00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:36
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի և Ռումինիայի չեմպիոնների մրցավեճում ուժեղ էր «Կլուժը»

© Facebook/ FC AlashkertФутбольный матч 3-го квалификационного раунда Лиги Европы между командами "Алашкерт" (Армения) – "ЧФР Клуж" (Румыния) (9 августа 2018). Еревaн
Футбольный матч 3-го квалификационного раунда Лиги Европы между командами Алашкерт (Армения) – ЧФР Клуж (Румыния) (9 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՈւԵՖԱ-յի Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել էր Ռումինիայի չեմպիոն՝ «Կլուժ» թիմին: Հյուրերը հաղթանակի հասան 2:0 հաշվով ու, անկասկած, ֆավորիտն են այս դիմակայությունում:

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Ռումինական թիմը խաղի հենց մեկնարկից ապացուցեց, որ բավականին գրագետ ու բարձրակարգ ֆուտբոլ է խաղում: «Ալաշկերտի» բոլոր գրոհները մրցակցի կողմից շատ վստահ ու հստակ չեզոքացվում էին: Եզրերում մեր ֆուտբոլիստների ակտիվությունը պտուղներ չէր, տալիս: Առաջին հերթին արագության պակասի պատճառով, ինչն էլ հնարավորություն էր տալիս «Կլուժին» կարդալ հայկական թիմի հետագա մտահղացումներն ու զրկելով ազատ գործելու հնարավորությունից, մրցակիցը կարողանում էր անառիկ պահել սեփական դարպասը:

Футбольный матч Пюник - Тобол - Sputnik Արմենիա
Ինը թիմ և «ընտանիք» վերադարձած «Շիրակ». մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը

Սակայն սա չի նշանակում, որ «Կլուժը» միայն պաշտպանվում էր: Լրիվ հակառակը, հյուրերը շատ համարձակ էին գործում նաև առջևի գծում: Ու ի տարբերություն «Ալաշկերտի», Ռումինիայի չեմպիոնի գրոհները բավականին արագ էին: Իսկ խորքից հետևող փոխանցումները երբեմն անակնկալ էին դառնում մեր թիմի համար: Հենց խորքից հետևած փոխանցումից հետո Ջորջե Ցուկուդյանը մեն-մենակ հայտնվեց Օգնեն Չանչարևիչի դիմաց ու բացեց խաղի հաշիվը:

Խաղի նման ընթացքը ստիպում էր հայկական թիմի ֆուտբոլիստներին դիմել հեռահար հարվածների, բայց մինչև ընդմիջում  միայն Արտակ Եդիգարյանի հարվածն էր վտանգավոր: Մնացած դեպքերում հյուրերի դարպասապահը հանգիստ որսում էր գնդակը, կամ էլ հարվածը շեղ էր ստացվում: Հանդիպման վճռական պահը եկավ երկրորդ կեսի սկզբում, երբ «Ալաշկերտի» պաշտպան ՕլիվերՊրազնովսկին սեփական տուգանային հրապարկում խախտեց կանոնները և Ջորջե Ցուկուդյանը «Կլուժի» կազմում դարձավ դուբլի հեղինակ:

Рубен Айрапетян - Sputnik Արմենիա
Ֆուտբոլը դիմակներո՞վ. ինչպե՞ս է Վանեցյանը լուծելու «Նեմեց Ռուբոյի» հարցերը

Ճիշտ է «Ալաշկերտը» շարունակում էր պայքարը և մասնավորապես Ուրոշ Նենադովիչը  շատ լավ հնարավորություն ուներ հաշիվը կրճատելու համար, բայց մեր թիմի բոլոր փորձերը ապարդյուն էին: Սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտությունը անկասկած «Ալաշկերտին» գործնականում զրկում է որակավորման հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունից: Իսկ պատասխան խաղը կայանալու է մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 16-ին Ռումինիայում:

Լրահոս
0