00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանի հայ ծովակալը. ինչպես երևանցի Սերգեյը գլխավորեց ՌԴ լավագույն նավատորմը

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցПодъем Андреевского флага на корвете "Совершенный" во Владивостоке
Подъем Андреевского флага на корвете Совершенный во Владивостоке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը, որը դարերով ելք չի ունեցել դեպի ծով, աշխարհին հիանալի ծովայինների է տվել։ Խոսքը ոչ թե անցյալի մասին է, այլ ներկայի։ Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը պատմում է հայ նավաստու պատմությունը, որն այսօր Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարն է։

Հայկական պարադոքս է` Հայաստանն իր պատմության վերջին դարերի ընթացքում անհուսալիորեն ցամաքային երկիր լինելով, նավատորմի բարձրաստիճան պաշտոնյաների կրթել ու դաստիարակել, այդ թվում` ծովակալների, որոնք հիմնականում ծառայել են խորհրդային և ռուսական նավատորմում։ Բայց այդ փաստը պարադոքս է թվում միայն առաջին հայացքից. հայերը միշտ հիանալի զինվորականներ են եղել, և ռազմածովային ուժերը բացառություն չեն։

Полное цветение сакуры в Токио - Sputnik Արմենիա
«Ծագող» Դիանա Աբգարի երկիրը. ինչպես է Ճապոնիայում հայուհին փրկել իր ժողովրդին

Ծովակալներ Սերեբրյակով-Արծաթագործյանի, Իսակովի և մյուսների ավանդույթների շարունակողը Սերգեյ Ավագյանցն է` Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարը։ 2017թ.-ի տվյալներով` խաղաղօվկիանոսյան նավատորմն իր մարտական պարտաստականությամբ Ռուսաստանում լավագույնն է ճանաչվել։ 35 անվանակարգերում, որոնցում անցկացվել են մրցումները ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատարի մրցանակի համար, խաղաղօվկիանոսյան նավատորմը պատրաստվածության տարբեր տեսակներում 15 հաղթանակ է տարել։

Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան նավատորմը` որպես ռազմածովային նավատորմի բաղկացուցիչ, համարվում է Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում երկրի ռազմական անվտանգության ապահովման հուսալի միջոցը։ Մինչև XVIII դարի վերջը ռուսական կառավարությունը Խաղաղ օվկիանոսում գրեթե չի զբաղվել ծովային նավերի կառուցմամբ, գրեթե բոլոր զինված նավերը կառուցվել են մասնավոր միջոցներով։ Սակայն 1799թ.-ին կայսր Պավել I-ի հրամանով ռուս-ամերիկյան ընկերության ստեղծումից հետո անհրաժեշտություն առաջացավ ռազմավարական առումով այդ կարևոր տարածաշրջանում կանոնավոր ռազմածովային ուժեր ձևավորել։

Մշտապես գործող նավատոմի ձևավորման համար 1799թ.-ին Օխոտսկ ուղևորվեցին 3 հետախուզանավեր և 3 փոքր նավեր` փոխծովակալ Ֆոմինի հրամանատարությամբ։ 1849թ.-ից նավակազմի գլխավոր բազան սկսեց համարվել Պետրոպավլովսկ Կամչատսկը։ Հենց այդ ժամանակ են Ռուսաստանի ռազմածովային ուժերն առաջին մարտական մկրտությունը ստացել Խաղաղ օվկիանոսում։

Այսօր խաղաղօվկիանոսյան նավատորմը հագեցած է ռազմավարական նշանակության ստորջրյա հածանավերով, բազմաթիրախային ատոմային և դիզելային ստորջրյա նավակներով, մերձավոր և օվկիանոսների ծովային գոտիներում նավարկելու համար նախատեսված նավերով։ Այն բաղկացած է ծովային հակասուզանավային և կործանիչ ավիացիայից, ցամաքային և առափնյա զորքերից։

Армянский поэт Туманян - Sputnik Արմենիա
Մարդ ինչպիսի անասուն պիտի լինի. ինչո՞ւ Թումանյանն այլևս հետ չնայեց

Երևանում ծնված ծովակալ Ավագյանցը, որն անցած տարի նշել է իր 60-ամյա հոբելյանը, տոհմիկ նավաստի է։ Նրա հայրը` Իոսիֆ Ավագյանցը, եղել է ռազմածովային ուժերի սպա։ Սերգեյ Ավագյանցը ծովակալի կոչմանը հասել է երկար տարիների ուսման և փորձառության շնորհիվ։ Նա ավարտել է Նախիմովի անվան Սևծովյան բարձրագույն ռազմածովային ուսումնարանը, ՌԾՈՒ բարձրագույն հատուկ սպայական դասընթացները, ծովակալ Կուզնեցովի անվան Ռազմածովային ակադեմիան և ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։

Ավագյանցը սովորել և աշխատել է մինչև կեսդարյա հոբելյանը։ 2007թ.-ին գլխավոր շտաբի ակադեմիան ավարտելուց հետո Սերգեյ Իոսիֆովիչը սնաձնել է Սևծովյան նավատորմի Նովոռոսիյսկի բազայի շտաբի պետի պաշտոնը։ Բայց նա այդպես էլ չի զբաղեցրել այդ պաշտոնը, քանի որ դրան անմիջապես հետևել է մեկ այլ հրաման` մեկնել Հեռավոր Արևելք։

Այդ ժամանակ Ավագյանցը փոխծովակալ էր, և նրան վստահել էին խաղաղօվկիանոսյան նավատորմի պրիմորյան նավակազմի հրամանատարությունը։ 1979թ.-ին ստեղծված այդ ստորաբաժանումը տեղակայվել է Պրիմորյան երկրամասոմ` Վլադիվոստոկում, Ֆոկինոյում, Բոլշոյ Կամենում և Սլավյանկայում։ 2012թ.-ի մայիսին Ռուսաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն` փոխծովակալ Սերգեյ Ավագյանցը նշանակվել է խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար։ Եվս երկու տարի անց նա դարձել է ծովակալ։

Музей Геноцида армян в Армении - Sputnik Արմենիա
Հրամայում ենք սպանել. անվախ թուրք գրողը քանդում է Ցեղասպանության ժխտման պատը

Հրամանատարի խոսքով` առաջիկա տարիներին խաղաղօվկիանոսյան նավատորմը նախատեսվում է նորացնել, այդ թվում` Կոմսոմոլսկ Ամուրի նավաշինարարական գործարանում պետք է կառուցվեն չորս փոքր հրթռիակիր նավեր` զինված «Կալիբր» և «Օնիքս» թևավոր հրթիռներով։

Դեռ խորհրդային տարիներին Սերգեյ Ավագյանցն արժանացել է «Հայրենիքին ծառայության համար» շքանշանի։ 1996թ.-ին նրան «Մարտական վաստակի համար» շքանշան է շնորհվել։ 2010թ.-ին նման պարգև է ստացել, բայց այս անգամ «Ծովային վաստակի համար»։ 2002թ.-ին Ավագյանցը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով։

Լրահոս
0