Երևանն ընդգրկվել է ՏՏ ոլորտում լավագույն հնարավորություն ընձեռող քաղաքների տասնյակում

© Sputnik / Armenuhi Mkhoyan / Мультфильм, созданный в Гюмри
Мультфильм, созданный в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բրիտանական Enterprise Times պորտալը Երևանը ներառել է ՏՏ ոլորտում կարիերայի լավագույն հնարավորություններ ընձեռող քաղաքների տասնյակում։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Բրիտանական Enterprise Times պորտալը ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կարիերայի լավագույն հնարավորություններ ընձեռող 10 քաղաքների ցանկը, որում հայտնվել է նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանը, որը 4-րդն է այդ ցանկում:

Школьная инженерная лаборатория ArMath города Иджеван - Sputnik Արմենիա
Բիզնեսի արցախյան տարբերակ. դպրոցականներն ու ուսանողները սեփական ընկերությունն են բացել

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ 2025թ. Հայաստանում ծրագրավորողների պահանջարկը աճելու է 3 անգամ՝ հասնելով մինչև 30 հազարի: Դա մեծապես կախված է ինովացիոն և տեխնոլոգիական ոլորտում պարբերաբար արձանագրվող աճից: Այս ոլորտը տարվա կտրվածքով 20 տոկոս աճ է արձանագրում՝ առանց դանդաղման նշանների: Եթե դուք նախկինում չեք պլանավորել տեղափոխվել այս երկիր, ապա հիմա կարելի է մտածել այդ ուղղությամբ: Այստեղ ապրուստն էժան է, հանցավորության մակարդակը ցածր, մշակույթը՝ հարուստ»,- գրում է պորտալը:

Տասնյակի առաջին հորիզոնականում Սան Ֆրանցիսկոն է, երկրորդում՝ Նյու Յորքը, երրորդում՝ Օսթինը:

Հինգերորդ հորիզոնականում Սինգապուրն է, որին հաջորդում են Մելբուրնը, Լոնդոնը, Ստոկհոլմը, Բանգալորը: Տասնյակը եզրափակում է Տորոնտոն:

Լրահոս
0