Շարմազանով. «ՀՀ իշխանությունները սպանում են և՛ ժողովրդավարությունը, և՛ խոսքի ազատությունը»

© Sputnik / Aram NersesyanВице-спикер Парламента Армении Эдуард Шармазанов на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн
Вице-спикер Парламента Армении Эдуард Шармазанов на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ իշխանությունները ցանկանում են կառուցել ոչ թե իրավական, ժողովրդավարական պետություն, այլ ամեն կերպ սպանում են թե՛ ժողովրդավարությունը, թե՛ խոսքի ազատությունը։ Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Էդուարդ Շարմազանով

«Եթե միջնադարում ասում էին` պետությունը ես եմ, ապա նորօրյա իշխանությունն ավելի հեռուն գնաց և ասում է` պետությունն իմն է։ Ակնհայտ է, երբ պետությունը նեղն է ընկնում, աջ ու ձախ սպառնում է` օգնություն խնդրելով ԱԱԾ-ից»,- ասաց Շարմազանովը։

Նա հիշեցրեց, որ բազմաթիվ առիթներով հայտնել է իր մտահոգությունը «զանգովի արդարադատության, քաղաքական պատվերների ու հնարավոր վենդետայի» վերաբերյալ։

Շարմազանովի խոսքով` այս տիրույթում է նաև ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսված խոսակցության բովանդակությունը։

Армен Ашотян - Sputnik Արմենիա
Աշոտյանն առաջարկում է քննել պաշտոնյաների գաղտնալսման պատմությունը

«Բա Փաշինյանն ասում էր` ինքը չի միջամտում դատական համակարգին, ուժային կառույցները չեն միջամտում դատարանների աշխատանքին։ Սակայն մենք տեսնում ենք, որ ըստ այդ ձայնագրության դատավորը զանգում է ԱԱԾ պետին, ԱԱԾ պետն էլ ասում է ` դուխով։ Հետո շարունակում է` ուզես-չուզես պիտի կալանք տաս»,- ասաց Շարմազանովը` հավելելով, որ ԱԱԾ պետը ՀՀ Սահմանադրությամբ ու որևէ օրենքով նման իրավասություն չունի։

ՀՔԾ պետն էլ, Շարմազանովի դիտարկմամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին կալանավորելու հարցը քննարկում է ԱԱԾ պետի հետ` հարցնելով` «չփակե՞նք»։ ԱԱԾ պետն էլ խորհուրդ է տալիս հարցը քննարկել վարչապետի հետ։

«Գործադրի ղեկավարն ի՞նչ իրավունք ունի կոնկրետ հանձնարարական տալ` ում փակել, ում չփակել։Եթե այդպես է, բերեք Նիկոլ Փաշինյանին դարձնենք միապետ, ո՛չ արդարադատություն է պետք, ո՛չ դատարան է պետք, ո՛չ ԱԱԾ է պետք, ո՛չ ՀՔԾ, ինքը որոշի, ինքը դատի»,- ասաց Շարմազանովը։

Ելույթն ավարտելով` ՀՀԿ խոսնակը հայտարարեց, որ մարտի 1-ի բոլոր մեղավորները պետք է պատասխան տան։ Բայց պետք է պատասխան տան նաև բոլոր օրինախախտները։

Հիշեցնենք` այսօր համացանցում հայտնվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։

Լրահոս
0