Փաշինյանը Պուտինի հետ կրկին կքննարկի գազի սակագինը

© Sputnik / Алексей Дружинин /  / Անցնել մեդիապահոցПремьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин перед началом неформального обеда глав государств СНГ (27 сентября 2018). Душанбе
Премьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин перед началом неформального обеда глав государств СНГ (27 сентября 2018). Душанбе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի վարչապետը էներգետիկայի նախարարության ղեկավարին հանձնարարել է արագացնել ռուսական կողմին ուղղված օպտիմալ գնային առաջարկներ մշակելու աշխատանքները:

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է էներգետիկայի նախարար Գարեգին Բաղրամյանին հնարավորինս արագ ավարտել Ռուսաստանից ստացվող գազի գնագոյացման վերլուծությունը և ներկայացնել առաջարկների փաթեթ` նոր գին սահմանելու համար։ Փաշինյանի և Բաղրամյանի զրույցը տեղի է ունեցել գերատեսչության կուլուարներում և հեռարձակվել վարչապետի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով։

Փաշինյանը սկզբից հետաքրքրվել է` հիմա որ փուլում են գազի վերաբերյալ բանակցությունները և ինչ է արվել այդ ուղղությամբ։ Բաղրամյանն ասել է, որ մի հանդիպում արդեն եղել է։ Բայց չի նշվում, թե հանդիպմանն ինչ ձևաչափով է մասնակցել ռուսական կողմը։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել գազի գինը

Ի պատասխան Փաշինյանը տեղեկացրել է, որ հնարավոր է` նոյեմբերի 8–ին հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ևս մի հանդիպում տեղի կունենա դեկտեմբերի կեսին։ Նրա խոսքով` որքան շուտ ձևավորվեն առաջարկներն, այնքան լավ։

Բաղրամյանը նաև ասել է, որ 150 դոլար գինն արդարացված չէ, և օպտիմալ կլիներ սահմանին 140 դոլարը, իսկ սպառողների համար սակագինը նույնպես պետք է վերանայել։

Փաշինյանը ընդգծել է, որ անհրաժեշտ է հիմնավորել առաջարկները լուրջ փաստարկներով։

Նշենք, որ «Գազպրոմի» հետ ունեցած պայմանագրով, «Գազպրոմի»` Հայաստանում գործող դուստր կազմակերպությունը` «Գազպրոմ Արմենիան», 1000 խմ գազի դիմաց սահմանին վճարում է 150 դոլար։

Հայաստանի շարքային սպառողը գազի դիմաց վճարում է 290 դոլար, ոչ ապահով խավերը` 80 դոլար, իսկ 10 000 խմ-ից շատ սպառող խոշոր բաժանորդները վճարում են 242 դոլար, ջերմոցային ու վերամշակող ընկերությունները` 212 դոլար։

Լրահոս
0