00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տատյանա Դանիլյանցի «հայկական» Վենետիկը. ի՞նչ կապ ունի Բրոդսկին

CC BY-SA 4.0 / Yerevantsi / San Lazzaro degli Armeni (cropped, resized)Остров Св.Лазаря. Монастырь ордена Мхитаристов
Остров Св.Лазаря. Монастырь ордена Мхитаристов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերը Վենետիկում պատմական հետքեր են թողել։ Օրինակ` Սան Մարկո հրապարակից քիչ հեռու գտնվող վենետիկյան փողոցը կոչվում է calle Armeno։ Այնտեղ հայկական վանք կա, որտեղ ամեն կիրակի պատարագ է մատուցվում։

Sputnik, Լև Ռիժկով

Օրեր առաջ Իտալիայում հանձնեցին «Բրոդսկին Իսկիայում» միջազգային մրցանակը։ Այս արտասովոր անունով մրցանակը շնորհում են 2013 թվականից։ Իսկիա կղզու և Կամպանիա մարզի վարչակազմի, ինչպես նաև «Իտալիա» ամսագրի և Լուկինո Վիսկոնտի հիմնադրամի աջակցությամբ այն հիմնադրել է «Իսկիայի բարեկամներ» ասոցիացիան` Իտալիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հովանու ներքո։ Անվանումը ստացել է ի պատիվ Իոսիֆ Բրոդսկու, որը, երկու անգամ լինելով ու ապրելով Նեապոլի մերձակայքում գտնվող այդ կղզում, անմահացրել է այն իր «Իսկիան հոկտեմբերին» բանաստեղծության մեջ։

Города мира. Нью-Йорк - Sputnik Արմենիա
Հայ երաժիշտների մասին ֆիլմն առանձնացել է Նյու Յորքում կայացած RusDocFilmFest-ում

Իտալացիներն այնքան շնորհակալ էին պոետին, որ բանաստեղծության 20-ամյակի կապակցությամբ ստեղծեցին մրցանակը և ամեն տարի այն շնորհում են ռուս-իտալական հարաբերությունների զարգացման մեջ առավել մեծ ներդրում ունեցած ռուս գործիչներին։ «Բրոդսկին Իսկիայում» մրցանակին տարբեր տարիների ընթացքում արժանացել են գրաքննադատ Նատալյա Իվանովան, մուլտիպլիկատոր Անդրեյ Խրժանովսկին, դերասան Լև Պրիգունովն ու այլք։ Մրցանակը շնորհվում է լեգենդար ռեժիսոր Լուկինո Վիսկոնտիի «Գոլուբյատնայա» ամառանոցում։

Այս տարի դափնեկիրներից մեկը դարձավ Տատյանա Դանիլյանցը, որին Իտալիայում ճանաչում են որպես կինոռեժիսոր, բանաստեղծ, նկարիչ, և որի ֆիլմերը երկու անգամ` 2009 և 2012 թվականներին, մասնակցել են Վենետիկի կինոփառատոնին, իսկ «Anima Russa/Ռուսական հոգի», «Վենետիկը ջրի վրա», «Վենետիկյան ընծաները` Սերգեյ Փարաջանովին» ցուցահանդեսները ներկայացվել են Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իտալիայի թանգարաններում ու պատկերասրահներում։

Սառնաշունչ նոյեմբերն ու եռանդուն Բրոդսկին

Հայաստանում Տատյանա Դանիլյանցին նույնպես լավ գիտեն։ Անցած տարի էկրան բարձրացավ նրա «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» ֆիլմը։ Քաղաքը Երևանն է, իսկ երաժիշտները` ամենատարբեր։ Լեգենդար ջազմեն Մալխասից և մեծն Ջիվան Գասպարյանից մինչև բնածին տաղանդով օժտված երիտասարդ երևանյան նորաթուխ երաժիշտներ։

Երևանից բացի, Տատյանա Դանիլյանցի օբյեկտիվում է հայտնվել Վենետիկը` աշխարհի ամենախորհրդավոր քաղաքը։ Վենետիկի մասին Տատյանայի երկու ֆիլմերը («Այգին, որ թաքնված է» և «Վենետիկը ջրի վրա») 2009 և 2012 թվականներին ցուցադրվեցին Վենետիկյան կինոփառատոն հատուկ նախագծի շրջանակում։ Առաջին ֆիլմում, ի դեպ, նկարահանվել է Իոսիֆ Բրոդսկու մտերիմ ընկերը` լեգենդար կոմս Ջիրոլամո Մարչելոն։

Остров Св.Лазаря. Монастырь ордена Мхитаристов - Sputnik Արմենիա
Արսլան. Վենետիկի հայկական վանքում մենք քաղցրավենիք էինք ուտում, իսկ մեծերը` երգում վշտի մասին

Իտալիայում Տատյանա Դանիլյանցը գրեց «Վենետիկյան» բանաստեղծությունների ժողովածուն, որն անմիջապես թարգմանվեց իտալերեն։ Տատյանա Դանիլյանցի խոսքով` Վենետիկում նա երբեք իրեն զբոսաշրջիկ չի զգացել։ Իսկ 90-ականներին նա ջրի վրա գտնվող քաղաքում ապրեց երեք ամիս, ինչպես սովորական վենետիկցի նա աշխատանքի էր գնում, տառապում էր կենցաղային անհարմարություններից (իսկ Վենետիկում դրանք ավելի շատ են, քան կարող է թվալ սովորական զբոսաշրջիկի)։

«Դաժան փորձ էր, — հիշում է Տատյանան։ — Այնտեղ ապրեցի ամբողջ աշուն։ Հատկապես դաժան էր նոյեմբերը։ Բախվեցի բոլոր կենցաղային իրողություններին, որոնց մասին զբոսաշրջիկները պարզապես չգիտեն։ 8 ժամ պատկերասրահում աշխատելուց հետո գնում էի արվեստի մասին դասախոսությունների։ Արթնանում էի վաղ առավոտյան։ Ցրտից դողալով, նստում ջրային տրամվայ-վապորետտոն և ամբողջ Վենետիկի միջով, Մեծ ջրանցքով (Գրանդ-Կանալ), աշխատանքի էի գնում։ Դա բավական էր, որպեսզի այլևս երբեք այս քաղաքում քեզ օտարերկրացի չզգայիր»։

Մի օր քիչ էր մնացել` Տատյանան սառցե Վենետիկից ժամանակից շուտ մեկներ։ Սակայն այստեղ նրան ծանոթացրին կոմս Ջիրոլամո Մարչելոյի հետ, որն էլ իր հերթին գրեթե անմիջապես նրան ներկայացրեց իր ընկերոջը` Իոսիֆ Բրոդսկուն։ Հանդիպումը կայացավ Սան Մարկո հայտնի հրապարակում գտնվող սրճարաններից մեկում։

«Բրոդսկին հիշողությանս մեջ մնաց որպես եռանդուն մարդ, — ասում է Տատյանան։ — Ոչ թե ցրված, ոչ թե երազկոտ, այլ կայտառ էներգիայով լեցուն։ Երևի այդպիսին էր նրա էությունը, որը ստիպում էր պոետին ներքին ուժեղ լարվածության զգացում ունենալ»։

Այնպես ստացվեց, որ այդ հանդիպումից հետո Տատյանան մտադրությունը փոխեց և ժամանակից շուտ չմեկնեց։

Հարգանք և բարի հիշողություն

Գուցե շատերն այս մասին առաջին անգամ են լսում, բայց աշխարհի ամենազարմանալի քաղաքը միշտ բարեհաճ է եղել հայերի հանդեպ։

Армянская церковь Сурб Хач Айоц в Венеции - Sputnik Արմենիա
Սուրբ Խաչ Հայոցը՝ Վենետիկի սրտում ծվարած, Եվրոպայի ամենահին գործող հայկական եկեղեցին

«Հայերը Վենետիկում հաստատվել են XI դարում։ Հայտնի է, որ Վենետիկյան հանրապետությունը պարբերաբար պատերազմների մեջ էր հայտնվում, — պատմում է Տատյանա Դանիլյանցը։ — Աղբյուրների համաձայն` Վենետիկի իշխող վերնախավը դիմել էր հայ բանկիրներին` խնդրելով ֆինանսավորել ռազմական գործողությունները։ Հայ բանկիրները այդ գործընթացում ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել, գումար են տվել։ Եվ Վենետիկը հաղթել է։ Եվ ահա այդ պահից ի վեր հայերը Վենետիկի տարածքում առանց հարկ վճարելու ապրելու իրավունք են ստացել»։

Հայերը Վենետիկում պատմական հետքեր են թողել։ Օրինակ` Սան Մարկո հրապարակից քիչ հեռու գտնվող վենետիկյան փողոցը կոչվում է calle Armeno։ Այնտեղ հայկական վանք կա, որտեղ ամեն կիրակի պատարագ է մատուցվում։

«Հայկական ուժի երկրորդ վայրը Սուրբ Ղազար կղզին է, — ասում է Տատյանա Դանիլյանցը։ — Պետք է ասել, որ վենետիկցիները, բավականին պրագմատիկ լինելով, հայերին տվեցին ամայացած Սուրբ Ղազար կղզին, որտեղ դրանից մի քանի դար առաջ բորոտանոց էր` հույս ունենալով, որ նրանք կծաղկեցնեն այդ տարածքը։ Այդպես էլ եղավ»։

Սուրբ Ղազար կղզում գտնվող հայկական եկեղեցին գործում է մինչև այսօր և ձգող կետ է աշխարհի հայության համար։ Եկեղեցին լեգենդար հյուրեր է ունեցել։ Օրինակ` լորդ Բայրոնը, որը բավական երկար ժամանակ ապրեց այդ եկեղեցում և նույնիսկ մի քիչ հայերեն սովորեց։

Лион, Франция - Sputnik Արմենիա
Մխիթարյանականները մեկնում են Լիոն, կամ եվրոպացիները հանում են գլխարկը հայերի առաջ

Այնտեղ է եղել նաև մեծն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, որը հենց տեղում թանկարժեք կոլաժ է սարքել եպիսկոպոսի այրված պատմուճանից և այդ կոլաժը նվիրել է կղզուն։

Տատյանա Դանիլյանցի նախագծերից մեկի նպատակը Իտալիան ու Հայաստանը միմյանց կապելն էր։ Այդ նախագիծը ներկայացվել էր Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում և, իհարկե, Իտալիայում։

«Նախագիծը կոչվում էր «Վենետիկյան ընծաներ` Սերգեյ Փարաջանովին», — ասում է Տատյանան։ — Այն ընդգրկում էր կոլաժներ, լուսանկարներ և Փարաջանովի ու Վենետիկի հայերի հանդիպումների մասին ֆիլմ»։

Նախագիծը ներկայացվեց Վենետիկի VeniceInBottle պատկերասրահում, ինչպես նաև, աշխարհի հայերին հայտնի Collegio Armeno-ում (հայկական քոլեջ)։

«Վենետիկցիները շատ հետաքրքրասեր են, — ասում է Տատյանա Դանիլյանցը։ — Նրանց շատ է հետաքրքրում Հայաստանը։ Հայերը վենետիկցիների շրջանում գործարար, սակայն միևնույն ժամանակ բարեկիրթ մարդկանց համբավ ունեին և ունեն։ Իսկ վենետիկցիների համար դա սկզբունքային է»։

Լրահոս
0