00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես թշնամու հարգանքին արժանացած Արծաթագործյանը հիմնեց Նովոռոսիսկը

© Wikipedia / Public DomainЛазарь Серебряков
Лазарь Серебряков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նովոռոսիսկ քաղաքի առափնյա փողոցը կոչվում է Լազար Սերեբրյակովի անունով ոչ միայն այն պատճառով, որ նա ծովակալ է, այլ որովհետև Սերեբրյակովը Նովոռոսիսկի հիմնադիրներից է։

Քաղաքի ու Լազար Սերեբրյակովի հայտնվելուց շատ տարիներ առաջ Ղրիմի Կարասուբազարում ծնվեց Ղազարոս Արծաթագործյանը, որն ազնվական տոհմից էր։ 1810 տարեկանում 18-ամյա Ղազարոսը որոշեց զբաղվել զինվորական գործով ու որպես կամավոր գնաց Սևծովյան նավատորմ։

Հենց այն ժամանակ էլ ազգանվան հետ կապված խնդիր առաջացավ. ռուսական բանակում նրա տոհմական ազգանունը դժվար էին արտասանում, ու նա երկաթե տրամաբանությամբ մոտեցավ հարցին. պարզապես ռուսերեն թարգմանեց։ Արծաթագործյանը դարձավ Սերեբրյակով, իսկ Ղազարոսը` Լազար։

Маршал инженерных войск СССР Сергей Христофорович Аганов в рабочем кабинете - Sputnik Արմենիա
Մարշալ Աղանովը. «վերևներում» պիտանի հայը

Հարցը լուծված էր, հիմա կարելի էր ռազմական կարիերայով զբաղվել։ Եվ զբաղվեց, ռուս-թուրքական պատերազմ գնաց կապիտան-լեյտենանտի կոչումով, նրան նշանակեցին Ծովային գլխավոր շտաբի պետ։ Այն ժամանակ հերթական կոչումները հենց այնպես չէին տալիս, և 14 տարվա ընթացքում գարդեմարինից կապիտան-լեյտենանտ դառնալը եթե ոչ սրընթաց, ապա բավականին լավ առաջխաղացում էր։

1828 թվականին, երբ բուն պատերազմը սկսվեց, Լազար Սերեբրյակովն արդեն լավ կրթված սպա էր, որը տիրապետում էր մի քանի արևելյան լեզուների։ Ի դեպ, նա իր կոչումը ստացավ փոխծովակալ Ալեքսեյ Գրեյգի նավախմբի կազմում Անապայի գրավմանը մասնակցելու համար։

Այն տարիներին Լազար Մարկովիչին սկսեցին ընդգրկել դիվանագիտական առաքելություններում։ 1832-1833 թվականներին թուրք-եգիպտական ճգնաժամի ընթացքում Սերեբրյակովը եղել է գեներալ Մուրավյովի դեսպանության կազմում ու աշխատել է տարբեր երկրներում։ Այս ամենը համատեղել է զինվորական ու ինժեներաամրաշինական գործունեության հետ։ Մեկ տարի անց նրան նշանակել են Սևծովյան ափային գծի 1-ին բաժնի ու Նովոռոսիսկի նավահանգստի պետ, իսկ 1851 թվականից նա Սևծովյան ափային ամբողջ գծի հրամանատար է նշանակվել։

Սերեբրյակովի անունը հավերժ գրվել է Նովոռոսիսկի պատմության մեջ. նրա օրոք գրեթե տասը տարվա ընթացքում ամրացված ռազմական ճամբարը վերածվել է իսկական քաղաքի` հոսպիտալներով, գրադարանով, հատուկ սարեցիների երեխաների համար հատուկ անվճար դպրոցով։ 1851 թվականին Սերեբրյակովն այլ սպաների հետ մեկնել է Կովկասով ճամփորդելու։

Тегеранская конференция - Sputnik Արմենիա
Ինչպես հայ գործակալը Ստալինի համար հայթայթեց գաղտնի գրությունը կամ կրկին «Թեհրան 43»

Ուղևորության արդյունքները ներկայացված են «Ծեբելդա գյուղի համառոտ տեղագրական ու ազգագրական ակնարկ ու Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով Սուխումից Կուբան ճանապարհի նկարագրություն» գրքում։

Այդ աշխատությունը հիմք է հանդիսացել, որ նա դառնա Կայսերական ռուսական աշխարհագրական ընկերության անդամ, իսկ 1852 թվականի նոյեմբերին նրան պարգևատրեն Ալեքսանդր Նևսկու շքանշանով։

Հետաքրքրական է ռուսաստանցի գեներալ Ֆիլիպսոնի կարծիքը։ Գեներալն ամենևին էլ լավ տրամադրված չէր Սերեբրյակովի նկատմամբ։ Նա անհաշտելի ընդդիմության մեջ էր Կովկասի փոխարքա իշխան Վորոնցովի նկատմամբ, որը ողջունում էր Սերեբրյակովի նախաձեռնությունները։

Ֆիլիպսոնը Սերեբրյակովի մասին ասում էր. «Լազար Մարկի Սերեբրյակովը շատ նշանավոր անձնավորություն էր։ Սերեբրյակովը հասցրել է հաճոյանալ իշխան Մենշիկովին, որն, ինչպես ասում են, երբեմն նրան բավականին կեղտոտ հանձնարարություններ էր տալիս։ Սերեբրյակովը բավականին ճարպիկ մտավոր կարողությունների տեր մարդ էր, ասիական խորամանկություն ուներ, հակված էր ռազմական գործին ու ճկուն խիղճ ուներ… 1837 թվականին Սերեբրյակովին ուղարկեցին Վելյամինովի մոտ, որը գնահատում էր աշխատունակությունն ու ողջախոհությունը»։

Բնութագիրը թեև այդքան էլ գովասանական չէ, բայց լի է մրցակցի նկատմամբ հարգանքով։

Портрет И.Орбели работы М.С.Сарьяна - Sputnik Արմենիա
Օրբելու «կրակոցը». ինչպես էր հայ գիտնականը պահպանում պատմությունը թուրքերից ու նացիստներից

Ղրիմյան պատերազմի ընթացքում Սերեբրյակովը գլխավորեց Կովկասի Սևծովյան ափի նավահանգիստների ափային պաշտպանությունը և ղեկավարեց սևծովյան ջրատարածության կազմացրված ամրոցների տարհանումը։ Ռազմական գործողությունները տեղափոխվեցին Կարսի ուղղությամբ. այն ժամանակ Լազար Մարկովիչը ղեկավարում էր Վրաստանում թուրքերի գրաված ափամերձ ամրացումների գրավման գործողությունները։

Դրանից հետո, 1856 թվականին Սերեբրյակովը հեռացավ իր պաշտոններից։ Նրան ծովակալի կոչում տվեցին ու նշանակեցին Ծովակալության խորհրդի անդամ։

1861 թվականին 69-ամյա Լազար Սերեբրյակովը մեկնեց իր ղրիմյան կալվածք։ Այստեղ դժբախտ պատահարը ողբերգական ավարտ ունեցավ. ձիերի կառքը սարից անհաջող իջավ, ու Սերեբրյակովը վնասեց ոտքը, որից հետո արդեն չէր կարողանում քայլել։ Իսկ Պետերբուրգ գալուց հետո նա սաստիկ մրսեց ու 1862 թվականին մահացավ։ Ծովակալին թաղեցին Կարասուբազարում գտնվող ընտանեկան փոքր դամբարանում։

Իսկ 1955 թվականին մեկ այլ հայ ծովակալ Հովհաննես Իսակովի նախաձեռնությամբ ԽՍՀՄ Ռազմածովային նավատորմի հրամանատարությունը Սերեբրյակովի աճյունը տեղափոխեց Սևաստոպոլի Եղբայրական գերեզմանի հյուսիսային հատված։ Գերեզմանաքարի վրա գրված է. «Ծովակալ Լազար Մարկովիչ, 3.III.1792 — 1862.II.28. Նովոռոսիսկ քաղաքի ու նավատորմի հիմնադիր, որը 1853-1856 թվականների պատերազմին ղեկավարել է Ծովափնյա Կովկասյան պաշտպանության գիծը»։

Լրահոս
0