Ռոսսելխոզնադզորը միայն կապիկների մուտքն է արգելել Հայաստանից. հայտարարությունը խմբագրվել է

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցЗападная равнинная горилла
Западная равнинная горилла - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսական հսկիչ մարմինը Հայաստանից պրիմատներ դուրս բերելիս փաստաթղթային և ֆիզիկական ստուգման ժամանակ բազմաթիվ խախտումներ է բացահայտել։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Ռոսսելխոզնադզորը խմբագրել է ավելի վաղ հրապարակված հայտարարությունը Հայաստանից գրեթե բոլոր տեսակի կենդանիներին Ռուսաստան տանելու ժամանակավոր արգելքի մասին: Կառույցում խոստովանել են, որ անճշտություն են թույլ տվել և արգելքը վերաբերում է բացառապես կապիկներին: Պրիմատներին ռուսական շուկա տանելն այսուհետև արգելվում է:

Бараны и овцы в кузове грузовика - Sputnik Արմենիա
Ռուսաստանը սահմանափակեց Հայաստանից կենդանի թռչունների, ձկների և կենդանիների ներկրումը

«Ռոսսելխոզնադզորը տեղեկացնում է նախորդ հաղորդագրության մեջ անճշտություն թույլ տալու մասին` կապված Հայաստանից բոլոր տեսակի կենդանիների դուրս բերման ժամանակավոր արգելքի հետ: Այսպես` արգելքի են ենթակա միայն պրիմատների դասի կենդանիները: Նախորդ հաղորդագրությունը պետք է անվավեր համարել», — ասվում է գերատեսչության 2-րդ հաղորդագրությունում:

Տվյալ սահմանափակումները ընդունվել են Ռոսսելխոզնադզորի կողմից` Հայաստանից նշված կենդանիներին դուրս բերելիս փաստաթղթային և ֆիզիկական ստուգման ժամանակ բազմաթիվ խախտումներ բացահայտելու պատճառով:

Լրահոս
0