00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցնդաբանությունը խտանում է, ձիթենին` ճկվում. ի՞նչ նախագծեր ունի Էրդողանը

© AFP 2024 / ADEM ALTANВытупление Президента Турции Реджепа Тайипа Эрдогана в большом Национальном собрании Турции (TBMM) на встрече партии Справедливости и Развития (9 января 2018). Анкара, Турция
Вытупление Президента Турции Реджепа Тайипа Эрдогана в большом Национальном собрании Турции (TBMM) на встрече партии Справедливости и Развития (9 января 2018). Анкара, Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս շաբաթը նշանավորվեց Հունաստանի ու Թուրքիայի հարաբերությունների հերթական սրացմամբ։ Բնականաբար, սադրիչը Թուրքիան էր, իսկ հույները չէին կարող լռել, երկրի առափնյա անվտանգության ծառայության հաղորդագրությանը հաջորդեց երկրի պաշտոնական անձանց խիստ արձագանքը։

Թուրքիայի նախագահը շարունակում է վարվել այնպես, ինչպես «գողականը» մութ բակում։ Ընդ որում` ամենուր ու բոլորի հետ։ «Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Էգեյան ծովում թուրքական պարեկանավը վտանգավոր մանևրներ էր կատարել` խախտելով նավերի բախումը կանխող միջազգային կանոնները, և բախվել է առափնյա անվտանգության ծառայության հունական նավի ձախ մասին», — նշված է Հունաստանի առափնյա անվտանգության ծառայության կենտրոնակայանի հայտարարության մեջ։

Դեպքը տեղի է ունեցել Իմիա կղզու հատվածում, որը Թուրքիան, խախտելով իր իսկ ստորագրած պայմանագրերը, հանկարծ սկսել է իրենը համարել։ Փաստորեն, Էրդողանի վարչակազմը եզրահանգել է, որ լկտիությունը երկրորդ երջանկությունն է` մոռանալով, որ լկտին վաղ թե ուշ համարժեք պատասխան է ստանում։

Турция - Sputnik Արմենիա
Անկանխատեսելի Քրդստան կանխատեսելի Թուրքիայի փոխարեն, կամ իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է

Հունաստանը դեռ զերծ է մնում կտրուկ գործողություններից, սակայն Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը Բելգիայում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների համաժողովում հայտնել է, որ այլևս չի հանդուրժի Թուրքիայի սադրիչ պահվածքն ու այն, որ Թուրքիան կասկածի տակ է դնում Իմիա կղզու պատկանելությունը։

Կամենոսն ասել է նաև, որ Թուրքիան խախտում է ոչ միայն Հունաստանի, այլ նաև եվրոպական տարածքային ջրերի սահմանները, խախտում է ծովային իրավունքը, Էգեյան ծովում «դժբախտ պատահարի» հավանականությունն աճում է։

«Թուրքիան է կրում պատասխանատվության մեծ մասը։ Ոչ ոք դաշինքում, ՆԱՏՕ-ում չի կարող կասկածի տակ դնել այլ պետության տարածքը։ Իմիան հունական կղզի է, ինչը գրված է բոլոր պայմանագրերում, որոնք ստորագրել է հենց ինքը` Թուրքիան», — հայտնել է հույն նախարարը։

Ընդհանրապես Թուրքիայում տեղի է ունենում մի բան, որը գնալով ավելի անտրամաբանական է դառնում։ Գործը հասել է նրան, որ այնտեղ տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության դեմ ուղղված բողոքի զանգվածային ակցիաներ են անցել։ Պատճառ էր հանդիսացել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այցը Անկարա։ Նա Թուրքիա էր գնացել` հավանաբար հասկանալու` Էրդողանի ուզածն ինչ է։ Ահա այսպես է լինում. տարիներով, տասնամյակներով զինում ես մեկին, գյուղատնտեսական երկրում հզոր բանակ ես ստեղծում, ինչպես արեց ԱՄՆ-ն Թուրքիայի հետ, նույնիսկ ՆԱՏՕ ես խցկում նրան, ու մի գեղեցիկ օր կամաց-կամաց այդ ամենը քո գլխին է ջարդվում։

Իսկ ինչ վերաբերում է տարածքային հավակնություններին, այդ երկիրը չունի ոչ մի հարևան, որի նկատմամբ հավակնություններ չունենա։ Էրդողանը մեկուկես տարի առաջ Ռիզայի համալսարանում ելույթ ունենալիս հայտնել էր, որ «Թուրքիայի սահմաններում պետք է լինեն Կիպրոսը, Հալեպը, Մոսուլը, Էրբիլը, Քիրքուքը, Բաթումը, Սալոնիկը, Վառնան, Արևմտյան Թրակիան ու Էգեյան ծովի կղզիները»։ Սակայն պարզվում է, որ Էրդողանին պետք է ինչ-որ բան տան ոչ միայն անմիջական հարևանները, քանի որ վերջերս, ճիշտ է, զգուշորեն, բայց բարձրացվել է այն հարցը, որ Թուրքիային է պատկանում նաև Ղրիմը։

Депутат Государственной Думы России, член комитета по международным делам Семен Багдасаров - Sputnik Արմենիա
Քրդերի ճակատագիրը հայերին չի հուզո՞ւմ. Սեմյոն Բաղդասարովը մեղադրում է Հայաստանին

Հետաքրքիր է` ինչպես է Թուրքիայի նախագահը պատկերացնում, որ հիշատակված երկրները, տարածքներն ու քաղաքները մտնեն Թուրքիայի կազմ։ Նա պատրաստվում է գրավե՞լ դրանք։ Նման անհեթեթության իրականացման այլ հնարավորություն չկա, իսկ եթե մարդ կա, որ մոռացել է, հիշեցնենք` մենք XXI դարում ենք ապրում։

Այսօր Թուրքիան չի կարող գրեթե ոչ ոքի դեմ այնպիսի բանակ հավաքել, որ տասն անգամ գերազանցի կենդանի ուժով, իսկ պատմությունը ցույց է տալիս, որ թուրքերը համարձակվում են ռազմական գործողությունների գնալ միայն բացարձակ քանակային առավելության դեպքում։ Ինչ վերաբերում է տեխնիկային, ապա արևելագետ, Պետդումայի 5-րդ գումարման պատգամավոր Սեմյոն Բաղդասարովը նշում է, որ Թուրքիայի ունեցած «Լեոպարդ» տանկերի դեմ արդյունավետ են դեռևս խորհրդային արտադրության հակատանկային հրթիռային «Ֆագոտ» համալիրները։

Ամեն դեպքում Էրդողանը, որն այժմ Սիրիայի տարածքում պատերազմում է քրդերի դեմ, հայտնել է, որ «Ձիթենու ճյուղ» գործողությանը 6,5 հազար մարդ է մասնակցում։ Սեմյոն Բաղդասարովն ասում է, որ այդ թիվն իրականում ավելի մեծ է։ Պետք չէ նաև մոռանալ տարատեսակ ավազակներին ու ահաբեկիչներին, որոնք միացել են թուրքական բանակին։ Փորձագետը գնահատմամբ` թուրքամետ ուժերը մոտ 25 հազար մարդ ունեն։

Նրանց դիմադրում են քրդական ինքնապաշտանության 8-9 հազար մարտիկները, իսկ Սիրիայում թուրքերը երկար ժամանակ են մնալու, դա արդեն վաղուց է ակնհայտ։ Պարզապես պետք չէ մոռանալ կողմերի տեխնիկական զինվածության մասին։

Լրահոս
0