00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօր Բուն բարեկենդանի տոնն է, որը նաև «հայկական դիմակահանդես» են անվանում

© Sputnik / Asatur YesayantsПраздник Барекендан
Праздник Барекендан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ առաքելական սուրբ եկեղեցին այսօր նշում է ամենաուրախ տոնը՝ Բուն բարեկենդանը:

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Հայ առաքելական եկեղեցին նշում է իր ամենաուրախ տոներից մեկը՝ Բուն բարեկենդանը, որը բառացի թարգմանելով՝ նշանակում է «կենդանություն», «բարի կյանք»: Այն Մեծ պահքի առաջին կիրակին է և ունի արարչության առաջին օրվա ու այս կյանքի առաջին դարի խորհուրդը:

Հնում մեր նախնիներն անհամբերությամբ էին սպասում Բարեկենդանի տոնին ու երկար նախապատրաստվում էին դրան, սեղանը զարդարում առատ հյուրասիրությամբ: Աղքատները, որոնց մասին այդ օրն առանձնահատուկ հոգածություն էին ցուցաբերում, օգտվում էին իրենց համար նախատեսված ընդհանուր սեղաններից ու հյուրասիրությունից: Բարեկենդանի տոնակատարությունից հետո կիրակի գիշերը մածուն էին ուտում և կաթնով:

Барекендан. Армянские национальные танцы - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ում, Ռուսաստանում և Ուկրաինայում տոնում են հայկական բարեկենդան–դիմակահանդեսը

Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու»:

Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:

Բուն բարեկենդանի նախորդ օրը՝ երեկոյան ժամերգությանը, վարագույրով ծածկում են եկեղեցու բեմը, որը խորհրդանշում է Ադամի արտաքսումը Դրախտից, և այնուհետև մինչև Ծաղկազարդ, Ավետարանը չի համբուրվում:

Մեծ Պահքն ունի յոթ կիրակի՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Ժողովրդական սովորության համաձայն՝ Մեծ պահքի կիսվելու` Միջինքի օրը, բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Սովորության համաձայն՝ բաժին հասնող մետաղադրամը հաջողություն է բերում: Մեծ պահքի շրջանում արգելված է պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի օրերին, բացառությամբ Ավագ շաբաթվա:

Բայց տևական պահքից առաջ կիրակի Բարեկենդանի առիթով Սուրբ Սարգիս եկեղեցում իսկական դիմակահանդես կանցկացվի՝ տիկնիկներով, գունագեղ հանդերձներով, երգ ու պարով, ուրախությամբ: Ուրախ միջոցառման մասնակիցները դիմակավորված շքերթով կքայլեն դեպի Ազատության հրապարակ, որտեղ էլ գեղեցիկ արարողություն տեղի կունենա: Միջոցառումները կազմակերպվել են Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդաց կազմակերպության, Երևանի քաղաքապետարանի և մշակույթի նախարարության աջակցությամբ:

Армянские традиционные куклы - Sputnik Արմենիա
Անակնկալներ Բարեկենդանին. ինչով է հին հայկական տոնը գրավիչ զբոսաշրջիկների համար

Բարեկենդանի տոնը իր հեքիաթում անմահացրել է հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Հեքիաթն այսպես է սկսվում. «Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։ Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։ Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում»։ Հետո հեքիաթում հեղինակը պատմում է խորամանկ մշակի մասին, ով կարողանոմ է հիմարացնել ամուսիններին և վերցնելով նրանց մի փութ եղն ու բրինձը, որը ամուսնները պահել էին Բարեկենդանի համար, հեռանալ:

Այդ հեքիաթն էկրանավորել է հայտնի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը՝ իր «Բարեկենդանը» մուլտֆիլմում, որը դարձել է խորհրդային և հայկական անիմացիայի դասականներից մեկը:

Լրահոս
0