00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաղթական մեկնարկ` ոչ մեր սցենարով. ի՞նչ կլինի Մակեդոնիայում

© Sputnik / Aram NersesyanФутбольный матч группы D Лиги Наций УЕФА между сборными Армении и Лихтенштейна (6 сентября 2018). Еревaн
Футбольный матч группы D Лиги Наций УЕФА между сборными Армении и Лихтенштейна (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում գրանցած հաղթանակից հետո, որի ընթացքը ոչ բոլորին գոհացրեց, Հայաստանի ֆուտբոլի հավաքականին բոլորովին այլ մակարդակի մրցակցություն ու խաղ է սպասում Մակեդոնիայում։

Հայաստան-Լիխտենշտեյն ֆուտբոլային հանդիպումից հետո մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշեց, որ խաղը չընթացավ մեր սցենարով: Տվյալ դեպքում կարևորը հաղթելն էր, ինչը մեր թիմին հաջողվեց; Իսկ թե ինչու՞ այդպես ստացվեց, ու ինչ է սպասում մեզ Մակեդոնիայում սեպտեմբերի 9-ին, փորձենք հասկանալ և՛ մարզչի խոսքերից, և՛ կայացած խաղի վերլուծությունից:

Футбольный матч группы D Лиги Наций УЕФА между сборными Армении и Лихтенштейна (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի և Լիխտենշտեյնի ազգային հավաքականների ֆուտբոլի առաջնություն. թարմացվող

Նախ` ձախ պաշտպանի դիրքում առաջին անգամ խաղաց Արմեն Մանուչարյանը: Այս ֆուտբոլիստը կենտրոնական պաշտպան է և, իհարկե, որոշակի անհարմարություն էր զգում նոր դիրքում: Բացի այդ, Մանուչարյանը միջազգային նման կարգի հանդիպումների մեծ փորձ չուներ: Այն, որ մեր ֆուտբոլիստը խաղում էր մեծ նվիրումով ու անընդհատ շարժման մեջ էր, ոչ ոք չի կարող հերքել: Սակայն վերը նշած հանգամանքն ինչ-որ տեղ խանգարեց Մանուչարյանին ավելի լավ խաղ ցուցադրելու գործում:

Շատ լավ հանդիպում անցկացրեց Կառլեն Մկրտչյանը, որը խաղադաշտի կենտրոնում անընդհատ պայքարի մեջ էր մտնում գնդակի համար, բացի այդ, մասնակցում մեր թիմի ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանողական գործողություններին: Նշենք նաև Հովհաննես Համբարձումյանին, որը երկար ժամանակ զրկված լինելով խաղային պրակտիկայից` լավ հանդիպում անցկացրեց առաջին հերթին իր բնավորության ու աշխատասիրության շնորհիվ:

Ժամանակակից ֆուտբոլում հաճախ նշում են, որ հաղթում կամ պարտվում է թիմը: Բայց եկեք անկեղծ լինենք. շատ հաճախ հաղթանակը կերտում են անհատները: Արաս Օզբիլիսի անհատական բարձր կարգը և վարպետությունը ապահովեցին մեր թիմի հաղթանակը: Առանց վարանելու նույնը կարող ենք ասել նաև Մարկոս Պիզելիի համար: Հարց է առաջանում` իսկ Մխիթարյա՞նը: Մեր առաջատարը խաղից հետո նշեց, որ երեկ իր օրը չէր: Պարզ է, թե ինչու: Չիրացրեց 11 մետրանոցը, հարվածեց դարպասաձողին ու էլի պահեր ունեցավ: Բայց միևնույնն է` Հենրիխը մեր հավաքականին ոգևորող ուժն է ու ընդգծված առաջատարը: Հաղթողներին չեն դատում, և վերջ:

Футбольный матч группы D Лиги Наций УЕФА между сборными Армении и Лихтенштейна (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի հավաքականը գրանցեց առաջին հաղթանակը Ազգերի լիգայի մրցաշարում

Տարբեր կարծիքներ հնչեցին մեր թիմի մեկնարկային կազմի վերաբերյալ: Չմոռանանք, որ բոլորից լավ իր խաղացողների վիճակն ու խաղը կարող է գնահատել մարզիչը: Վարդան Մինասյանը, հաշվի առնելով մրցակցին, այդպիսի կազմ էր ընտրել: Ու եթե մեր տղաները օգտագործեին ստեղծած գոլային պահերի գոնե կեսը, այդ առումով ոչ մի հարց չէր լինի, հաշիվն էլ կլիներ 4:1 կամ 5:1: Ու ավելացնենք, որ Մակեդոնիայի հետ խաղում բոլորովին այլ մակարդակի մրցակցություն ու խաղ է մեզ սպասում: Նախ` արդեն մակեդոնացիները կփորձեն գրոհել (սեփական հարկի տակ խաղերում դա, կարծես թե, օրենք է դաշտի տերերի համար), ու այդ դեպքում մերոնք ավելի շատ պետք է պաշտպանվեն:

Իսկ պաշտպանությունում մենք դեռևս խնդիրներ ունենք: Մանուչարյանը վնասվածք ստացավ, ու դժվար է ասել, թե ինչ աստիճանի: Առողջական խնդիր ունի Գոռ Մալաքյանը: Արդեն իսկ ստացվում է, որ Մինասյանը նվազագույնը երկու փոփոխություն է անելու մեկնարկային կազմում: Բացի այդ, կարծում եմ, որ Մակեդոնիայում մեր թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս կգա մաքուր երեք հարձակվողներից մեկը: Նորից ընտրությունը Մինասյանինն է:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը երեկ մրցեց Լիխտենշտեյնի ընտրանու հետ։ Խաղն ավարտվեց մեր թիմի հաղթանակով (2:1):

Լրահոս
0