Շեֆերի ռևերանսը Բաքվին կամ ինչ կտա միջնորդների արցախյան այցը

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել ֆոտոբանկБаку
Баку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Չորեքշաբթի մեկնարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պաշտոնական այցը տարածաշրջան, բայց արդեն երեք օր առաջ ամերիկյան համանախագահ Էնդրյու Շեֆերը ժամանել է Բաքու։

Ինչպես նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, դա նորմալ է, հաճախ այնպես է լինում, որ համանախագահներից ինչ-որ մեկն առաջինն է ժամանում երեք շահագրգիռ մայրաքաղաքներից մեկը։

Դե, լինում է, թող լինի, մտածում ենք մենք` թույլ տալով մեզ միայն հետաքրքրվել, թե ում հետ է այնտեղ հանդիպել պարոն Շեֆերը։ Պարզվում է` «հարկադրված վերաբնակիչների». կարելի է պատկերացնել, թե այնտեղ ինչեր են ասել Շեֆերին։ Այդ հանդիպման մեջ դատապարտելի ոչինչ չկա. այդ ծավալի հակամարտությունը` հրահրված հարևան երկրի կողմից, ենթադրում է հարկադրված վերաբնակիչների առկայություն։ Եվ դա շատ վատ է ցանկացած տեսանկյունից։

Армянские военнослужащие на позициях - Sputnik Արմենիա
Բաքուն կրկին Արցախի դեմ «ջիհադի» կոչ է արել. ադրբեջանական ճիգերը տապալման են դատապարտված

Հարցն այն է, թե ինչու հայ փախստականների հետ նման հանդիպումներ չեն անցկացվում Հայաստանում։ Օրինակ` Սումգայիթի փախստականները կարող են շատ բան պատմել այն մասին, թե ինչպես են մազապուրծ փրկվել հերթական ցեղասպանությունից, որից 30 տարի է անցել։

Վերջերս հերթական անգամ բարձրացվել է Երևանում Նժդեհի հուշարձանի անիմաստ և մտացածին թեման, և երկրի պաշտոնատար անձինք հանդես են եկել ոգով ու համատեքստով ճիշտ հայտարարություններով։ Հավանաբար դա կարելի է անել նաև հիմա, բայց արդեն պետք է ոչ թե հայտարարություններ կարդալ, այլ համանախագահներին ծանոթացնել Սումգայիթի, Գանձակի և Բաքվի նախկին բնակիչների, նրանց սերունդների հետ։ Այդ մարդիկ շատ բան կարող են պատմել և ապացուցել, ասենք, նրանց «հանդուրժողականության» և «բարոյական բարձր արժանիքների» մասին, ովքեր սպանել են, բռնաբարել և կողոպտել թե՛ 1988թ-ին, թե՛ 2016թ-ին։

Իհարկե, չարժե արձագանքել այն փաստին, որ Շեֆերն այդ այցի շրջանակում հանդիպել է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի» հետ, որը, պարզվում է, համատեղությամբ նաև «Շուշիի շրջանի գործադիր իշխանության ղեկավարն» է։ Համենայն դեպս, Հայաստանի պաշտոնատար անձինք չպետք է արձագանքեն։

Իսկ մենք չենք ներկայացնում երկրի նախարարություններն ու պետական հաստատությունները և կարող ենք հարցեր տալ, որոնք, իհարկե, անպատասխան կմնան։ Օրինակ`հետաքրքիր է` վերոհիշյալ պարոնը երկու աշխատավարձ է ստանո՞ւմ. մեկը` որպես «համայնքի ղեկավար», իսկ մյուսը` որպես «Շուշիի շրջանի գործադիր իշխանության ղեկավար»։ Թե՞ դրանք հասարակական պաշտոններ են։

Եզակի դեպք է, երբ երկու աշխատավարձ են վճարում մարդուն, որն օբյեկտիվորեն զբաղվելու բան չունի աշխատանքի բացակայության պատճառով, այդ պարոնին կարելի է միայն նախանձել։ Բացարձակապես ոչինչ չի անում, բայց աշխատավարձ է ստանում։ Բայց դրանք մեր խնդիրները չեն։

У кассы в супермаркете - Sputnik Արմենիա
Հայերի ապուրի միջի միսը, կամ Բաքվի պաշտոնյաների մոտ նոր «այրոց» է սկսվում

Մեր խնդիրը պետք է դառնա պատմությունը, մասնավորապես, Սումգայիթի դեպքերը համանախագահներին ներկայացնելը։ Հնարավոր է` այդ ժամանակ նրանց համար հասկանալի կդառնա, թե ինչու, ինչպես ասել է Հայաստանի նախագահը, Արցախն ուղղակի ֆիզիկապես չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում, ինչու է դա բացառված։

«Ցավոք սրտի, այլատյացությունն Ադրբեջանում այնքան է զարգացել, որ արդեն դուք բացահայտ հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի: Անհնար է, դա երբեք չի լինելու: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի էությունը շատ պարզ է: Դա պայքար է ազատության համար, պայքար է ինքնորոշման համար, և այդպիսի պայքարը չի կարող դրական ելք չունենալ: Ես համոզված եմ», — ԵԽԽՎ ամբիոնից ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Հավանաբար համանախագահներին հետաքրքիր կլինի իմանալ` ինչու։ Նրանց պետք է նման հնարավորություն տալ։

Սկզբի համար պետք է ուղղակի հրավիրել այդ սարսափն ապրած մարդկանց։ Կարծում ենք, որ համանախագահները չեն հրաժարվի նրանց հետ հանդիպումից։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 8-ին Բաքվից կժամանեն Երևան։ Սպասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները վերջնական արդյունքում կիրագործվեն։ Սակայն բարդ է կանխատեսել, թե ինչի կհասնեն համանախագահներն այս ուղևորությամբ։

Լրահոս
0