00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Բագրատ Ենգիբարյան
Ինժեներական քաղաքում արդեն գործում են 20 ընկերություններ. Բագրատ Ենգիբարյան
09:16
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:23
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աջ ղեկով» մեքենաների խռովությունը. ներկրողները կաթվածահար են արել հայ–վրացական սահմանը

© Sputnik / Asatur YesayantsПраворульный автомобиль
Праворульный автомобиль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աջ ղեկով մեքենաները Հայաստան ներկրելու արգելքի դեմ բողոքի ակցիայի մասնակիցները փակել են «Բագրատաշեն» հսկիչ–անցակետի մուտքը և ելքը։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Ներկրողները հայ–վրացական սահմանին փակել են «Բագրատաշեն» հսկիչ–անցակետը` ի նշան աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու դեմ արգելքի։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Autocom Japan ճապոնական ընկերության մասնաճյուղի տնօրեն Արտեմ Դավթյանը, որը այս րոպեներին գտնվում է հսկիչ–անցակետում։

Автопробег против запрета на праворульные автомобили в Армении - Sputnik Արմենիա
Հայաստան բերվող «դանդաղ գործարկման ռումբերը». աջ ղեկով մեքենաներ ներկրողները սպառնում են

«Բագրատաշեն» հսկիչ–անցակետի մոտ բողոքի ակցիան սկսվել է այսօր առավոտյան ժամը 9։00–ից։ Ավելի քան 80 ներկրողներ բողոքում են աջ ղեկով մեքենաների մասին օրենքում «գաղտնի» փոփոխություններից։ Հունվարին քննարկվել է այն հարցը, որ արգելքը սահմանվում է ժամանակավորապես, մինչև հոկտեմբերի 1–ը։ Մարտին Հայաստանի խորհրդարանը շտկումներ է ընդունել օրենքում` չեղյալ հայտարարելով սահմանված ամսաթիվը` դրանով վերջնականապես արգելելով աջ ղեկով մեքենաների ներկրումը։

Ներկրողները բազմիցս ընդգծել են Sputnik Արմենիայի հետ զրույցում, որ եթե գործող իշխանությունները շտկումներ չկատարեն օրենքում, ապա նրանք մտադիր են կաթվածահար անել երթևեկությունը հայ–վրացական սահմանին։

Մի քանի օր շարունակ ներկրողները փուլ առ փուլ ներկրել են աջ ղեկով մեքենաներ և դրանք թողել սահմանին` տարանցիկ գոտում։ Տվյալ պահին այնտեղ գտնվում է ավելի քան 130 մեքենա։ Տասնյակ ավտոմեքենաների նոր խոշոր խմբաքանակը մի քանի օրից կհասնի Փոթիի նավահանգիստ։ Ներկրողերը մտադիր են դրանք նույնպես թողնել տարանցիկ գոտում` լիովին արգելափակելով այն։

«Ներկրողների հետ կապվել են տրանսպորտի նախարարության ներկայացուցիչները` պահանջելով մեքենաները դուրս բերել տարանցիկ գոտուց և վաճառել դրանք Վրաստանում», – ասաց Դավթյանը։

Նրա խոսքով` դա զայրացրել է ներկրողներին, արդյունքում նրանք մեքենաներով փակել են «Բագրատաշեն» հսկիչ–անցակետի մուտքն ու ելքը։

Автопробег против запрета на праворульные автомобили в Армении - Sputnik Արմենիա
Համբերության բաժակը լցվեց. աջ ղեկով մեքենա ներկրողները խոստանում են ծայրահեղ քայլի դիմել

Դավթյանը նշեց, որ սկզբից ակցիան խաղաղ է եղել, դրա նպատակն է եղել գրավել Հայաստանի իշխանությունների ուշադրությունը և շտկումներ կատարել օրենքում, որը թույլ չի տալիս ներկրողներին աշխատել։ Աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը գլխացավանք է այս  գործարարների համար։

Դրանք չեն կարող 90 օրից ավելի մնալ Վրաստանում, հետո էլ անհնար է դրանք հետ ուղարկել Ճապոնիա։ Տարանցիկ պետհամարանիշներով ավտոմեքենան իրավունք ունի գտնվել հարևան երկրում ընդամենը 60 օր, նշված ժամկետը լրանալուց հետո հայ վարորդները պետք է օրական 5 լարի տուգանք վճարեն (մոտ հազար դրամ)։ Եվ այդպես մեքենան կարող է գտնվել Վրաստանի տարածքում ևս 30 օր։

Հայաստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է ոչ նպատակահարմար համարել օրենքում շտկումներ կատարելը, քանի որ 2020թ–ի հունվարի 1–ից արգելք է սահմանվելու «աջ ղեկով» մեքենաներ ներկրելու վրա ԵԱՏՄ բոլոր երկրների համար։ Մաքսային միության «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի համաձայն, մինչև 2020թ–ը ԵԱՏՄ բոլոր երկրներում պետք է արգելվի աջ ղեկով մեքենաների ներկրումը։

Լրահոս
0