Մխիթարյանը հորս «ստիպում է» մոռանալ «Մանչեսթերին». լոնդոնցի լրագրողի պատմությունը

© AP Photo / Antonio CalanniПолузащитник лондонского "Арсенала" Генрих Мхитарян во время футбольного матча между командами "Милан" и "Арсенал" (9 марта 2018). Стадион Сан-Сиро, Милан, Италия
Полузащитник лондонского Арсенала Генрих Мхитарян во время футбольного матча между командами Милан и Арсенал (9 марта 2018). Стадион Сан-Сиро, Милан, Италия - Sputnik Արմենիա
Արմեն Ղազանչյանը կորցնում է հիշողությունը, բայց երբ էկրանին հայտնվում է Հենրիխը, հիվանդությունը չքվում է։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Նոր խաղաշրջանի առաջին երկու խաղերում «Արսենալը» պարտվեց։ Սակայն «Չելսիի» հետ երկրորդ խաղում Մխիթարյանը գոլ խփեց և գոլային փոխանցում արեց։ Ոմանց համար սա թույլ սփոփանք է, սակայն այս երկու պահերը երկարացրին Արմեն Ղազանչյանի կյանքը։

Նրա որդին` լոնդոնցի լրագրող Ռոբերտը, պատմում է` ինչպես և ինչու։

Генрих Мхитарян празднует свой гол в матче английской премьер-лиги между камандами Арсенал - Челси (18 августа 2018). Лондон - Sputnik Արմենիա
Մխիթարյանի գոլն ու գոլային փոխանցումը չփրկեցին «Արսենալին». տեսանյութ

Ամբողջ կյանքում Արմենը երկրպագել է «Մանչեսթերին», կապ չունի` որտեղ է ապրել` Կահիրեում, Նիկոսիայում, Բեյրութում, թե Լոնդոնում։ Մանչեսթերի երկրպագու է դարձրել նաև որդուն։ Բայց այժմ երկուսն էլ երկրպագում են «Արսենալին»։

«Ավելորդ է բացատրել` ինչու։ Մոուրինյոն Մխիթարյանին թիմից հանեց։ Հմուտ մարզչի սթափ հաշվարկով նա ամեն ինչ ճիշտ էր անում։ Սակայն մեզ համար Մանչեսթերը Անգլիայում փրկօղակ է, որը թույլ չի տալիս մեզ այստեղ օտար զգալ։ Եվ ահա մեր հիանալի թիմից հանեցին մեր Մխիթարյանին… Սա մեզ համար դավաճանություն էր։

Հիշում եմ` 2016 թվականի ամռանն էր… Ասել, թե հիացած էինք, նշանակում է` ոչինչ չասել։ Մեր «Կարմիր սատանաները» Մխիթարյանի հետ պայմանագիր ստորագրեցին։ Նա դեռ «Բորուսիայում» էր մեզ գերել, երբ դիտում էինք «Տոտենհեմի» հետ խաղերը Եվրոպայի Լիգայում։ Դրանից հետո մեր երազանքներում նա ընկերներին փոխանցումներ էր անում կարծես ափսեի վրա, սակայն արդեն մեր` կարմիր շապիկով։ Եվ ահա երազանքն իրականություն դարձավ։

Ահա նրա առաջին խաղը յուրայինների թիմում։ Հենրիխը «Տոտենհեմի» պաշտպանի մեջքի հետևից հասավ գնդակին, վազեց դարպասի մոտ և խփեց մարզաձողի տակ։ Ես ու հայրս արտասվեցինք։ Եվս մի քանի ամիս անց Հենրիխը ցուցադրեց իր անհավանական կարիճի հարվածը` բերանքսիվայր ընկնելով։

Այդ ժամանակ բազկաթոռին նստած հայրիկս եկավ մի եզրակացության։ Ֆուտբոլը հայերն են հորինել։ Այս ձեռքբերումը նա միացրեց նախորդներին` լահմաջո, նարդի և քրիստոնեություն։ Հավանաբար հայերիս սովորությունն է այդպիսին։ Եվ ոչ թե այն պատճառով, որ մենք աշխարհի ամենահզոր ժողովուրդն ենք։ Այլ որ մենք ուզում ենք կրկին ու կրկին ապացուցել ինքներս մեզ, որ մենք կանք։

Игроки лондонского Арсенала после четвертого гола в ворота московского ЦСКА в матче 1/16 финала Лиги Европы (5 апреля 2018). Лондон - Sputnik Արմենիա
Մխիթարյանը թիմակիցներին համոզում է Հայաստան այցելել

Ու նաև այն պատճառով, որ հայրս դանդաղ կորցնում է հիշողությունը։ Նա դժվարությամբ է հիշում նույնիսկ ամենալարված խաղը, որը տեսել է մեկ կամ երկու ժամ առաջ։ Եթե դաշտում Հենրիխը չի խաղում։ Իսկ երբ նա կա, հայրիկս հանկարծ առաջվանն է դառնում։ Վայրկյան առ վայրկյան կարող է պատմել նրա հետ կապված բոլոր պահերը։ Այդպիսին եմ հիշում հայրիկին, երբ նա մշտապես գալիս էր իմ դպրոցական խաղերին և ինձնից աչքը չէր կտրում, իսկ ես ընկնում էի ցեխի մեջ և կրկին ոտքի կանգնում։ Այժմ նա հիշել է Հենրիխի համարը` 22, և սկսել է ապացուցել, որ խաղացողներից շատերն են այդ համարը վերցնում` ի նշան նրա խաղի նկատմամբ ունեցած հարգանքի։

Գուցե Արսենալում նրա 7 համարի մասին էլ շուտով այդպես կպնդի, դրական հիմնավորումներով։ Հայրիկ…

Մեկը մյուսի հետևից մոռանում է այն, ինչ նախկինում կարողանում և սիրում էր։ Բայց երբ Հենրիխը խաղադաշտ է դուրս գալիս, նա կարծես հայրիկի ձեռքից բռնում ու մթությունից դուրս է բերում»։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала