00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը Քարդաշյանով են ճանաչում, կամ ինչու հայ լրագրողները նեղսրտեցին ֆրանսիացու ասածից

© Sputnik / Laura SarkisianПлощадь Понсэ, Лион, Франция
Площадь Понсэ, Лион, Франция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերի անհավանական արկածները Ամստերդամում և Լիոնում հայտնվել են Sputnik Արմենիայի թղթակցի տեսադաշտում, որը Երևան-Լիոն ուղիղ չվերթի բացման նախաշեմին հայ լրագրողների խմբի հետ մասնակցել էր Armenia ավիաընկերության կազմակերպած շրջագայությանը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայ լրագրողներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Ամստերդամի «Սխիպհոլ» օդանավակայանում տեղի ժամանակով ժամը 8:00-ին։ Մինչ Լիոն մեկնելը մոտ 23 ժամ կար։ Այդքան ժամանակ ունեինք մենք սառը Ամստերդամում, որը զարմացնում էր իր մուգ շենքերով, հսկա կամուրջներով և ջրանցքներով։

Մեկ բաժակ կապուչինո ըմպեցինք և համեղ կրուասան կերանք։ Առույգացնող ըմպելիքից ուժ ստանալով` մենք 9 հոգուց բաղկացած խմբով շարժվեցինք հեծանիվների, տրամվայների և ծաղիկների երկրում անհավանական արկածներ որոնելու։ Նույնիսկ ցուրտ առավոտը չկարողացավ կոտրել մեր խանդավառությունը։ Դանդաղ և զգուշորեն սկսեցին ուսումնասիրել քաղաքը, ընկղմվել մինչ այդ մեզ համար չբացահայտված ու նոր քաղաքի մթնոլորտում։

Կոկիկ ճանապարհներ, տրամվայի գծերով հագեցած փողոցներ, արևի տակ շողշողացող կոնաձև շենքեր և հանդարտ Ամստել գետը` քաղաքի տեսարժան վայրերից մեկը։

© Sputnik / Laura SarkisianԿարմիր լապտերների փողոց
Կարմիր լապտերների փողոց - Sputnik Արմենիա
1/3
Կարմիր լապտերների փողոց
© Sputnik / Laura SarkisianԱմստերդամ
Ամստերդամ - Sputnik Արմենիա
2/3
Ամստերդամ
© Sputnik / Laura SarkisianՄադամ Տյուսոյի թանգարան
Մադամ Տյուսոյի թանգարան - Sputnik Արմենիա
3/3
Մադամ Տյուսոյի թանգարան
1/3
Կարմիր լապտերների փողոց
2/3
Ամստերդամ
3/3
Մադամ Տյուսոյի թանգարան

«Մադամ Տյուսոյի» թանգարան մենք այդպես էլ չայցելեցինք. քաղաքի մի շարք թանգարաններ երկուշաբթի օրերին չեն գործում։ Ճանապարհն ինքը մեզ տարավ քաղաքի ամենահայտնի վայրերից մեկը` «Կարմիր լապտերների փողոց»։ Գուցե ցուրտն էր պատճառը, բայց փողոցը տպավորություն չգործեց և անասելի տխուր թվաց։ Զարմացրեց մեկ այլ բան` հայկական և մի քանի այլ եկեղեցիներ տեղակայված էին «հաճույքների թաղամասի» հարևանությամբ։

Հայկական եկեղեցի հասանք երեկոյան։ Անչափ զարմացանք, երբ դասական շինության փոխարեն մենք բնակելի շենք տեսանք, որում էլ հենց գտնվում էր եկեղեցին։ Հայկական եկեղեցին մարդաշատ էր, թեև երեկո էր. Ամստերդամի հայ համայնքի ներկայացուցիչները սպասում էին երգչուհի Սիրուշոյին։

Ամստերդամ-Փարիզ-Լիոն

Լիոն մեկնեցինք Փարիզով։ Ֆրանսիական ավիաուղիների ինքնաթիռը մի փոքր ուշացումով վայրէջք կատարեց Լիոնի օդանավակայանում տեղի ժամանակով ժամը 3-ին։ Մեզ հյուրանոց տեղափոխող տաքսու վարորդը Կամբոջայից էր։

Джонатан Лакот - Sputnik Արմենիա
Ինչպես կարող է Հայաստանը գրավել ֆրանսիախոս զբոսաշրջիկին. պատմում է դեսպանը

— Ո՞ւր ենք գնում։

— Չգիտենք, մի՞թե ձեր գործընկերը չասաց` ուր է պետք գնալ, — միաձայն դժգոհեցինք մենք։

Երկարատև թռիչքը, հոգնածությունն ու հնարավորինս շուտ հյուրանոց հասնելու ցանկությունն իրենն ասում էր։

— Ոչ, ինձ ոչ ոք ոչինչ չի ասել։

Մենք նայեցինք միմյանց, մտածեցինք` ստում է։ Հեռախոսահամարներ չունեինք, ինտերնետ նույնպես և արդեն մտածում էինք, որ կկորչենք քաղաքում ու չենք կարողանա գտնել հյուրանոցի ճանապարհը։

Իրար հերթ չտալով հարցրինք` չի կարո՞ղ արդյոք զանգահարել գործընկերոջը, ճշտել հասցեն։ Ի պատասխան կամբոջացին ասաց.

— Լավ, գիտեմ` ուր գնանք, բայց դուք պետք է ամաչեք, որ նույնիսկ հյուրանոցի անունը չգիտեք։

Մի կողմից հասկանում էինք, որ նա իրավացի է, մյուս կողմից` արդարացնում մեր անտեղյակ լինել. երկար ճանապարհ, հույզեր։ Ամեն ինչ բացատրել հնարավոր չէր և իմաստ էլ չկար։ Գերադասեցինք մինչև հյուրանոց հասնելը լռել։

Տաքսու պատուհանից ուսումնասիրում էինք քաղաքը։ Լիոնն անմիջապես դուր եկավ, այնպիսի զգացողություն էր, որ այստեղ միայն արիստոկրատ մարդիկ կարող են ապրել։ Քաղաքը պատված էր պատմությամբ ու հուշերով։

Երեկոյան մենք պետք է մասնակցեինք Լիոնի օդանավակայանի կազմակերպած միջոցառմանը, ամենամյա վորքշոփ` 35 ավիաընկերությունների և 170 տուրօպերատորների մասնակցությամբ։ Միջոցառումը պետք է տեղի ունենար քաղաքի մեծ մարզադաշտերից մեկում` Ասվելում, ուր մենք կրկին տաքսիով հասանք։

Ресторан Инч ка - Sputnik Արմենիա
Ինչու է «Ինչ կա»–ն տարածված ֆրանսիացիների շրջանում. հայկական խոհանոցի բումը Լիոնում

Ի դեպ, բոլոր նրանց համար, ովքեր մտադիր են Լիոն մեկնել, խորհուրդ ենք տալիս հյուրանոց ամրագրել քաղաքի կենտրոնում և օգտվել հասարակական տրանսպորտից կամ ոտքով քայլել։

Տաքսին այստեղ շատ թանկ է, Լիոնի երթևեկությունը հաշվի առնելով` առնվազն 35 եվրո կվճարեք։ Ինչպես ասաց գործընկերներիցս մեկը, «Լիոնի գներից հետո մենք հայ տաքսիստների համար պետք է աղոթենք»։

Երկրորդ տաքսու վարորդն արաբական արմատներով ֆրանսիացի էր։

— Որտեղի՞ց եք — հարցրեց նա։

— Հայաստանից, — պատասխանեցինք մենք։

Տաքսու մեջ երեքով էինք։ Լիոնում ուղևորներին տեղափոխելու կանոնների համաձայն` ցանկացած տաքսի նախատեսված է ուղևորների որոշակի քանակի համար։ Եթե տաքսիստը նախատեսվածից շատ մարդ վերցնի, նրան կարող են տուգանել։

— Օօօօ, Արմենի, Քիմ Քարդաշյան,- ժպտալով ասաց ֆրանսիացին։ Նա սիրալիր առաջարկեց իր օգնությունը` հեռախոսի վրա ինչ-որ մեկի համարը հավաքելով։ Մի քանի զանգ, և հեռախոսում կնոջ ձայն լսվեց։ Նրա ասածից մենք հասկացանք միայն «արմենի» բառը։ Վարորդը հեռախոսը մեզ փոխանցեց։

— Աղջիկներ, ողջույն, նա հարցնում է` ինչով կարող է օգնել ձեզ, — ասաց կինը։

Մենք կրկին շնորհակալություն հայտնեցինք, ասացինք, որ ինքներս գլուխ կհանենք, որ մեծ խմբով ենք ժամանել և օգնության կարիք չունենք։ Զրույցից հետո վարորդը, շարունակելով ժպտալ, ասաց.

— Նրա դուստրն այնքան գեղեցիկ է, Քիմ Քարդաշյանին է նման։

Լիոնը հակադրությունների քաղաք է

Լիոնում մեր ծրագիրը հագեցած էր` հանդիպումներ, զրույցներ, նոր ծանոթություններ։ Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչները հիացրին բոլորիս։ Ի տարբերություն աշխարհով մեկ սփռված մյուս համայնքներից շատերի, Լիոնի հայերը համախմբված են։ Նրանք պատրաստ են օգնել յուրայիններին ոչ միայն Ֆրանսիայում, այլև նրա սահմաններից դուրս։

Бангладеш - Sputnik Արմենիա
Եվրոպական տաքսի և հնդկական թեյ. ինչպես են հայերը հաստատվել Բանգլադեշում ու հարստացել

Համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը կրկին տաքսիով գնացինք։ Վարորդն առաջին հայացքից ոչ մեկիս դուր չեկավ։ Ինչո՞ւ` դժվար է ասել, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ նույնիսկ եթե ժամանակի ընթացքում առաջին տպավորությունը փոխվում է, միևնույնն է` ամենաճիշտն է։ Վարորդը հարցրեց, թե որտեղից ենք, ինչի համար ենք եկել և նախորդ տաքսու վարորդի նման զանգահարեց ընկերոջը` Արամին։

Մի քանի բառ փոխանակելուց հետո Արամը մեզ հարցրեց.

— Աղջիկներ, ընկերներս հարցնում են` ֆրանսիացի տղաները ձեզ չեն հետաքրքրո՞ւմ։

Քար լռություն տիրեց, միայն վարորդն էր ժպտում իր անմիտ ժպիտով։ Նման հարված «յուրայինից» մենք չէինք սպասում։

Ես փորձեցի բացատրել, որ հարցը կոռեկտ չէ, և այդքանով ամեն ինչ ավարտվեց։

Օրը մի փոքր փչացավ, բայց մեր տրամադրությունը բարձրացրին Լիոնի հայ համայնքի հաճելի մարդիկ։ Բարի, համակրելի պապիկներն ու երիտասարդ տղաները, որոնք միայն ֆրանսերեն էին խոսում, Ֆրանսիայում հայտնի գործարարներ էին։

Բայց սա արդեն այլ պատմություն է, որի մասին կպատմենք հաջորդ անգամ։ Իսկ մինչ այդ հիշեցնեմ միայն, որ Լիոնը Ֆրանսիայի երեք քաղաքներից մեկն է, որտեղ մեծ հայկական համայնք կա։ Լիոնի մերձակայքում շուրջ 100 հազար հայ է բնակվում, բուն քաղաքում` մինչև 2000։ Շատերն այս քաղաքը «հայկական մշակութային Փարիզ» են անվանում։

Armenia ավիաընկերությունը ապրիլի 19-ից գործարկում է Երևան-Լիոն-Երևան կանոնավոր չվերթը։

Լրահոս
0