00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արքայի բանագնացները. ինչ են կորցրել սաուդցիներն Ափշերոնում

© Sputnik / Margarita Nekrasovaг. Баку
г. Баку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում կարծում են, որ Սաուդյան Արաբիայի պատվիրակության այցն Ադրբեջան ավելի շատ ճանաչողական բնույթ է կրում։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Վերջին շրջանում Ադրբեջանն ու Սաուդյան Արաբիան փորձում են համագործակցություն հաստատել հնարավոր բոլոր ուղղություններով։ Պաշտպանության ու անվտանգության ոլորտը բացառություն չէ։ Այդ մասին Sputnik Արմենիային ասաց ռազմական փորձագետ, Razm.info կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը` մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության պատվիրակության այցը Բաքու։

Кадры с места взрыва газа в жилом доме в Баку - Sputnik Արմենիա
Բաքվի կենտրոնում հզոր պայթյուն է տեղի ունեցել. կադրեր դեպքի վայրից

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այցի շրջանակում պատվիրակությունը` Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության միջազգային կապերի բաժնի ղեկավար, գեներալ-մայոր Ալի բին Իբրահիմ Ֆեվազի գլխավորությամբ, հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի ռազմական ղեկավարության հետ` քննարկելով երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ընթացիկ վիճակն ու հեռանկարները։ Այցի օրակարգում նախատեսված է այցելել նաև Ռազմական ակադեմիա, ուսումնամարզական կենտրոն և ԶՈւ գլխավոր կլինիկական հոսպիտալ։

Տարոն Հովհաննիսյանի կարծիքով` սաուդյան պատվիրակության այցը ճանաչողական բնույթ ունի, քանզի, չնայած հռետորությանը, հազիվ թե կարելի է խոսել Բաքվի և Էր Ռիադի միջև ինչ-որ լուրջ ձեռքբերումների մասին ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության առումով։

«Այո, 2015թ-ին Ադրբեջանը միացել է Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ ստեղծված հակաահաբեկչական կոալիցիային` «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով։ Կողմերն ահաբեկչության դեմ պայքարում ևս մեկ համաձայնագիր են ստորագրել 2011թ-ին։ Բայց այդ բոլոր նախաձեռնություններն այդպես էլ մնացել են թղթի վրա։ Ավելին` սաուդցիները զբաղված են Եմենով, և Էր Ռիադը հիմա չի կարող պայքարել ահաբեկչության դեմ», — ասաց փորձագետը։

Баку - Sputnik Արմենիա
Շեֆերի ռևերանսը Բաքվին կամ ինչ կտա միջնորդների արցախյան այցը

Հովհաննիսյանը նաև ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Սաուդյան Արաբիան ռազմաարդյունաբերական համալիր որպես այդպիսին չունի։ Թագավորությունը համաշխարհային շուկայում զենքի խոշորագույն գնորդներից է։ Եվ այդ առումով հազիվ թե Էր Ռիադը կարող է ինչ-որ հետաքրքիր բան առաջարկել Բաքվին։ Դատելով սաուդյան պատվիրակության այցի հանրային մասից` կողմերը շեշտը դնում են ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտներում համագործակցության վրա։

Սակայն Սաուդյան Արաբիայի հետ Ադրբեջանի չափազանց մերձեցումը կարող է վատացնել Իրանի հետ հարաբերությունները` հաշվի առնելով այն, որ Թեհրանը Սաուդյան Արաբիային համարում է տարածաշրջանի հիմնական աշխարհաքաղաքական հակառակորդներից մեկը։ Հովհաննիսյանը վստահ է, որ Իրանը չի նստի և հանգիստ հետևի Սաուդյան Արաբիային ուղղված ադրբեջանական ռևերանսներին։ Բաքվից առավելագույն զգուշություն է պահանջվում։

«Հանուն արդարության, առայժմ Ադրբեջանին հաջողվում է պահպանել հավասարակշռությունը», — ասաց փորձագետը։

Լրահոս
0