The Wall Street Journal–ը Պուտինին ԱՄՆ–ի նախագահ է անվանել. ընթերցողները խնդրում են չփոխել

© Sputnik / Алексей Никольский / Անցնել ֆոտոբանկСовместная пресс-конференция президентов России и США Владимира Путина и Дональда Трампа (16 июля 2018). Хельсинки
Совместная пресс-конференция президентов России и США Владимира Путина и Дональда Трампа (16 июля 2018). Хельсинки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Սխալը «Trump Canceling Planned Meeting With Russia"s Putin Over Ukraine Situation» («Թրամփը չեղարկել էր Պուտինի հետ հանդիպումը Ուկրաինայում տեղի ունեցած իրավիճակի պատճառով») նյութում էր։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. The Wall Street Journal պարբերականը հոդվածներից մեկում շփոթել էր Ռուսաստանի նախագահի ազգանունը` նրան Վլադիմիր Թրամփ անվանելով։ Զվարճալի միջադեպի մասին հայտնում է The Hill–ը։

Президент России Владимир Путин посетил инвестиционный форум ВТБ Капитал Россия зовёт! (28 ноября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Կիևն «ամեն ինչ մարսում է». Պուտինը Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը սադրանք է անվանել

Սխալը նոյեմբերի 29-ին հրապարակած «Trump Canceling Planned Meeting With Russia"s Putin Over Ukraine Situation» («Թրամփը չեղարկել էր Պուտինի հետ հանդիպումը Ուկրաինայում տեղի ունեցած իրավիճակի պատճառով») նյութում էր։ Այն անմիջապես սրամտությունների տեղիք տվեց։

Այսպես օրինակ ընթերցողներից մեկը գրել էր, որ սա օրվա լավագույն բանն էր` շնորհակալություն հայտնելով պարբերականին։

«Միայն թե ոչինչ պետք չէ փոխել, շնորհակալություն», – կատակեց մյուսը։

Սակայն գտնվեցին նաև նրանք, ովքեր սխալմունքը միտումնավոր «պիտակեցին»։

«Կանխամտածված պատահականություն», – գրել էր agekini_Unbreakable_Body–ն։

39-летняя мигрантка из Гондураса, с пятилетними дочерьми-близнецами убегает от распыленного слезоточивого газа на границе между США и Мексикой (25 ноября 2018). Тихуана - Sputnik Արմենիա
Դա անվնաս է. Թրամփը մեկնաբանել է Մեքսիկայի սահմանին արցունքաբեր գազի կիրառումը

Շուտով, սակայն, սխալն ուղղել են և ներողություն խնդրել ընթերցողից։

«Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի նախագահն է։ Խմբագրելու ժամանակ տեղի ունեցած շփոթմունքի պատճառով այս հոդվածի ավելի վաղ տարբերակում մենք սխալ էինք նույնականացրել Պուտինին», – պարզաբանել է խմբագրությունը։

France 2-ը ֆրանսիական հեռուստաալիքն օգոստոսին սյուժե էր ցուցադրել, որում պնդում էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որս է անում վագրերի վրա։ Ավելի ուշ լրագրողները հայտարարել էին, որ  ոչ միտումնավոր արված սխալ է եղել։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала