00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են բանանի ու շաքարի գները նվազել Հայաստանում

© Sputnik / Виталий ТимкивБананы на прилавке.
Бананы на прилавке. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական շուկան ասես վարակված լինի. որ կողմ նայում ես, ոլորտը մենաշնորհել են։ Բանաններն էլ բացառություն չեն։ Ժամանակին միայն մեկ մարդ էր բանան ներմուծում։ Հիմա ինչ-որ բան է փոխվել։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Վերջին օրերին Հայաստանում որոշ ապրանքներ էժանացել են։ Մասնավորապես՝ բանանն ու շաքարավազը, որոնք երկրի երևի թե ամենամենաշնորհված շուկաներն են։ Այդ ապրանքների գները գրեթե միշտ չափազանց բարձր էին, ինչը տրամաբանության ու տնտեսության կանոնների տեսակետից անբացատրելի էր։

Начальник Полиции Армении Валерий Осипян на заседании правительства Армении (11 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կոռուպցիա չպետք է լինի. Օսիպյանը վճռական է տրամադրված. տեսանյութ

Այնուամենայնիվ, մեկ շաբաթվա ընթացքում այդ ապրանքները զգալիորեն էժանացան։ Եթե նախկինում մեկ կիլոգրամ շաքարավազն արժեր 390 դրամ, ապա հիմա՝ 340։

Բանանն ավելի կտրուկ է էժանացել․ կիլոգրամը 900 դրամի փոխարեն կարելի է գնել 600 դրամով։ Գնի նվազումը 33 տոկոս է կազմում։

Տնտեսագետ Վահան Խաչատրյանի գնահատմամբ՝ դա կարելի է բացատրել բիզնեսի խաղի կանոնների փոփոխությամբ․ Հայաստանում իշխանափոխությունից հետո այդ կանոնները բոլորի համար նույնն են։

«Փոփոխությունները կապված են երկրի ներքաղաքական իրավիճակի հետ։ Կարծում եմ՝ բիզնեսմենները հասկանում են՝ որքան են փոխվել խաղի կանոնները, դրա արդյունքում նրանց շուտով կարող են հարցնել․ «Եվ ո՞ւր է ստացած գերշահույթը»։ Այսպիսով, եթե մինչ այժմ բիզնեսմենները կամ իշխանություններն էին գներ պարտադրում, ապա հիմա, ամենայն հավանականությամբ, սկսում են գործել շուկայական մեխանիզմները», — ասաց նա։

Փորձագետը նշեց, որ այս դեպքում գերշահույթ ստանալու անհրաժեշտություն չկա։ Այդ գերշահույթի մի մասը փոխանցվում էր այսպես կոչված «մեջք պահողներին»։

Премьер-министр Армении Никол Пашинян на параде Победы в Арцахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Կոռուպցիոն որոշումներ կայացնող պաշտոնյան պետք է սպասի իրավապահների արձագանքին. Փաշինյան

«Որոշ մենաշնորհատերերի գերշահույթի մասին վաղուց է հայտնի բոլորին։ Այս տարիների ընթացքում բազում հետազոտություններ են անցկացվել, որոնց համաձայն՝ համաշխարհային շուկայում շատ ապրանքների գներն ավելի էժան են, քան մեզ մոտ։ Ընդ որում՝ երբ աշխարհում այս կամ այն ապրանքի գինը բարձրանում էր, դա մեզ մոտ շատ արագ էր զգացվում։ Բայց հակառակ գործընթացը մեզ մոտ գրեթե չէր նկատվում։ Օրինակ՝ 3-4 տարի առաջ կակաոյի գինը համաշխարհային շուկայում կտրուկ բարձրացավ և իսկույն անդրադարձավ մեր շուկայի վրա։ Հետո գինն ընկավ, բայց մեզ մոտ առանձնապես ոչինչ չփոխվեց», — ասաց Խաչատրյանը։

Նա համոզված է` եթե Հայաստանում այսուհետև շուկայական մեխանիզմներ գործեն, ապա սննդամթերքը կէժանանա։

«Եթե իրավիճակը պահպանվի, փոփոխությունները նոր կոնստանտաներ կդառնան, եթե բիզնեսմենները համոզվեն, որ խաղի կանոններն իսկապես փոխվել են, կառավարության հայտարարություններն իրական են, գներն էլ ավելի կնվազեն։ Հակառակ դեպքում բիզնեսմենները ստիպված կլինեն պարզաբանել՝ ինչպես են գերշահույթ ստացել ու ստիպված կլինեն համապատասխան վարկեր վճարել», — ասաց Խաչատրյանը։

Дарон Аджемоглу - Sputnik Արմենիա
«Ուզում եմ գալ Հայաստան». աշխարհահռչակ տնտեսագետը պատմել է Փաշինյանի հետ զրույցի մասին

Բացի այդ, փորձագետը չի բացառում, որ հիմա ոչ միայն մենաշնորհատերերը հնարավորություն կստանան մթերք ներմուծելու, այլև մյուս գործարարները։

Ինչ վերաբերում է տեղական արտադրանքին, Խաչատրյանը նշեց, որ այդ դեպքում էլ է նույն սխեման գործելու։ Այսինքն գնագոյացումը պայմանավորված է լինելու առողջ մրցակցությամբ։

Խաչատրյանը նշեց նաև, որ ընդհանուր առմամբ հիմա շաքարավազի գինը բավականին ցածր է նաև համաշխարհային շուկայում։ Բացի այդ, մի քանի օր առաջ ռուսական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ այս տարի շաքարեղեգի բերքը երկրում շատ է, ինչի արդյունքում հումքի գինը նվազել է 15-20 տոկոսով։

Բանանի դեպքում էլ տեղեկություն էր տարածվել, որ ներմուծման հարկն է 16 անգամ նվազել։

Պետք է նշել, որ այլ ապրանքների գներում դեռ էական փոփոխություններ չեն նկատվում։

Լրահոս
0