմակերպված և կարգապահ խաղի հետ մեկտեղ, երկրի հերոս դարձրեց։

Памятник легендарной футбольной команде Арарат 73 - Sputnik Արմենիա
«Արարատի» լեգենդ Պողոսյանը. կոտրել են ոտքը, քիթը, իսկ նա մարզչին ուղարկել է գրողի ծոցն ու հեռացել

Վերջին անգամ «սպիտակակարմիրները» խաղացել էին 1982 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում, երբ ֆուտբոլի ներկայիս սիրահարներից շատերը դեռ ծնված չէին։ Այս ամառ թիմը կխաղա Ռուսաստանում, և հայտնի (սակայն մոռացված) օրիգինալ սպիտակ մարզաշապիկները` վրան կարմիր անկյունագծով, կրկին կհայտնվեն հարավամերիկյան ֆուտբոլի սիրահարների ուշադրության կենտրոնում։

Չորս տարի առաջ պերուացիները, որոնց ղեկավարում էր Մարգարյանը, մոտ էին ընտրական փուլն անցնելուն։ Սակայն այն ժամանակ դա անել չհաջողվեց, իսկ բացառիկ 19-րդ տեղը, որտեղ բարձրացավ թիմը ազգային հավաքականների միջազգային դասակարգման աղյուսակում, չմխիթարեց։ Բայց արդեն հասկանալի էր, որ Պերուի հավաքականը մեծ սխրագործությունների է պատրաստ. բավական էր միայն, որ նոր մարզիչը չկորցներ ձեռքբերված հմտությունները և ավելացներ սեփական մշակումները։

Պերուի ազգային հավաքականն, անկասկած, կդառնա ռուսական մունդիալի ամենակոլորիտային մասնակիցներից մեկը։ Պերուացի երկրպագուներն առանձնանում են իրենց էքսպանսիվությամբ (բարեբախտաբար, բավական խաղաղ), նույնիսկ այլ հարավամերիկացիների շարքում, որոնք բնավորությամբ սառը չեն։

Ճիշտ է` պնդում են, որ եզրափակիչ է հավաքականն անցնել ոչ այդքան արդար մրցապայքարում։ Վերջին փուլում պերուացիները Կոլումբիայի հետ էին խաղում, և երկու թիմերին էլ, սկզբունքորեն, ձեռնտու էր ոչ ոքին. կոլումբիացիներն անմիջապես առաջնություն էին անցնում, իսկ պերուացիները, պիտի խաղային Օկեանիայի գոտու հաղթողի հետ։

Андраник Теймурян - Sputnik Արմենիա
Էսկանդարյան և Թեյմուրյան. իսլամական հավաքականի քրիստոնյաները

Այդպես էլ եղավ. վերջնական հաշիվը` 1:1–ը, Պերուին Նոր Զելանդացիների հետ միացրեց` հետևում թողնելով անսպասելիորեն ընտրական մրցաշարում թույլ խաղ ցուցաբերած չիլիացիներին։ Խաղի տեսանյութում երևում է, որ պերուացիները վեց հոգով գնդակը խաղարկում էին դաշտի կենտրոնում, իսկ կոլումբիացիները գնդակը նույնիսկ քաղաքավարությունից ելնելով չէին փորձում խլել։

Պերուացիները, ինչպես և աշխարհի այդ մասում ապրողները, հիվանդ են ֆուտբոլով, սակայն ի տարբերություն, ասենք, արգենտինացիների և բրազիլացիների` հավաքականների հաջողություններով երես առած չեն։ Այդ պատճառով էլ անասելի փափագում են հաղթանակների. Պերուում լրջորեն մտահոգված էին երկրի անվտանգության համար վտանգ ներկայացնող անկարգություններից, եթե թիմը չհաղթեր Նոր Զելանդիային։ Բարեբախտաբար, անկարգություններ եղան, սակայն ոչ հակակառավարական. ասում են, որ այդ օրը տարատեսակ հրավառություններ և պայթուցիկներ վաճառողները հանկարծակի հայտնաբերեցին, որ որոշակի պայմաններում նրանց բիզնեսը կարող է անասելի եկամտաբեր լինել։

Այնպես որ` Եկատերինբուրգը, Սոչին և Սարանսկը կարող են պերուական կառնավալի նախապատրաստվել. նրանք երկրպագուներից բացի, խոստացել են իրենց հետ նաև շամաններ բերել։ Ի դեպ, առեղծվածային երկրներից զբոսաշրջիկները կարող են հայտնվել նաև Ռուսաստանի այլ քաղաքներում, եթե նրանց սիրելիներին հաջողվի նախնական փուլից առաջ անցնել։

Իսկ թիմին կարող է դա հաջողվել. Ավստրալիան նրանց համար այդքան մեծ վտանգ չի ներկայացնում, մնում է Ֆրանսիայի կամ Դանիայի հետ հաջող խաղ ունենալ, եթե ոչ երկուսի հետ միասին։ Ամեն ինչ կորոշի Սարանսկում հունիսի 16-ին կայանալիք առաջին խաղը հենց Դանիայի հետ։

Լրահոս
0