00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ապահովել օրինականություն». վարչապետը մասնակցել է դատախազության 100-ամյակի միջոցառմանը

© Photo : official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян на торжественном заседании в Генпрокуратуре (1 июля 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на торжественном заседании в Генпрокуратуре (1 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Օրինականությունը չպետք է հաշվի առնի, թե ով է դրա հետ առնչվողը՝ իշխանավոր, թե ընդդիմադիր, գործող, թե նախկին պաշտոնյա, եւ որեւէ կապ չպետք է ունենա այս վերաբերմունքը քաղաքական որեւէ կոնյունկտուրայի հետ, որեւէ ենթատեքստի հետ». Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik.  «Ինչպես մեր պետական մյուս մարմիների համար, դատախազության համար եւս նոր էջ է բացվել, եւ այդ նոր էջը մեծ հնարավորություն է Հայաստանի Հանրապետության համար, ՀՀ քաղաքացիների համար»,–ՀՀ դատախազության 100-ամյակի տոնական միջոցառման իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Дарон Аджемоглу - Sputnik Արմենիա
Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել Փաշինյանի նախընտրած հայ տնտեսագետին

«Ես ուզում եմ, որ մենք այսօր ընդգծենք, որ 100 տարվա գործունեության ընթացքում դատախազության կյանքում եղել են շատ բարդ եւ վիճահարույց շրջաններ՝ սկսած 1930-ական թվականների հայտնի իրադարձություններից, որ մարդկանց գիտակցության եւ պատմության մեջ մնացել է որպես 37 թվական, շարունակած Հայաստանի անկախության համար պայքարողների համար հետապնդումներից, որոնք տեղի են ունեցել խորհրդային տարիներին:

Ցավոք, անկախությունից հետո նույնպես դատախազության գործունեության էջերը միշտ չէ, որ տոնական բառապաշարով եւ տրամադրությամբ են հագեցած եղել ներքաղաքական կոնֆլիկտների, ներքաղաքական պայքարի բովում: Իհարկե, եղել են վիճահարույց, ակնհայտ սխալ, ակնհայտ անթույլատրելի, ակնհայտ անօրինական քայլեր ու որոշումներ, եւ մենք բոլորս այդ մասին գիտենք: Բայց ես սա չեմ ասում մեր տոնը, ձեր տոնը փչացնելու համար, ես սա ասում եմ՝ ընդգծելու համար իմ համոզմունքը, ակնհայտ իրողությունը, որ ինչպես մեր պետական մյուս մարմիների համար, դատախազության համար եւս նոր էջ է բացվել, եւ այդ նոր էջը մեծ հնարավորություն է ինչպես Հայաստանի համար, ՀՀ քաղաքացիների համար, ինչպես պետական բոլոր մարմինների համար, այնպես էլ դատախազության համար:

Премьер-министр Никол Пашинян принял министра культуры России, руководителя российской делегации на 7-м армяно-российском межрегиональном форуме Владимира Мединского (29 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանն ու Ռուսաստանը գործարար կապերը խթանող նոր միություն կստեղծեն

Եվ այդ նոր էջի ամենաառանցքային սկզբունքը հետեւյալն է. նոր Հայաստանում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, եւ այդ պատասխանատվությունը պետք է լինի համաչափ, իրավաչափ եւ արդարացի, անմեղները պետք է ընդհանրապես որեւէ հետապնդման չենթարկվեն, տուժողների իրավունքները պետք է լրջագույնս պաշտպանվեն, դատավարության բոլոր կողմերի իրավունքները պետք է պաշտպանվեն, նույնիսկ դատապարտյալների, մեղադրյալների իրավունքները պետք է պաշտպանվեն եւ սա դատախազության կարեւորագույն գործառույթներից մեկն է»,- ասել է նա:

Ըստ Փաշինյանի` Հայաստանի քաղաքացիների կարեւորագույն պահանջն արդարության պահանջն է, եւ այս պահանջն իրականացնելու գործում դատախազության դերը դժվար է գերագնահատել:

Նա շեշտել է, որ ըստ էության՝ դատախազությունն արդարության ապահովման ճանապարհի ամենակարեւոր խաչմերուկն է, եւ շատ կարեւոր է, որ այդ խաչմերուկում լուսացույցը ճիշտ աշխատի՝ օրենքին համապատասխան, իրավունքին եւ տրամաբանությանը համապատասխան:

«Եվ ուրեմն՝ նոր Հայաստանում դատախազության կարեւորագույն խնդիրն է՝ ապահովել օրինականությունը, եւ օրինականությունը չպետք է հաշվի առնի, թե ով է դրա հետ առնչվողը՝ իշխանավոր, թե ընդդիմադիր, գործող, թե նախկին պաշտոնյա, եւ որեւէ կապ չպետք է ունենա այս վերաբերմունքը քաղաքական որեւէ կոնյունկտուրայի հետ, որեւէ ենթատեքստի հետ:

Министр территориального управления Армении Сурен Папикян на заседании правительства (1 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի կառավարությունը պատրաստ է ամրապնդել Ռուսաստանի հետ հարաբերությունները. նախարար

Նոր Հայաստանում կարեւորագույն գործառույթ կոռուպցիայի դեմ պայքարը եւ կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինները դատախազության վերահսկողության ներքո պետք է լինեն չափազանց սկզբունքային, եւ կապ չպետք է ունենա, թե ով է կոռուպցիոները՝ նախկին, թե՞ ներկա պաշտոնյա: ՀՀ-ում բոլորը հավասար են օրենքի առաջ, եւ այդ սկզբունքն ապահովող կարեւորագույն կառույցն է ՀՀ դատախազությունը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ կարեւորագույն գործառույթ է նաեւ պետական շահերի պահպանությունը, եւ ինքն ակնկալում է, որ Հայաստանի դատախազությունը սկզբունքային դիրքորոշում կունենա եւ սկզբունքային գործունեություն կծավալի պետական շահերի պահպանության ոլորտում:

Լրահոս
0