00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շփոթել են լսարանն ու հայերի փոխարեն «բախվել» աֆրիկացիներին. Լապշինը` ադրբեջանցիների մասին

© Sputnik / Անցնել մեդիապահոցЗдание ООН
Здание ООН - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բլոգեր Ալեքսանդր Լապշինն ասել է, թե ինչու իր անունը երբեք չի նշվում խոսնակների ցանկում տարբեր միջազգային կազմակերպություններում ելույթ ունենալուց առաջ։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Հայտնի բլոգեր և ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը նախօրեին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում։ Livejournal-ի իր էջում հրապարակած «Ինչպես էի ելույթ ունենում ՄԱԿ-ում և յուրացնում «արդուկը» (ԱՄՆ)» հոդվածում նա պատմել է ՄԱԿ այցելելու և ադրբեջանցիների պահվածքի մասին։

Ресторан быстрого питания Шаурма Ашота в Уругвае - Sputnik Արմենիա
Ինչպես Աշոտը Ուրուգվայի մայրաքաղաքը գերեց համեղ շաուրմայով. պատմում է բլոգեր Լապշինը

Հեղինակի խոսքով` վերջին ամիսների ընթացքում նրան հրավիրել են հանդես գալու ամենատարբեր միջոցառումների ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ-ում, իսկ այժմ ՄԱԿ-ում։ Միևնույն ժամանակ Լապշինը նշում է, որ իր անունը երբեք չի եղել խոսնակների ցանկում։

«Կարծում եմ, բացատրել պետք չէ, թե ինչ պատճառով։ Ադրբեջանցիներ», — գրել է նա։

Ճանապարհորդը պատմում է, որ Ադրբեջանի ներկայացուցիչները բացառիկ սկանդալիստների համբավ ունեն։

«Նրանք հայտնվում են պրոֆիլային հանձնաժողովների նիստերում և սկսում են բղավել «Խոջալու, Խոջալու, բոլորդ մարդասպան եք, պահանջում ենք վերադարձնել Արցախը» և այլն։ Ծանոթ դիվանագետը պատմում է, որ մի օր ադրբեջանցիները «Խոջալու» աղաղակելով ներխուժել են ՄԱԿ-ի պրոֆիլային հանձնաժողով, որտեղ քննարկվել է Սահելի, այսինքն Կենտրոնական Աֆրիկայի անապատացման խնդիրները։ Նրանք շփոթել են լսարանը, պետք է մտնեին կողքի լսարան, որտեղ հայերն ինչ-որ բան էին պատմում։ Վախեցած աֆրիկացիներն այժմ սիրում են պատմել, որ ինչ-որ վայրենիներ քիչ էր մնում հոշոտեին նրանց։ Ահա այսպիսի շփոթմունք է տեղի ունեցել։ Նման միջադեպերից խուսափելու համար էլ անունս երբեք չեն նշում։ Եվ ճիշտ են անում», — գրում է Լապշինը։

Ресторан быстрого питания Шаурма Ашота в Уругвае - Sputnik Արմենիա
Ինչպես Աշոտը Ուրուգվայի մայրաքաղաքը գերեց համեղ շաուրմայով. պատմում է բլոգեր Լապշինը

Բլոգերը ՄԱԿ-ում պատմել է, թե սոցցանցերն ինչ դեր ունեցել նրա` Բաքվի բանտից ազատվելու հարցում։ Նա ասել է, որ վերջին շրջանում դիկտատորական ռեժիմներն ուժեղացրել են հալածանքները մամուլի նկատմամբ։

«Անձամբ ես պատմում էի Աֆղան Մուխթարլիի և Բաքվի բանտում սպանված բլոգեր Մեհման Գալանդարովի մասին։ Միջոցառումը 1.5 ժամանոց էր։ Ինձ թույլ տվեցին խոսել 15 րոպե, և այնպիսի զգացողություն էր, որ ելույթս մի լավ աշխուժացրել էր մարդկանց։ Ձեռքս սրտիս դնելով` կարող եմ ասել, որ խոսնակներիցս մի քանիսը բավական ձանձրալի էին, և ժողովուրդն արդեն սկսել էր փորփրել հեռախոսները», — գրում է նա։

Միջոցառումը վարել է Bloomberg-ի և Business Insider-ի հայտնի լրագրող Լարա Սեդրակյանը։

«Նա այսօր վարող է նաև այստեղ։ Գեղեցիկ և հանդուգն աղջիկ է. ռեպորտաժներ է արել Սիրիայից, Լիբիայից, Իրաքից, Եմենից, Աֆղանստանից մարտական գործողությունների ժամանակ», — նշում է Լապշինը։

Հիշեցնենք, որ 2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել բլոգերին, և նա ազատ էր արձակվել, որից հետո բլոգերը պատմել էր, որ նրան ծեծի են ենթարկել, սակայն դա հանրությանը ներկայացվել է որպես ինքնասպանության փորձ, որպեսզի հետո այդ միջադեպն օգտագործվի որպես «ներման ձևական պատճառ»։

Լրահոս
0