Համով Հայաստան. ինչու է Կոլումբիայի նախագահը հիացած «Արմենիա» սուրճով

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կոլումբիական «Արմենիա» սուրճ, «Էսկոբար» կծու շոկոլադ, կաթ, ջուր և անպայման դրական տրամադրվածություն. այս ամենն անհրաժեշտ է անուշաբույր «մոկկա»–ն եփելու համար։

«Համով Հայաստան» նախագծի շրջանակներում Sputnik Արմենիայի թղթակիցները կպատմեն, թե ինչպես պատրաստել «մոկկա», ինչպես նաև այն մասին, թե ինչու է Կոլումբիայի նախագահ Իվան Դուկան նախընտրում «Արմենիա» սուրճը։

Կոլումբիայում «Արմենիա» սուրճը յուրահատուկ են համարում, քանի որ այն սահմանափակ ծավալներով է արտադրվում։ Կոլումբիայի նախկին նախագահ Խուան Մանուել Սանթոսի արարողակարգի ծառայությունը 2012 թվականին այն ներառեց պաշտոնական հանդիպումներին մատուցվող ըմպելիքների ցանկում։

«Այն ամենալավն է և մեծ հարգանք է վայելում Կոլումբիայում։ Հենց այդ սուրճն է գերադասում խմել Կոլումբիայի նախագահը, այն հյուրասիրում են բոլոր բարձրաստիճան հյուրերին», –Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց հաստատություններից մեկի խորհրդատու Աննա Ավետիսյանը։

Նրա խոսքով` ըմպելիքին յուրահատուկ համ է հաղորդում նաև «Էսկոբար» շոկոլադը։

Մանրամասները` տեսանյութում։

Լրահոս
0