00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խենթացրիր, հայերեն կսովորեմ․ Միրիամ Բաղդասարյանը ցնցել է կանադական «Ձայնի» ժյուրիին

© Sputnik / Нина Зотина / Անցնել մեդիապահոցПевица Лара Фабиан. Архивное фото
Певица Лара Фабиан. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ձայնը» (The Vocie) նախագծի ժյուրիի բոլոր անդամները հոտնկայս էին ծափահարում հայաստանցի երգչուհի Միրիամ Բաղդասարյանին, որը Կանադա է մեկնել՝ ֆրանսերենը լավացնելու համար։ Նրա համար լուրջ պայքար էր ծավալվել։ Բոլորն այն կարծիքի էին, որ երիտասարդ հայուհու ձայնը կախարդական է, իսկ ժյուրիի որոշ անդամներն անգամ պատրաստ էին հանուն Միրիամի հայերեն սովորել։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Հայաստանցի Միրիամ Բաղդասարյանը փայլուն կերպով անցավ «Ձայնը» (La Voix) նախագծի կանադական տարբերակի կույր լսումների փուլը՝ հիացնելով ժյուրիի բոլոր անդամներին, որոնք նրան հոտնկայս էին ծափահարում։

(Աղջկա ելույթը կարելի է լսել TVA հեռուստաալիքի կայքում՝ այս հղումով)

«Ինչպիսի ելույթ․․․», — Միրիամի ելույթին առաջինն արձագանքեց աշխարհում ամենահայտնի ֆրանկոֆոն կատարողներից Էրիկ Լապուան։

Певица Србуи Саргсян - Sputnik Արմենիա
Հայուհին ֆուրոր է առաջացրել Ուկրաինայի «Ձայնում». ժյուրին պայքարել է Սրբուհու համար

«Այնպիսի տպավորություն է, որ մեկի փոխարեն չորս ձայն ենք լսում։ Դու իսկապես կարող ես ցանկացած ուղղությամբ գնալ։ Այս ձայնը կարող է հասնել երկիրնք ու երկիր վերադառնալ։ Դու ինձ խենթացրիր», — պարզապես բղավում էր Լարա Ֆաբիանը՝ հայտարարելով, որ աղջիկը հենց հիմա պետք է իրեն ընտրի։

Գարուն աղջկա մեջ ինչ-որ մոգական բան տեսավ։

«Սկզբում ինձ թվաց, որ շատ ակադեմիական ես երգում։ Մտածեցի՝ պետք է սահմաններից դուրս գա։ Եվ ահա՝ դուրս եկար։ Դու ասես այլմոլորակային լինես, որի միջից մի ուրիշ էակ է դուրս գալիս», — ասաց Գարուն՝ հավելելով, որ չգիտի՝ ինչ կարող է սովորեցնել Միրիամին, նրա «խենթությունը» վեր հանելուց բացի։

Իսկ հայտնի երգիչ ու կոմպոզիտոր Ալեքս Նևսկին ասաց, որ Միրիամը հրաշագործ է։

Ինձ ամենաշատը գրավեց քո՝ երգով տարված լինելը։ Երբ երգում ես, թքած ունես մնացած բաների վրա», — ասաց նա՝ մեկնաբանելով աղջկա ելույթը։

Երբ աղջիկն ասաց, որ Հայաստանից է Կանադա եկել, ժյուրիի անդամները զարմանքից բացականչեցին։ «Ահա թե բանն ինչումն է», — ասաց Լարա Ֆաբիանը, իսկ Գարուն պարզապես փայլում էր՝ գլուխը բազմանշանակ թափահարելով ու առեղծվածային ժպտալով (այո-այո, Գարուն նույնպես կիսով չափ հայ է)։

Իսկ Ալեքսը հայտարարեց, որ հայերեն կսովորի։ Էրիկը, որպեսզի համոզի աղջկան իրեն ընտել, անգլերենի անցավ՝ ասելով, որ նրանք կխոսեն մեկ լեզվով՝ երաժշտության ու կրքի։ Այստող միջամտեց Լարան։

«Լսիր, քանի որ դու ֆրանսերեն ես սիրում, ես քեզ համար կթարգմանեմ։ Նա ասաց, որ ինքը շատ լավն է, բայց դու պետք է ինձ մոտ գաս», — կատակեց Ֆաբիանը՝ մտածված աղավաղելով Ալեքսի խոսքերը, թեև Միրիամը շատ լավ հասկանում է անգլերեն։ Արդյունքում Միրիամ Բաղդասարյանն ընտրեց Լարա Ֆաբիանին։ Ակնհայտ էր, որ աղջիկը վաղուց էր երազում սովորել Լարայի պես վարպետի մոտ։

«Ես ընտրում եմ Լարա Ֆաբիանին», — ասաց Միրիամը, ու դա միակ պահն էր, երբ աղջկա ձայնը դավաճանեց նրան ու դողաց։

 

Լրահոս
0