00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թանկյանն ընտրել է «Եվրատեսիլի» հավանական մասնակցին. հայտարարել են «7 նոտա»–ի հաղթողներին

© Sputnik / Asatur YesayantsСерж Танкян
Серж Танкян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի հայտարարած «7 նոտա» մրցույթում երկու հաղթող է ճանաչվել։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Աշխարհահռչակ System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի կազմակերպած «7 նոտա» երաժշտական մրցույթի հաղթող ճանաչվեցին Մարիամ Պետրոսյանն ու Alpha Lighting System-ը։ Այդ մասին Թանկյանը գրել է Facebook սոցցանցի իր էջում։

«Ողջույն բոլորին, այժմ, երբ 7 Notes Challenge մրցույթի ժյուրիի ձայներն ի մի են բերվել, ուրախ եմ հայտարարել, որ մենք 2 հաղթող ունենք (այո, 2 հաղթող)։ Չեմ կարող փոխանցել, թե որքան երջանիկ եմ Alpha Lighting System-ի և Մարիամ Պետրոսյանի համար», — գրել է Թանկյանը։

Երաժիշտը նշել է, որ հաղթողներից յուրաքանչյուրը 2500 դոլար կստանա` որպես մրցանակ։ Երաժիշտը նաև հավելել է, որ մրցույթին մի շարք հիանալի ստեղծագործություններ էին ուղարկել։

«Մարիամը թովիչ, հրաշալի մեղեդի է ներկայացրել, որը միշտ ինձ հետ կլինի, իսկ Alpha Lighting System-ն ուղարկել էր աշխարհում երբևէ գրված ամենահզոր պրոգ-մելոդիներից մեկը», — նշել է հայտնի ռոք երաժիշտը։ Մարիամ Պետրոսյանն արդեն հասցրել է արձագանքել այդ լուրին։

«Սիրելի Սերժ, խոսքեր չկան։ Անհավանական է։ Անչափ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ այս մարտահրավերի համար», — գրել է երգչուհին Թանկյանի գրառման տակ։

Ի դեպ, Պետրոսյանը մասնակցելու է «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին և պայքարելու է հայտնի երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելու իրավունքի համար։ Նման վարպետի և հեղինակավոր ժյուրիի գնահատականը ստանալուց հետո հանրությունն, ամենայն հավանականությամբ, Մարիամ Պետրոսյանի նկատմամբ ավելի ուշադիր կլինի։
Серж Танкян - Sputnik Արմենիա
Սերժ Թանկյանն անձամբ կվարձատրի իր կազմակերպած մրցույթի հաղթողին

«Յոթ նոտա» նախագծի մասնակիցների ստեղծագործություններն ընտրել են System of a Down խմբի բաս-կիթառահար Շավո Օդադջյանը, Capital Cities դուետի վոկալիստ և ստեղնաշարային գործիքներ նվագող Սեբուհ Սիմոնյանը, ջազմեն Տիգրան Համասյանը, Հայաստանի վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, պրոֆեսոր և Herb Alpert School of Music երաժշտական դպրոցի հիմնադիր Ջուդիտ Սմիթը և Սերժ Թանկյանը, որը գլխավորում էր ժյուրին։

Թանկյանը «Յոթ նոտա» մրցույթի անցկացման մասին հայտնել էր հոկտեմբերին։ Կանոնները շատ պարզ էին. երաժիշտը մասնակիցներին յոթ նոտա էր առաջարկել, որոնց հիման վրա պետք էր նոր ստեղծագործություն գրել։ Հայտարարվել էր, որ հաղթողը 5 հազար դոլար է ստանալու։ Միակ սահմանափակումը տևողությունն էր. ստեղծագործությունը չպետք է գերազանցեր 3 րոպեն։

Լրահոս
0