Համով Հայաստան. անմիջապես Իսրայելից, կամ ինչ «վաու» փորձարկումների են պատրաստ հայերը

Հայաստանում եվրոպական, ազգային, ասիական և այլ խոհանոցներից բացի նաև հրեական խոհանոցի բաղադրատոմսեր կան։

Sputnik Արմենիայի թղթակիցները «Համով Հայաստան» նախագծի շրջանակներում գտել են մայրաքաղաքի միակ հաստատությունը, որտեղ մենյուն բաղկացած է բացառապես հրեական խոհանոցի ուտեստներից։ Այս թողարկման ընթացքում կպատրաստենք հրեական «Էսիկ Ֆլեյշ» ուտեստը։

Հյուր շեֆ խոհարարին. ինչպես պատրաստել «Ֆիլե մինյոն գրեմոլատա» - Sputnik Արմենիա
Համով Հայաստան. ֆրանսիական «Ֆիլե մինյոնի» հայկական գաղտնիքը

Բաղադրիչներն են` կաշերային տավարի միս, որը ռեստորանը ներմուծում է Իսրայելից, հայկական թթու լավաշ, ընկույզ, մեղր, ալյուր, կծու շոկոլադ։ Վրան ավելացնում են տաբասկ, գինուց պատրաստված քացախ, աղ և պղպեղ։

«Ավանդական հրեական բաղադրատոմս է, որին հայկական շեշտադրություն ենք հաղորդել։ Եթե մեզ հրեա է այցելում, ապա նա հրեական ռեստորանում Հայաստանի մի փոքր մաս պետք է համտեսի», –Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ռեստորանի շեֆ–խոհարար Ռոբերտ Հարությունյանը։

Նա նաև նշեց, որ ուտեստը հավանել են Հայաստանի բնակիչները, որոնք սիրում են և պատրաստ են էքսպերիմենտների, հատկապես, խոհարարական։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала