00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անվերջանալի բոկոտն ճանապարհորդություն Հայաստանի 30-ամյա աղետի գոտիով

© Sputnik / Armenuhi MkhoyanКапитальный ремонт дорог в Гюмри
Капитальный ремонт дорог в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տխուր տարելից է մոտենում` Սպիտակի ավերիչ երկրաշարժից 30 տարի է արդեն անցել։ Թվում է, որ այս անգամ ևս այդ օրը միայն արարողակարգային և պարտադիր միջոցառումներ կլինեն. չէ որ բոլորն այսօր այլ գործով են զբաղված։ Նախընտրական քարոզարշավի բուռն շրջանն է, մոտենում է բուն ընտրությունների օրը. իսկ աղետի գոտում սպասել են երեք տասնամյակ, մի քիչ էլ կսպասեն։

Սարսափելի է այն է, որ ավերիչ և հրեշավոր երկրաշարժից երեք տասնամյակ անց էլ դեռ պահպանվում է «աղետի գոտի» հասկացությունը։ Դա սահմռկեցուցիչ և աններելի է, աններելի է նաև, օրինակ, որ 70-ամյա գյումրեցի Գագիկ Մուրադյանը նոյեմբերի ցրտին բոբիկ արշավներ է կազմակերպում` «աղետի գոտու» վրա ուշադրություն սևեռելու համար։

Մուրադյանն անձամբ իր համար ոչինչ չի խնդրում, միակ բանը, որ նա փափագում է` տեսնել Գյումրին առանց տնակների։ Գագիկը դիմում է նրանց, ովքեր այսօր զբաղված են նախընտրական «մարտերով»` խնդրելով պարզապես իր քաղաքին ուշադրություն դարձնել։ Մտածելն անգամ զարհուրելի է. դեռևս 2 հազար ընտանիք այսօր դեռ տնակներում է ապրում (թիվը  vorotan.am կայքից է վերցված – խմբ.)։

Жертвы землетрясения в Армении - Sputnik Արմենիա
Ինչու է հայկական քաղաքների վրա դաջվել «աղետի գոտու» դրոշմը

Սա նրա լուռ հանդիմանությունն է բոլոր իշխանություններին` և՛ նախկին, և՛ ներկա, և՛ նրանց, որոնք դեռ կլինեն։ Համաշխարհային պատմությունը մի շարք երկրների օրինակներ է տեսել, որոնք 30 տարվա ընթացքում անհույս աղքատությունից դուրս են եկել և դարձել համաշխարհային տնտեսական առաջատարներ։

Գյումրիին, Սպիտակին և մյուս գոտիներին ձեռքերներս չէր հասնում. այնտեղ գնում էինք միայն քարոզելու. երբեմն ինչ-որ բան կառուցում էինք, ասենք` 50 ընտանիքի համար` նման «հսկայական» իրադարձության մասին աղաղակելով աշխարհով մեկ։ Եվ պետք չէ կրկին խոսել Հայաստանի դժվար տնտեսական ժամանակների մասին. հեշտ դրանք երբեք էլ չեն եղել և մոտ ապագայում չեն լինի, և ընդհանրապես դա արդարացում չէ նրանց համար, ովքեր «աղետի գոտուց» պետք է պատմության դասեր քաղեին։

Բայց չէ. նրանք, ովքեր պարտավոր էին դա անել, անկախ երկրի ծանր տնտեսական վիճակից, բոլորը, հազվադեպ բացառությամբ (եթե այդպիսիք եղել են), մեղմ ասած, ունևորներ են, նրանք խոշոր սեփականատերեր են դարձել, իսկ ոմանք էլ շարունակում են իրենց թանկարժեք թեկնածություններն առաջադրել ցանկացած փոքրիշատե նշանակալի ընտրություններում։

Субботнее шествие Никола Пашиняна (24 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կառավարությունը գնում է Գյումրի. Երկրաշարժի տարելիցը կնշվի արտագնա նիստով

Բայց չէ՞ որ նույն այդ ընտրություններում հաղթելու բանաձևը շատ պարզ է։ Պարզապես պետք չէ գալ ե ճոխ շքախմբով տանիք ունեցող, միջանցիկ քամիներից պաշտպանված բարեկարգ բեմի վրա ելույթ ունենալ... Եվ չսկսել ելույթը նրանից, թե ինչու հենց դու, որը հենց դու ես ամենալավը, իմաստունը և արդարը, և դրա համար քեզ պետք է ընտրել։

Պետք է գալ այն մարդկանց հետ, ովքեր պատրաստ են գումար տալ բնակարաններ կառուցելու համար, այն մարդկանց հետ, ովքեր այդ բնակարանները կկառուցեն և ովքեր կարճ ժամկետում կապահովեն այդ ամենի իրականացումը։ Եվ ձեռքը ոչ թե բարձրախոս վերցնել, այլ մատիտ և թուղթ`ամեն ինչ մանրակրկիտ հաշվարկելու համար։ Եվ ոչ թե խոստանալ, այլ սկսել կառուցել։

Լուռ սկսել կառուցել։ Եվ կառուցել կարճ ժամանակահատվածում։

Այնուհետև նայել այն ամենին, ինչ արված է և նույնքան լուռ հեռանալ` երախտագիտություն չակնկալելով և ընտրություններին ձայներ չաղերսելով։ Երաշխավորում եմ` նման մարդուն առանց որևէ ընտրության կայսեր կդարձնեն։

Կհարցնեք, թե որտեղի՞ց գտնել շքախումբ, որը պատրաստ կլինի գումար տալ բնակարանների կառուցման համար, ով կկառուցի դրանք և կապահովի աշխատանքների իրականացումը կարճ ժամկետներում։ Ահա այդ է պետության իրական ղեկավարի աշխատանքը. այնպիսի ղեկավարի, որի համար նախընտրական քարոզարշավն էլ ոչինչ է։

... Իսկ մինչ այդ ոտաբոբիկ Գագիկ Մուրադյանը քայլում է «աղետի գոտիով», և այդ ճանապարհորդության վերջը չի երևում։

Լրահոս
0