00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
13:07
14 ր
Արծվիկ Մինասյան
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում. ասելիք չունե՞ք. Մինասյանը՝ Վարդապետյանին
13:21
5 ր
Վիլեն Գաբրիելյան
Ինչպես է Դավիթ Գալստյանը վերականգնել է պետության վնասը, բայդ դա չի երևում հաղորդումներում․ Վիլեն Գաբրիելյան
13:26
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերջին ամիսների տարածաշրջանային քաղաքական զարգացումները տանում են դեպի Արցախ

© Sputnik / Sergey Guneyev / Անցնել մեդիապահոցПрезиденты Армении и Азербайджана Серж Саргсян и Ильхам Алиев во время совместного фотографирования участников неформального саммита СНГ (20 декабря 2011). Москва, Россия
Президенты Армении и Азербайджана Серж Саргсян и Ильхам Алиев во время совместного фотографирования участников неформального саммита СНГ (20 декабря 2011). Москва, Россия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախյան հարցի լճացումը կարող է ցանկացած պահի անսպասելիորեն հանգուցալուծվել։ Թե ինչու է հարկավոր այդ մասին մտածել ու հապշտապ քայլեր ձեռնարկել, վերլուծում է սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Հայաստանի նախագահը չեղյալ է հայտարարել հայ-թուրքական արձանագրությունները, և այս կանխատեսելի իրադարձությունը ստիպեց ուշադրությունը սևեռել դրան զուգահեռ տեղի ունեցող այլ իրադարձությունների վրա։ Թեմատիկ առումով դրանք կապված են միմյանց։ Բոլոր այդ իրադարձությունները` լինեն խոշոր, թե մանր, նշանակալի են և գտնվում են Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան ոչ սիրային եռանկյունու բարդ հարաբերությունների հարթությունում։

Музей Геноцида армян в Армении - Sputnik Արմենիա
Հրամայում ենք սպանել. անվախ թուրք գրողը քանդում է Ցեղասպանության ժխտման պատը

Հազիվ թե դրանք մեկը մյուսով պայմանավորված լինեն, համենայն դեպս ոչ բոլորը։ Պարզապես այդպես է ստացվել, սակայն դրանք որոշակի օրինաչափություն ու ընդհանրություններ ունեն, ինչը հետաքրքրիր է։

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վերջերս հանդիպեց Մառնեուլի շրջանի ադրբեջանցի բնակչության հետ, սակայն չընդունեց Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին առաջարկը` հայտարարելով, որ Վրաստանը հետևում է արցախյան կարգավորմանն ու դեմ է երկու երկրների հարաբերությունների սրացմանը։

Իսկ հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարելու հաջորդ օրը մեկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին և վրացական պատվիրակության հետ այցելեց «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր։ Պատվիրակության անդամները ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի մոտ և ծաղիկներ խոնարհեցին հավերժության կրակի մոտ։

Իսրայելի Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հերթական մերժմանն ի հակառակ Հոլանդիան ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունեց։ Ադրբեջանի նախագահն էլ կոչ արեց վերադարձնել «Ադրբեջանի պատմական հողերը»` Երևանն ու Սյունիքը, այնուհետև Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը Ժնևում ՄԱԿ-ի ամբիոնից զարմացրեց աշխարհին այդ համատեքստում անտրամաբանական հայտարարություն անելով` իբրև թե Ադրբեջանի համար այժմ արցախյան կարգավորումը միայն քաղաքական լուծում ունի։

Ավելին, Մամեդյարովն անգամ հնարավոր համարեց, որ նախագահները կարող են հանդիպել Հայաստանում և Ադրբեջանում կայանալիք ընտրություններից հետո և որոշակի համաձայնության գալ։ Նման բան Ադրբեջանի նախարարից հաճախ չես լսի, որ նախագահները համաձայնության կգան` այն էլ առանց նախապայմանների և ամեն ինչ ու միանգամից ստանալու հավակնությունների։

Президенты Украины и Турции Петр Порошенко и Реджеп Эрдоган - Sputnik Արմենիա
Իրատեսական է արդյոք Ուկրաինայի, Թուրքիայի և Ադրբեջանի եռյակ միությունը

Միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հասանովը հայտարարեց` եթե Ադրբեջանը պատերազմի մեջ լիներ միայն Հայաստանի հետ, կազատագրեր Արցախը «մեկ շաբաթվա, առավելագույնը մեկ ամսվա ընթացքում»։ Սակայն խնդիրն այն է, որ Ադրբեջանը ստիպված է պայքարել հայկական լոբբիի և ընդհանրապես ամբողջ աշխարհի հետ։ Անդրադառնանք մեկ այլ հարցի ևս` ինչպիսին կլիներ իրավիճակը տարածաշրջանում, եթե Արցախում դեռ անցյալ դարում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում Թուրքիան և այլ մոջահեդներ չօգնեին Ադրբեջանին հնարավոր ամեն ինչով։ Այս հարցի պատասխանն ակնհայտ է։

Այս ամենից բացի, առջևում տհաճ միջոցառում է նախատեսվում. Քիշնևում տեղի կունենա ՎՈՒԱՄ դաշինքի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) «Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա. Արևելյան գործընկերությունը և անվտանգության ընթացիկ մարտահրավերները» միջկառավարական համաժողովը, որին Ադրբեջանի ներկայացուցիչները հրավիրված չեն։ Քաղաքագետներն այդ հանգամանքը բացատրում են նրանով, որ ՎՈՒԱՄ-ի նկատմամաբ Ադրբեջանի հետաքրքրությունը կորում է, քանի որ անդամ երկրներից և ոչ մեկը չի ցանկանում դատապարտել Երևանն Արցախի հիմնախնդրի համար։ Ադրբեջանը պնդում է, որ ՎՈՒԱՄ-ի երկրները Հայաստանի հասցեին արտահայտվելիս կիրառեն «գրավված» և «ագրեսոր երկիր» եզրույթները։ Մինչդեռ անդամ երկրները հրաժարվում են դա անել։

Իհարկե, Ադրբեջանի և Արցախյան հարցի նկատմամբ Թուրքիայի վարքագծում որևէ փոփոխություն չարժե ակնկալել։ Սակայն հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը Թուրքիայից որոշակի առումով վերացնում է Արցախի հետ կապված պարտավորությունները իր երկրորդ պետության նկատմամբ։ Չէ՞ որ թուրքական նախապայմանները ինչ-որ տեղ պարտադրվել էին Բաքվի կողմից, իսկ այժմ այդ նախապայմանների առարկան այլևս չկա։

Глава МИД Нидерландов Сигрид Кааг - Sputnik Արմենիա
Նիդեռլանդների նախարարը «գնահատում է» ցեղասպանությունը ճանաչածների ոգևորությունը

Եվ այս բոլոր իրադարձություններին զուգընթաց (և միգուցե այլ իրադարձություններին նույնպես, որոնք մեր ուշադրությունից դուրս են մնացել) անզեն աչքով անգամ ակնհայտ է, որ օրակարգային է դառնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունների սեղանի շուրջ Արցախին ներգրավելու թեման։ Համենայն դեպս այդ մասին հայտարարություններն ավելի համառորեն են հնչում, իսկ գաղափարը բարձրաձայնող անձանց ցուցակն ավելի ընդլայնվում է։

Այս գեղադիտակում բոլոր տարրերն, իհարկե, անմիջական կապ չունեն միմյանց հետ և փոխհամաձայնեցված չեն։ Սակայն չի բացառվում, որ այդ օղակները մեկ շղթայի բաղադրիչներ լինեն և անսպասելի ու հետաքրքիր հետևանքներ ունենան։

Լրահոս
0