00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերի վտանգավոր խաղերը. ԱՄՆ–ն ուզում է դատարանի առաջ կանգնեցնել Դինա Ակոպովնային

CC BY-SA 4.0 / Gedstrom / View of Glendale from Forest Lawn Memorial Parkг. Глендейл, штат Калифорния
г. Глендейл, штат Калифорния - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեև Հայաստանն ու ԱՄՆ–ն արտահանձնման մասին համաձայնագիր չունեն, այդուհանդերձ ամերիկյան կողմն ամեն ինչ կանի, որպեսզի ՀՀ քաղաքացի Դիանա Գրիգորյանը պատասխան տա ամերիկյան դատարանի առաջ։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Վիզաների խարդախությունը միայն քրեական հանցանք չէ, այն նաև խոչընդոտում է երկրների միջև մշակութային համագործակցությունը։ Այս մասին ասել է ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության քրեական բաժանմունքի ղեկավար, գլխավոր դատախազի օգնականի պաշտոնակատար Ջոն Քրոնանը` մեկնաբանելով երեք հայերին ներկայացված մեղադրանքը։

ԱՄՆ արդարադատության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայ հեռուստահաղորդավար Դիանա Գրիգորյանը (հայտնի է որպես «Դիանա Ակոպովնա») երկու այլ հայերի հետ մեղադրվում է ՀՀ քաղաքացիների համար խարդախության միջոցով վիզաներ ստանալու մեջ։ Մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ-ի քաղաքացի, 47-ամյա Ստելլա Բոյաջյանին և ՀՀ քաղաքացիներ, 30-ամյա Հրաչյա Աթոյանին ու 41-ամյա Դիանա Գրիգորյանին: Նրանք վիզաների հետ կապված խարդախություններ են արել և կարողացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխել Միացյալ Նահանգներ: Դիանա Գրիգորյանին այժմ հետախուզում են։

Виза США - Sputnik Արմենիա
Սկանդալ ԱՄՆ–ում. հայ հեռուստահաղորդավարուհուն մեղադրում են վիզաների խարդախության մեջ

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում Քրոնանն ասել է` մի քանի վատ խնձոր վնասում է մյուս բոլորին։

«Մշակութային գործիչների P-3 վիզան ամերիկյան կողմի համար մյուս երկրների մշակույթին ծանոթանալու հրաշալի հնարավորություն է»,- նշել է նա:

Սակայն, երբ մշակութային գործչի վիզա ստանալու գործընթացում կեղծիքներ են բացահայտվում, դա վնասում է մշակութային կապերին, նշում է պաշտոնյան.

«Խնդիրն այն է, որ այն գործիչների նկատմամբ, որոնք իրականում նախատեսում են ԱՄՆ-ում իրենց մշակութային տաղանդը ներկայացնել, հնարավոր է` նման դեպքերից հետո թերահավատություն և կասկած դրսևորվի, որովհետև ենթադրաբար մյուսները ստել են»,- ասել է պաշտոնյան:

Հայերին ներկայացված մեղադրանքի շուրջ զրույցի ընթացքում Քրոնանը կրկնել է «ենթադրաբար» բառը` հիշեցնելով, որ մինչ անձի մեղքը դատարանով չի ապացուցվել, անձը մեղավոր չէ։

«Տիկին Բոյաջյանը մեղադրվում է միջազգային ներգաղթային խարդախություն ղեկավարելու մեջ, որի ընթացքում կեղծիքի միջոցով անձանց ապօրինի օգնում էին P-3 վիզաներ ստանալ»,- ասել է նա:

Մեղադրանքի համաձայն` Հայաստանի մի շարք քաղաքացիներին կեղծ ներկայացնում էին որպես հայկական ազգային երաժիշտներ և պարողներ, լուսանկարում և վարժեցնում՝ ինչպես ստել ԱՄՆ-ի հյուպատոսական ծառայության աշխատակիցների հետ հարցազրույցի ընթացքում։ Յուրաքանչյուր անձ վճարում էր 3-15 հազար դոլար:

Հիմնական մեղադրյալ Ստելլա Բոյաջյանը հայտնել է, որ իրեն մեղավոր չի համարում:

Մյուս մեղադրյալը Դիանա Գիգորյանն է, որը ենթադրաբար Հայաստանում է, և ԱՄՆ-ն նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։

«Միացյալ Նահանգներն ու Հայաստանը չունեն «Հանձնման մասին» պայմանագիր, սակայն, գիտակցելով դա, մենք միևնույն է փորձելու ենք օգտագործել հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի նա կանգնի Միացյալ Նահանգների դատարանի առջև»,- ասել է Քրոնանը:

Արդարադատության նախարարության քրեական բաժանմունքի ղեկավարն ընդգծել է՝ վիզաների և ընդհանրապես ներգաղթի հետ կապված հանցագործությունները ԱՄՆ-ի իշխանությունների ուշադրության կենտրոնում են, որովհետև կեղծիքով ստացված մուտքի վիզան ճանապարհ է բացում ամենատարբեր հանցագործների համար:

Լրահոս
0