00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավելի քիչ հարկ կվճարե՞նք. Փաշինյանը բարեփոխումների տարբերակներ ներկայացրեց

© Sputnik / Asatur YesayantsПремер министр Армении Никол Пашинян на заседании правительства (6 сентября 2018). Еревaн
Премер министр Армении Никол Пашинян на заседании правительства (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջարկվում է եկամտահարկը իջեցնել կամ հավասարեցնել բոլորի համար։ Առաջին հայացքից թվում է` ավելի շահեկան դերում են հայտնվում ունևորները և ոչ թե աղքատները, բայց նրանց խնայողությունները տնտեսություն կվերադառնան։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը կառաջարկի իջեցնել եկամտային հարկը։ Facebook-ի ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Председатель КГД Армении Давид Ананян в парламенте (29 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Որ երես չառնեն. Հայաստանի հարկային ծառայությունն այլևս «կոնֆետ չի բաժանի»

Նկատենք, որ սրան զուգահեռ կառավարությունն ուզում է բարձրացնել ԱԱՀ-ն, ինչպես նաև կուտակային կենսաթոշակի վճարումները. աշխատավարձից գանձվող 2,5%-ից այն կվերադառնա 5%-ի։

Ավելի վաղ, խորհրդարանը փոփոխություններ էր ընդունել, ըստ որոնց` աշխատող քաղաքացիները հուլիսի 1-ից 10%-ի չափով կենսաթոշակային կուտակումներ էին վճարում աշխատավարձից, սակայն եթե նախկինում քաղաքացին 5%-ն իր աշխատավարձից էր վճարում, ևս 5% վճարվում էր պետբյուջեից, ապա փոփոխություններից հետո վճարվում էր հետևյալ հարաբերակցությամբ` 2,5%/7,5%, բյուջեի մասնաբաժնի ավելացմամբ։ Բայց սա ժամանակավոր միջոց էր։

Այժմ նրանք, ովքեր ամսական մինչև 150 հազար դրամ աշխատավարձ են ստանում, վճարում են 23%։ Նրանք, ովքեր 150 հազար դրամից շատ են ստանում, գերազանցող մասից վճարում են 28%։ Այն սակավաթիվ մարդիկ, որոնք ամսական 2 միլիոնից բարձր աշխատավարձ են ստանում, 36% են վճարում (2 մլն-ը գերազանցող մասից)։

«Սա սոցիալական արդարության կանոններին ավելի շատ համապատասխանող տրամաբանություն է, ավելի գրավիչ է։ Շատ ստացողները շատ էլ վճարում են։ Մյուս կողմից, գործատուն շահագրգռված չէ բարձրացնել աշխատակցի աշխատավարձը։ Այլապես ավելի շատ հարկեր պետք է վճարեն», — ասաց Փաշինյանը։

Բացի այդ, Հայաստանում եկամտահարկն ավելի բարձր է, քան շահութահարկը։ Եվ ստացվում է, որ գործատուն այն գումարը, որը որպես աշխատավարձ է վճարում, հաշվետվության մեջ կարող է ներկայացնել որպես շահույթ։ Այդ դեպքում նա կվճարի միայն դրա 20%-ը։

«Որպեսզի նման բան տեղի չունենա, առաջարկվում է հավասարեցնել շահութահարկն ու եկամտահարկը։ Օրինակ` 23%-ի մակարդակում», — ասաց Փաշինյանը։

Նույն 23%-ը կվճարի նաև բիզնեսը։ Իսկ քանի որ ձեռնարկությունների բաժնետերերը նաև շահաբաժինների հարկ են վճարում, ապա հանրագումարը 23% կլինի (18%-ը` եկամտային հարկ, 5%-ը` շահաբաժնի հարկ)։

Улица Абовяна, Ереван - Sputnik Արմենիա
Ո՞վ շահեց եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունից

Իսկ շահաբաժնի հարկն առաջարկվում է հավասարեցնել ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ ոչ քաղաքացիների համար։ Այսօր քաղաքացիների համար այն կազմում է 5%, ոչ քաղաքացիների համար` 10%։

Սա մոտեցումներից մեկն է։ Երկրորդ տարբերակով առաջարկվում է սահմանել 23 տոկոս համահարթ եկամտային հարկ, շահութահարկ և դիվիդենտի հարկ. «Այսինքն ունենալ այնպիսի համակարգ, որ բոլոր չափի աշխատավարձերի համար լինի 23 տոկոս եկամտային հարկ, շահութահարկի, և դիվիդենտի հարկի հանրագումարը ևս լինի 23 տոկոս»,- ասաց Փաշինյանը:

Իհարկե, առաջին հայացքից կարելի է առարկել. օրենքները պետք է օգնեն չունևորներին, այլ ոչ թե հարուստներին։ Սակայն մյուս կողմից, պետք է խթանել բիզնեսը, որպեսզի աշխատավարձները բարձրանան։ «Սա, իհարկե, խնդիրը չի լուծի, սակայն հավանական մեթոդներից մեկն է», — ասաց Փաշինյանը։

Կառավարության հաշվարկներով` հարկերի և միասնական հարկային դրույքի նվազումից քաղաքացիները 38,5 մլրդ դրամ ազատ գումար կկուտակեն։ Սակայն այգ գումարն այսպես թե այնպես կծախսվեն` ապրանքների, ծառայությունների, բանկային ներդրումների վրա։ Ճիշտ է` որքան համակարգում ավելի շատ լինեն ներդրումները, այնքան ցածր կլինի տոկոսը։ Սակայն այդ դեպքում կնվազեն նաև վարկերի տոկոսադրույքները։

Իհարկե, ոչ հարուստ մարդկանց համար այդ դեպքում ոչինչ չի փոխվի։ Նրանք, ովքեր մինչև 150 հազար դրամ ամսական աշխատավարձ եմ ստանում, նույն 23%-ն են վճարելու։ Իսկ նման մարդիկ քիչ չեն` մոտ 360 հազար։ Սակայն կառավարությունը, ըստ Փաշինյանի, պատրաստ է ստանձնել պարտավորություն, որ առաջիկա տարիների ընթացքում տարեկան նվազագույնը 0,5 տոկոսով համահարթ հարկը իջնելու է՝ 5 տարիների ընթացքում հասնելով միասնական 20 տոկոսի: «Այսինքն հիմա 23 տոկոսով համահարթեցնենք, բայց կառավարությունը պարտավորվի, որ տարեկան 0,5 տոկոսով իջնելու է եւ 5 տարի անց դառնալու է 20 տոկոս»,- ասաց նա:

Փաշինյանը վստահեցրեց` սա կլինի շատ լավ հեռանկար։

Լրահոս
0