00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծայրամասից մինչև կենտրոն. ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում

© Sputnik / Andranik GhazaryanНовостройка в Ереване
Новостройка в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում անշարժ գույքի շուկան այժմ հետհեղափոխական շրջան է ապրում։ Գների առանձնակի փոփոխություն դեռ չի նկատվում։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. «Թավշյա հեղափոխությունից» հետո անշարժ գույքի գները մի փոքր են բարձրացել։

Тарон Маркарян на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Տարոն Մարգարյանի 50 երանգները․ ինչ է թողել իր հետևից Երևանի քաղաքապետը

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց «Ակցեռն» անշարժ գույքի կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը` Կասկադում կամ Հյուսիսային պողոտայում բնակելի տների քառակուսի մետրի նվազագույն գինը 2 հազար դոլար է։ Սակայն ավելի մատչելի թաղամասեր ևս կան։ Օրինակ, Նուբարաշենում բնակարան կարելի է ձեռք բերել 1 քմ–ի դիմաց 250 դոլարով, սակայն բնակարանի գինը կարող է տատանվել կախված վիճակից։

Ինչ վերաբերում է մարզերին, ապա ավանդաբար ամենաէլիտար, և համապատասխանաբար, թանկ անշարժ գույքը Ծաղկաձորում է, Դիլիջանում և Ջերմուկում, որտեղ գները տատանվում են մի քանի հարյուր դոլարից մինչև մի քանի հազար դոլար մեկ քմ–ի համար, կախված ենթակառուցվածքների առկայությունից և տեղանքի զարգացման ընդհանուր մակարդակից։

«Ակցեռնի» նախագահը նշեց, որ այսօր մի փոքր է ակտիվություն նկատվում անշարժ գույքի շուկայում, սակայն արդեն 2019 թվականին նվազագույնը 15%–ով գները կբարձրանան։

Sputnik Արմենիայի մեկ այլ զրուցակից, մասնավոր անշարժ գույքի գործակալ (ռիելթոր) Օվսաննա Մարգարյանը վստահեցրեց, որ հեղափոխությունից հետո անշարժ գույքի շուկայում անհասկանալի իրավիճակ է տիրում։ Թեև գներն աննշան աճել են, սակայն բրոքերների հնարքների պատճառով իրավիճակը խճճված է։

«Որոշ ռիելթորներ օգտվում են սփյուռքի հայերի ոգևորությունից և բնակարանները վաճառում անհավանական բարձր գներով։ Իսկ մյուսները վախենում են, որ էնտուզիազմը շուտով կանցնի, և վաճառում են շատ ցածր գներով», – ընդգծեց նա։

Հայաստանում անշարժ գույք գնելու հարցում հետաքրքրված են Գերմանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի քաղաքացիները, վստահեցրեց նա։ Հենց այդ երկրներից են առավել հաճախ բնակարաններ գնելու հայտեր ստացվում, ընդ որում՝ հիմնականում առաջնային շուկայում։ Հատկանշական է, որ օտարերկրացիները հետաքրքրված են նաև մարզերի անշարժ գույքի շուկայով. Մասնավորապես՝ Էջմիածնում և Աբովյանում։

Հայաստանը Հյուսիս–հարավ ճանապարհի շինարարությունն ավարտելու գումար չունի

Երկրի քաղաքացիները գերազանցապես անշարժ գույք են գնում հիպոթեքային վարկով և առաջնային շուկայում, նշեցին երկու զրուցակիցները։ Հեղափոխությունից հետո հայկական բանկերի շարքում մրցակցություն սկսվեց։ Ինչպես կարծում են մասնագետները, հիպոթեքային տոկոսները տարեվերջին կարող են կտրուկ նվազել։

Միևնույն ժամանակ մեզ հետ զրույցում երևանի բնակիչ Աշոտ Դանիելյանը, որը վերջերս է բնակարան գնել, հայտնեց, որ բնակարան ընտրելու ժամանակ քաղաքի կենտրոնն ու առաջնային շուկան ընդհանրապես չէին դիտարկում բարձր գների պատճառով։ Քաղաքի ծայրամասում և երկրորդական շուկայում նա, իր համոզմամբ, բավական մատչելի բնակարան գնեց, սակայն  որոշակի անհարմարությունների բախվեց բնակարանը գնելուց հետո։

Նախ` նրա խոսքով, առաջին մի քանի տարիների ընթացքում տոկոսներն են վճարվում, իսկ մայր գումարը գրեթե չի մարվում։ Երկրորդը` ստիպված ես լինում վճարել բնակարանի ապահովագրման գումարը, որը չի փոխհատուցում վնասն, օրինակ` այն դեպքում, եթե ձեր բնակարանը «ջրել է» հարևանը։

2017 թվականին երկրում արձանագրվել է անշարժ գույքի ոլորտում իրականացրած ավելի քան 46,3 գործարք, որի հիմնական մասը` մոտ 75%–ը բաժին է ընկել առքուվաճառքին, իսկ 15%–ը` բնակարանի առաջնային գրանցմանը։ Միայն Երևանում անցած տարվա ընթացքում անշարժ գույքի 14 հազար առքուվաճառքի գործարք է իրականացվել, որոնց մոտ 65-70% բաժին են ընկնում բազմաբնակարանային շենքերին, ինչը 20%–ով բարձր է 2016 թվականի ցուցանիշից։ Մայրաքաղաքում 1 քմ–ի դիմաց միջին գինը 550 դոլար է կազմել, այն դեպքում, որ առավելագույն շեմը բարձրացվել էր մինչև 1000 դոլար։

Լրահոս
0